Կարեն Ջանիբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Ջանիբեկյան | |
---|---|
Ծնվել է | 1937 հուլիսի 1 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | մարտի 22, 2015 | (տարիքը 77)
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Գուրգեն Ջանիբեկյան |
Երեխա(ներ) | Միքայել Ջանիբեկյան և Սոս Ջանիբեկյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարեն Գուրգենի Ջանիբեկյան (հուլիսի 1, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 22, 2015, Երևան, Հայաստան[1]), հայ դերասան։ ՀՀ ժողովրդական արտիստ (2010)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-1967 թվականներին աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-1969 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։
1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում Մովսես Խորենացու մեդալի[2]։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը[3]։ Կարեն Ջանիբեկյանի հայրը դերասան Գուրգեն Ջանիբեկյանն է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ դերասաններ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ