Jump to content

Կատարինա Բարլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարինա Բարլի
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Մարբուրգի համալսարան, Փարիզի հարավային համալսարան և Մյունստերի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր[1] (1998)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, Justiciar և դատավոր
Ծննդյան օր նոյեմբերի 19, 1968(1968-11-19)[1][2][3][…] (55 տարեկան)
Ծննդավայր Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն  Գերմանիա և  Միացյալ Թագավորություն
Ամուսին Marco van den Berg?[4]
 
Կայք՝ katarina-barley.de
 
Ինքնագիր Изображение автографа

Կատարինա Բարլի (գերմ.՝ Katarina Barley, նոյեմբերի 19, 1968(1968-11-19)[1][2][3][…], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի իրավաբան և քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի փոխնախագահ (2019 թվականից)։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար (2015-2017), Գերմանիայի արդարադատության նախարար (2018-2019)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ավարտել է Քյոլնի Ռոդենկիրխեն շրջանի գիմնազիան և ընդունվել Մարբուրգի համալսարան։ 1990 թվականին, երկու կիսամյակ սովորելով Փարիզ-հարավ համալսարանում, ստացել է իրավաբանական կրթության մասին ֆրանսիական դիպլոմ, 1993 և 1998 թվականներին Գերմանիայում երկու պետական քննություն է անցել, 1998 թվականին ստացել է իրավունքի դոկտորի կոչում Մյունստերի համալսարանում, որտեղ աշխատել է 1993-1995 թվականներին[5]։

Աշխատել է Ռայնլանդ Պֆալց երկրամասի Լանդթագի և Դաշնային Սահմանադրական դատարանի աշխատակազմում, ինչպես նաև եղել է Ռեյնլանդ-Պֆալցի դատավոր և Մայնցում արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության հողային նախարարության ռեֆերենտ[6]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին անդամակցել է ԳՍԴԿ-ին[7]։

2013 թվականին ընտրվել Է Բունդեսթագում՝ Տրիր շրջանից։

2015 թվականի դեկտեմբերի 11-ին ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար[8]։

2017 թվականի հունիսի 2-ին Մերկելի երրորդ կառավարությունում ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում փոխարինել է Մանուել Շվեզիգին[9]։

2017 թվականի սեպտեմբերի 24-ին միամանդատ 203-րդ օկրուգում (Տրիր) կայացած ընտրությունները տանուլ են տվել՝ ստանալով ձայների 33,7 %-ը (ՔԴՄ-ի թեկնածու Անդրեաս Շտեյերը հաղթել է 37,9 %-ով)[10], բայց անցել Է Բունդեսթագում՝ կուսակցական ցուցակով զբաղեցնելով 3-րդ տեղը Տրիր-Սաարբուրգ շրջանում։

2017 թվականի սեպտեմբերի 28-ին Գերմանիայի նախագահ Շթփայնմայերը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Անդրեա Նալեսին ազատել էր զբաղեցրած պաշտոնից նրա խնդրանքով՝ Բունդեսթագում ՍԴՀԿ խմբակցության ղեկավար ընտրվելու հետ կապված, և կառավարության ղեկավար Անգելա Մերկելը խնդրել էր Կատարինա Բարլիին ընդունել երկրորդ նախարարական պորտֆելը՝ ի լրումն արդեն գոյություն ունեցածի[11]։

2018 թվականի մարտի 14-ին նշանակվել է արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Մերկելի չորրորդ կառավարության ձևավորման ժամանակ։

Կատարինա Բարլին Եվրոպայի խորհրդարանի ընտրություններում գլխավորել է ՍԴՀԿ-ի ցուցակը 2019 թվականի մայիսի 26-ին, սակայն քվեարկության արդյունքը սոցիալ-դեմոկրատներին անհաջողություն է բերել. նրանք ստացել են ընտրողների 15 տոկոսի աջակցությունը՝ 11 %-ով վատթարացնելով 2014 թվականի իրենց արդյունքը և պատմության մեջ առաջին անգամ զիջելով Կանաչների կուսակցությանը[12]։

2019 թվականի հունիսի 27-ին Բարլին դուրս է եկել կառավարությունից Եվրախորհրդարանում աշխատելու համար, և նրա աշխատասենյակում փոխարինողը Քրիստինա Լամբրեխտն է[13]։

Եվրոպական խորհրդարանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 3-ին ընտրվել Է Եվրախորհրդարանի փոխնախագահ։

Անձնական կյանք և համոզմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին Կատարինա Բարլին The European պարբերականում հրապարակել է Europa ist unsere Zukunft (Եվրոպան մեր ապագան է) վերնագրով հոդված, որում, բացատրելով այդ թեմայի նկատմամբ անձնական վերաբերմունքը, անդրադարձել է իր ընտանիքի պատմությանը։ Բարլիի խոսքով՝ իր հայրը ծնվել է Լինքոլնշիրում 1935 թվականին և մանուկ հասակում սիրել է հետևել ռմբակոծիչներին, որոնք թռչում էին մոտակայքում գտնվող օդանավակայանից։ Հնարավոր է, որ նա տեսել է նաև այն ինքնաթիռները, որոնք Դրեզդենի ռմբակոծության էին մեկնում 1945 թվականին, որի ընթացքում քիչ էր մնում մահանար նրա մոր ընտանիքը, և Բարլին այդ մասին միտքն անվանում է միասնական և խաղաղ Եվրոպայի իդեալներին իր հավատարմության հիմնական պատճառներից մեկը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://bundestag.de/bundestag/abgeordnete18/biografien/B/barley_katarina/258248
  2. 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://godipa.de/
  5. «Katarina Barley» (գերմաներեն). Munzinger-Archiv[de]. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Katarina Barley» (գերմաներեն). RTL. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Daniel Friedrich Sturm (2016 թ․ փետրվարի 16). «Was „Gabriels Neue" mit der SPD vorhat» (գերմաներեն). Welt. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. Horand Knaup (2015 թ․ դեկտեմբերի 11). «Sie hat den Job, den keiner will» (գերմաներեն). Spiegel. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. «Familienministerin Katarina Barley vereidigt» (գերմաներեն). Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. «203: Trier». Bundestagswahl 2017 (գերմաներեն). Bundeswahlleiter. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «Dr. Katarina Barley leitet vorübergehend das BMAS» (գերմաներեն). Bundesministerium für Arbeit und Soziales. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «Grüne triumphieren, Union und SPD verlieren» (գերմաներեն). Spiegel. 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  13. «Christine Lambrecht als Bundesjustizministerin vereidigt» (գերմաներեն). Zeit Online. 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  14. Katarina Barley (2017 թ․ փետրվարի 17). «Europa ist unsere Zukunft» (գերմաներեն). The European. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Katarina Barley» (անգլերեն). Федеральное правительство Германии. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  • «Katarina Barley» (գերմաներեն). Бундестаг. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  • «Katarina Barley» (գերմաներեն). Европейский парламент. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարինա Բարլի» հոդվածին։