Կատարինա Բարլի
| Կատարինա Բարլի | |
| Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Մարբուրգի համալսարան, Փարիզի հարավային համալսարան և Մյունստերի համալսարան |
| Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների դոկտոր[1] (1998) |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, Justiciar, դատավոր և փաստաբան |
| Ծննդյան օր | նոյեմբերի 19, 1968[1][2][3][…] (57 տարեկան) |
| Ծննդավայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Marco van den Berg?[4] |
| Կայք՝ | katarina-barley.de |
| Ինքնագիր | ![]() |
Կատարինա Բարլի (գերմ.՝ Katarina Barley, նոյեմբերի 19, 1968[1][2][3][…], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[1]), գերմանացի իրավաբան և քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի փոխնախագահ (2019 թվականից)։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար (2015-2017), Գերմանիայի արդարադատության նախարար (2018-2019)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին ավարտել է Քյոլնի Ռոդենկիրխեն շրջանի գիմնազիան և ընդունվել Մարբուրգի համալսարան։ 1990 թվականին, երկու կիսամյակ սովորելով Փարիզ-հարավ համալսարանում, ստացել է իրավաբանական կրթության մասին ֆրանսիական դիպլոմ, 1993 և 1998 թվականներին Գերմանիայում երկու պետական քննություն է անցել, 1998 թվականին ստացել է իրավունքի դոկտորի կոչում Մյունստերի համալսարանում, որտեղ աշխատել է 1993-1995 թվականներին[5]։
Աշխատել է Ռայնլանդ Պֆալց երկրամասի Լանդթագի և Դաշնային Սահմանադրական դատարանի աշխատակազմում, ինչպես նաև եղել է Ռեյնլանդ-Պֆալցի դատավոր և Մայնցում արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության հողային նախարարության ռեֆերենտ[6]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին անդամակցել է ԳՍԴԿ-ին[7]։
2013 թվականին ընտրվել Է Բունդեսթագում՝ Տրիր շրջանից։
2015 թվականի դեկտեմբերի 11-ին ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար[8]։
2017 թվականի հունիսի 2-ին Մերկելի երրորդ կառավարությունում ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում փոխարինել է Մանուել Շվեզիգին[9]։
2017 թվականի սեպտեմբերի 24-ին միամանդատ 203-րդ օկրուգում (Տրիր) կայացած ընտրությունները տանուլ են տվել՝ ստանալով ձայների 33,7 %-ը (ՔԴՄ-ի թեկնածու Անդրեաս Շտեյերը հաղթել է 37,9 %-ով)[10], բայց անցել Է Բունդեսթագում՝ կուսակցական ցուցակով զբաղեցնելով 3-րդ տեղը Տրիր-Սաարբուրգ շրջանում։
2017 թվականի սեպտեմբերի 28-ին Գերմանիայի նախագահ Շթփայնմայերը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Անդրեա Նալեսին ազատել էր զբաղեցրած պաշտոնից նրա խնդրանքով՝ Բունդեսթագում ՍԴՀԿ խմբակցության ղեկավար ընտրվելու հետ կապված, և կառավարության ղեկավար Անգելա Մերկելը խնդրել էր Կատարինա Բարլիին ընդունել երկրորդ նախարարական պորտֆելը՝ ի լրումն արդեն գոյություն ունեցածի[11]։
2018 թվականի մարտի 14-ին նշանակվել է արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Մերկելի չորրորդ կառավարության ձևավորման ժամանակ։
Կատարինա Բարլին Եվրոպայի խորհրդարանի ընտրություններում գլխավորել է ՍԴՀԿ-ի ցուցակը 2019 թվականի մայիսի 26-ին, սակայն քվեարկության արդյունքը սոցիալ-դեմոկրատներին անհաջողություն է բերել. նրանք ստացել են ընտրողների 15 տոկոսի աջակցությունը՝ 11 %-ով վատթարացնելով 2014 թվականի իրենց արդյունքը և պատմության մեջ առաջին անգամ զիջելով Կանաչների կուսակցությանը[12]։
2019 թվականի հունիսի 27-ին Բարլին դուրս է եկել կառավարությունից Եվրախորհրդարանում աշխատելու համար, և նրա աշխատասենյակում փոխարինողը Քրիստինա Լամբրեխտն է[13]։
Եվրոպական խորհրդարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 3-ին ընտրվել Է Եվրախորհրդարանի փոխնախագահ։
Անձնական կյանք և համոզմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի փետրվարին Կատարինա Բարլին The European պարբերականում հրապարակել է Europa ist unsere Zukunft (Եվրոպան մեր ապագան է) վերնագրով հոդված, որում, բացատրելով այդ թեմայի նկատմամբ անձնական վերաբերմունքը, անդրադարձել է իր ընտանիքի պատմությանը։ Բարլիի խոսքով՝ իր հայրը ծնվել է Լինքոլնշիրում 1935 թվականին և մանուկ հասակում սիրել է հետևել ռմբակոծիչներին, որոնք թռչում էին մոտակայքում գտնվող օդանավակայանից։ Հնարավոր է, որ նա տեսել է նաև այն ինքնաթիռները, որոնք Դրեզդենի ռմբակոծության էին մեկնում 1945 թվականին, որի ընթացքում քիչ էր մնում մահանար նրա մոր ընտանիքը, և Բարլին այդ մասին միտքն անվանում է միասնական և խաղաղ Եվրոպայի իդեալներին իր հավատարմության հիմնական պատճառներից մեկը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 http://bundestag.de/bundestag/abgeordnete18/biografien/B/barley_katarina/258248
- 1 2 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ http://godipa.de/
- ↑ «Katarina Barley» (գերմաներեն). Munzinger-Archiv[de]. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Katarina Barley» (գերմաներեն). RTL. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Daniel Friedrich Sturm (2016 թ․ փետրվարի 16). «Was „Gabriels Neue" mit der SPD vorhat» (գերմաներեն). Welt. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Horand Knaup (2015 թ․ դեկտեմբերի 11). «Sie hat den Job, den keiner will» (գերմաներեն). Spiegel. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Familienministerin Katarina Barley vereidigt» (գերմաներեն). Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «203: Trier». Bundestagswahl 2017 (գերմաներեն). Bundeswahlleiter. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Dr. Katarina Barley leitet vorübergehend das BMAS» (գերմաներեն). Bundesministerium für Arbeit und Soziales. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Grüne triumphieren, Union und SPD verlieren» (գերմաներեն). Spiegel. 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Christine Lambrecht als Bundesjustizministerin vereidigt» (գերմաներեն). Zeit Online. 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Katarina Barley (2017 թ․ փետրվարի 17). «Europa ist unsere Zukunft» (գերմաներեն). The European. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Katarina Barley» (անգլերեն). Федеральное правительство Германии. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- «Katarina Barley» (գերմաներեն). Бундестаг. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- «Katarina Barley» (գերմաներեն). Европейский парламент. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարինա Բարլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Մյունստերի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Քյոլն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արդարադատության կին նախարարներ
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանիայի կին քաղաքական գործիչներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
