Կարեն Բոթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Բոթոյան
Դրոշ
Դրոշ
Գեղարքունիքի մարզպետ
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքագետ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 26, 1983 (41 տարեկան)
Ծննդավայր Ալդան, Սախա-Յակուտիայի Հանրապետություն
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
 
Պարգևներ

ՀՀ Զինված Ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ

Կարեն Բոթոյան (ապրիլի 26, 1983(1983-04-26)[1], Ալդան, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (2017 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մայիս), ՀՀԿ խորհրդի անդամ[2], ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (2012-2017 թթ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Բոթոյանը 1990-2000 թթ. սովորել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում։ 2007 թվականին ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտը։ 2011 թվականին ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Բոթոյանը 2006-2009 թթ. աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում որպես տեսուչ։ 2010-2012 թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրեն։ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից։ 2017 թվականի մայիսի 25-ն նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ[3][4]։

Ընդգրկվածությունը ԱԺ հանձնաժողովներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (2012-2014 թթ.)[5]
  • Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (2012 թ.)[6]
  • Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով (2014-2016 թթ.)[7]
  • Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով (2014-2015 թթ.)[8]
  • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (2016 թ.)[9]

Անդամակցությունը Միջխորհրդարանական հանձնաժողովներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային խորհրդարանական կազմակերպություններ։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Զինված Ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2012 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ռաֆիկ Գրիգորյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Կարեն Բոթոյան

25 մայիսի 2017 թ. -
Հաջորդող
Իշխան Սաղաթելյան