Կարապետ Անդրիանացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Անդրիանացի
Ծնվել է1630-ականներ[1]
ԾննդավայրԱդրիանուպոլիս, Թուրքիա[1]
ԿրթությունՍուրբ Սարգիս վանք[1]
Մասնագիտությունտպագրիչ և հրատարակիչ

Կարապետ Անդրիանացի (1630-ականներ[1], Ադրիանուպոլիս, Թուրքիա[1], -), հայ տպագրիչ-հրատարակիչ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ուշիի Սուրբ Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երևանցու մոտ։ 1661 թվականին վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է էջմիածնի և Սարգսի անվան հայկական տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք։

1664 թվականից աշխատել է Ամստերդամ եկած Ոսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու «Պատմության», Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» հրատարակմանը։

1669 թվականին հայկական տպարանը Ամստերդամից տեղափոխվել է Լիվոռնո, ուր հրատարակել է երեք կրոնական գիրք։ 1672 թվականին տպարանը փոխադրվել է Մարսել, իսկ նա, անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում։ Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա։ Թարգմանած գրքերից է «Վարդապետութիւն քրիստոնէական»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 305