Կառլոս Անտոնիո Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Անտոնիո Գոմես
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1836(1836-07-11)[1][2][3]
ԾննդավայրԿամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա[4][3]
Մահացել էսեպտեմբերի 16, 1896(1896-09-16)[1][2][3] (60 տարեկան)
Մահվան վայրԲելեմ, Բրազիլիա[4][3]
Քաղաքացիություն Բրազիլիա[4]
Ազգությունաֆրո-բրազիլացի
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Պարգևներ և
մրցանակներ
Վարդի շքանշան
ԱնդամությունAcademia Brasileira de Música?[5]
 Carlos Gomes Վիքիպահեստում

Կառլոս Անտոնիո Գոմես (պորտ.՝ Carlos Gomes, հուլիսի 11, 1836(1836-07-11)[1][2][3], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա[4][3] - սեպտեմբերի 16, 1896(1896-09-16)[1][2][3], Բելեմ, Բրազիլիա[4][3]), բրազիլացի կոմպոզիտոր, ռոմանտիզմի վառ ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Անտոնիո Գոմեսը ծնվել է 1839 թվականի հուլիսի 11-ին, բրազիլական Կամպինաս քաղաքում։

Կառլոս Անտոնիո Գոմեսի հուշարձանը

Սովորել Ռիո դե Ժանեյրոյի Կայսերական կոնսերվատորիայում, ապա կայսեր Պեդրու II-ի նախաձեռնությամբ ուղարկվում է Միլան, որտեղ դառնում է Լաուրո Ռոսսիի աշակերտը։ 1866 թվականին Միլանի կոնսերվատորիայում հաջողությամբ հանձնելով ատեստավորումը ստանում է «Կոմպոզիցիայի Մաեստրո» կոչումը[6]։

Հետագա տարիներին նա ապրել և աշխատել է Իտալիայում, որտեղ շատերը նրա գրած օպերաները կատարել են Եվրոպայի առաջատար օպերային թատրոններում[6]։

Կառլոս Անտոնիո Գոմես ամուսնացել է դաշնակահարուհի Ադելինե Փերիի հետ (Adelina Peri), ում հետ ծանոթացել է Միլանում[6]։

1871 թվականին Կառլոս Գոմեսը Ռիո դե Ժանեյրոյում հիմնադրում է «Բրազիլական ազգային օպերա» թատրոնը։

Կառլոս Անտոնիո Գոմեսի օպերաներից «Guarany»-ը, որը տեղի է ունեցել Միլանի «La Scala» թատրոնում (1870), մեծ հաջողություն է ունեցել ինչպես Սանկտ Պետերբուրգում (1878), այնպես էլ այլ քաղաքներում։ Նա նաև գրել է «Fosca», «Salvator Rosa» օպերաները, ինչպես նաև Բրազիլիայի ազգային օրհներգի՝ «Il saluto del Brasile»-ի հեղինակն է[7]։

Կառլոս Անտոնիո Գոմես մահացել է 1896 թվականին Բրազիլիայի Բելեն քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://musicabrasilis.org.br/compositores/carlos-gomes
  5. http://www.abmusica.org.br/academico.php?id=105
  6. 6,0 6,1 6,2 Biografia de Carlos Gomes
  7. «Соловьёв, Николай Феопемптович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Անտոնիո Գոմես» հոդվածին։