Կաստրո Ուրդիալես
Բնակավայր և մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Կաստրո Ուրդիալես | |||||
Castro Urdiales | |||||
| |||||
Միջնադարյան կամուրջ | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Կանտաբրիա | ||||
Նահանգ | Կանտաբրիա | ||||
Համայնք | Կոստա Օրիենտալ | ||||
Քաղաքապետ | Ֆերնանդ Մուգուրուսա Գալեն | ||||
Մակերես | 96,7 կմ² | ||||
ԲԾՄ | 19 մ | ||||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 32258 մարդ (2010) | ||||
Խտություն | 310,20 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Castreño, ña | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 39700 | ||||
Ավտոմոբիլային կոդ | S | ||||
Պաշտոնական կայք | castro-urdiales.net | ||||
| |||||
Կաստրո Ուրդիալես (իսպ.՝ Castro Urdiales), մունիցիպալիտետ և քաղաք Իսպանիայում։ Մտնում է Կանտաբրիա պրոնվիցիայի մեջ՝ Կանտաբրիա ինքնավար համայնքում[1]։ Մունիցիպալիտետը գտնվում է Կոստա Օրիենտալ շրջանում։ Նրա տարածքը գրավում է 96,7 կմ², իսկ բնակչությունը կազմում է 32258 մարդ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ Վարչական կենտրոնից գտնվում է 75 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստրո Ուրդիալեսը գտնվում է Կոստա Օրիենտալ կոմարկայում, Կոնտաբրիայի հյուսիս-արևմուտքում՝ Բիսկայի սահմանի մոտ։ Տարածաշրջանի ջրային հիմնական զարկերակ համարվում է Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Բիսկայան ծոցի ջրերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական ժամանակաշրջանում քաղաքն անվանվել է Portus Amanus։ Մ․թ․ա․ 74 թվականին Կաստրո Ուրդիալեսի համար հռոմեացիների պայքարից հետո, հռոմեացի կայսր Վեսպասիանոսի (Տիտա Ֆլավիա Վեսպասիանոս) պատվին այն անվանվել է Ֆլավիոբրիգա (իսպ.՝ Flaviobriga)։
Վաղ միջնադարում քաղաքը զարգացել է ծովային առևտրի ռեկոնկիստայի մասնակցությամբ՝ տրամադրելով իր նավատորմին ու ժողովրդին, ինչպես նաև՝ ձկնորսությանն ու նավաշինությանը։ 1163 թվականին Ալֆոնսո VIII թագավորը, գտնվելով Բուրգոսում, Կաստրո Ուրդիալեսին տվել է ֆուերո (իսպ.՝ fueros, հոգնակի թիվը fuero, պորտ.՝ foraes), ստանալու համար Լոգրոնյո քաղաքը։
1813 թվականին քաղաքը թալանվել և ավերվել է, բայց շատ արագ վերակառուցվել և հարստացրել է։ XIX դարի երկրորդ կեսին բնակչության աճը կապված է եղել լեռնահանքային արդյունաբերության զարգացման հետ։
Դեմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստրո Ուրդիալեսը բնակչության թվով համարվում է Կանտաբրիայի երրորդ քաղաքը՝ 32522 մարդ բնակչությամբ՝ 2012 թվականի տվյալներով։
Բնակատեղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Կաստրո Ուրդիալեսի հին հատվածը ստացել է Իսպանիայի մշակութային հետաքրքրություն ունեցող օբյեկտի կարգավիճակ[2] (Puebla Vieja de Castro Urdiales)՝
- Սուրբ Աննայի դղյակ - հին ամրոց, որը գտնվում է Սուրբ Մարի եկեղեցուց ոչ հեռու։ 1853 թվականին ամրոցի վրա կառուցվել է փարոս
- Միջնադարյան կամուրջ
- Կասա Սոտիլես
- Օչարանայի այգիները և Աստղադիտարան-ամրոցի շենքը
- Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխում եկեղեցի - XIII—XV դարերի գոթական ոճի կառույց։ Իրենից ներկայացնում է կաթոլիկ եկեղեցի։ 1931 թվականին ստացել է Իսպանիայի մշակութային հետաքրքրություն ունեցող օբյեկտի կարգավիճակ[3]։
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էր Սյուր Լադուր - Ֆրանսիա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան նավահանգստից
-
Լոս Չելինես
-
Հին քաղաքի տեսքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաստրո Ուրդիալեսի մասին տվյալներ
- ↑ «Spain.info-ի տվյալների համաձայն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Սուրբ Մարիամ եկեղեցին որպես մշակութային օբյեկտ, canales.eldiariomontanes.es կայքի տվյալներով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.