Կառլոս Վիլանուևա
Կառլոս Վիլանուևա իսպ.՝ Carlos Raúl Villanueva | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 16, 1975[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Կարակաս, Վենեսուելա[4] |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Կոնդորսե լիցեյ |
Երկեր | Estadio Olímpico? |
Մասնագիտություն | ճարտարապետ և քաղաքաշինարար |
Աշխատավայր | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
Carlos Raúl Villanueva Վիքիպահեստում |
Կառլոս Ռաուլ Վիլանուևա (իսպ.՝ Carlos Raúl Villanueva, մայիսի 30, 1900[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 16, 1975[1][2][3][…], Կարակաս, Վենեսուելա[4]), 20-րդ դարի վենեսուելացի ճարտարապետ և քաղաքաշինարար, ամենահայտնի ճարտարապետներից մեկը, ով աշխատել է մոդեռն ոճով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոս Վիլանուևան Մեծ Բրիտանիայում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսի որդին է եղել։ Ծնվել է Լոնդոնում, Վենեսուելայի հյուպատոսարանում։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Ավարտել է Կոնդորսե լիցեյը։ Նա կրթություն է ստացել «Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի» ճարտարապետության ֆակուլտետում։ 1928 թվականին նա հաստատվել է Վենեսուելայում։ 1929 թվականից աշխատել է հասարակական աշխատանքների նախարարությունում՝ որպես շինարարական և դեկորատիվ շենքերի տնօրեն։
Սկզբում նա փորձել է վերակենդանացնել գաղութային ժամանակաշրջանի ճարտարապետության ավանդույթները, իսկ հետագայում դարձել է Լատինական Ամերիկայի ժամանակակից ճարտարապետության առաջատար ներկայացուցիչներից մեկը։
Նա նշանակալի դերակատարում է ունեցել Վենեսուելայի քաղաքների պլանավորման և զարգացման գործում, ինչպիսիք են Կարակասը, Մարակայը և իր երկրի այլ քաղաքները։ Բազմաթիվ շենքերի նախագծերի հեղինակ է դարձել, որտեղ ժամանակակից ձևն ու տեխնիկան զուգորդվել են պլաստիկ արվեստի հետ։
Կառլոս Վիլանուևայի ամենահայտնի աշխատանքներից են Կարակասի Էլ Սիլենսիո (El Silencio) բնակելի թաղամասի վերակառուցման նախագիծը, որում ներառել են 7797 բնակարանների և 207 խանութներ, Կարակասի գեղարվեստի թանգարանը (նեոդասական ոճ), Գլխավոր համալսարանական կամպուսը, Վենեսուելայի կենտրոնական համալսարանի համալսարանական ավանը Կարակասում (ներառյալ Օլիմպիական մարզադաշտը), որը համարվում է ժամանակակից քաղաքաշինության և ճարտարապետության գլուխգործոց, որը 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ցանկում, և այլ կառույցներ, որոնք առանձնանում են կառուցվածքային համակարգերի համարձակությամբ և գեղարվեստական արտահայտչությամբ (երկաթբետոնե հիմնակմախքներ և թաղար-ծածկեր), կոմպոզիցիայի դինամիկ արտահայտչականությամբ, քանդակագործության, նկարչության և խճանկարի լայնորեն կիրառմամբ։ Կարակասում գտնվող Վիլանուևայի բնակելի համալիրները («El Paraiso», 1952-1957 թվականներ, «Հունվարի 23-ին», 1955-1957 թվականներ, Միխարեսի և Սեպերոյի հետ միասին) ունեն տարածքների և բնակարանների ռացիոնալ հատակագծեր, տարբեր բարձրությամբ հիմնակմախք-պանելային տների պարզ և հստակ ձևեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կարակասի Համալսարանական քաղաքի մի հատված
-
Կարակասի Բնական գիտությունների թանգարանի ճակատ
-
Վենեսուելայի կենտրոնական համալսարանի Aula Magna շենքի ինտերիեր - «Ակուստիկ ամպեր» առաստաղի հեղինակը՝ Ալեքսանդր Կոլդերի
-
«Արենա ցլամարտի համար» («La Maestranza») հուշարձան
-
Օլիմպիական մարզադաշտ, Կարակաս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вильянуэва (Villanueva), Карлос Рауль
- Carlos Raúl Villanueva(իսպ.)
- Біллануева // Універсальний словник-енциклопедія. — 4-те вид. — К. : Тека, 2006 Արխիվացված 2020-10-27 Wayback Machine(ուկր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Վիլանուևա» հոդվածին։ |
|