Ինդեպենդենտներ
Արտաքին տեսք

Ինդեպենդենտներ (անգլ.՝ independents, բառացի՝ անկախներ), պուրիտանության ուղղություններից մեկի ներկայացուցիչներ։ 17-րդ դարի Անգլիական հեղափոխության շրջանում քաղաքական խմբավորում, որն արտահայտում էր կրոնական և եկեղեցական թևի շահերը։ Ինդեպենդենտները կողմ էին կրոնական յուրաքանչյուր համայնքի լրիվ ինքնավարությանն ու անկախությանը (այստեղից էլ՝ ինդեպենդենտներ անվանումը), դեմ էին միապետությանը։
Ինդեպենդենտների ղեկավարն էր Օլիվեր Կրոմվելը, որի գլխավորությամբ և ժողովրդական զանգվածների օգնությամբ 1649 թվականին (Կարլոս առաջինի մահապատժից հետո) գրավեցին իշխանությունը։ 1660 թվականին գահի վրա Ստյուարտների վերականգնելուց հետո ինդեպենդենտները հեռացան քաղաքական ասպարեզից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 333)։ |