Կարապետ Անդրիանացի
Կարապետ Անդրիանացի | |
---|---|
Ծնվել է | 1630-ականներ[1] |
Ծննդավայր | Ադրիանուպոլիս, Թուրքիա[1] |
Կրթություն | Սուրբ Սարգիս վանք[1] |
Մասնագիտություն | տպագրիչ և հրատարակիչ |
Կարապետ Անդրիանացի (1630-ականներ[1], Ադրիանուպոլիս, Թուրքիա[1], -), հայ տպագրիչ-հրատարակիչ, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Ուշիի Սուրբ Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երևանցու մոտ։ 1661 թվականին վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է էջմիածնի և Սարգսի անվան հայկական տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք։
1664 թվականից աշխատել է Ամստերդամ եկած Ոսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու «Պատմության», Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» հրատարակմանը։
1669 թվականին հայկական տպարանը Ամստերդամից տեղափոխվել է Լիվոռնո, ուր հրատարակել է երեք կրոնական գիրք։ 1672 թվականին տպարանը փոխադրվել է Մարսել, իսկ նա, անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում։ Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա։ Թարգմանած գրքերից է «Վարդապետութիւն քրիստոնէական»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 305)։ |