Jump to content

Կառլ Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտ
գերմ.՝ Carl Friedrich Lehmann-Haupt
Ծնվել էմարտի 11, 1861(1861-03-11)[1]
Համբուրգ, Գերմանական միություն[2]
Մահացել էհուլիսի 24, 1938(1938-07-24)[3] (77 տարեկան)
Ինսբրուք, Ավստրիա[2]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, HU Berlin և Ստամբուլի համալսարան
Պաշտոն(ներ)Գաղտնի խորհուրդ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Հայտնի աշակերտներFritz Schachermeyr?
Ամուսին(ներ)Therese Lehmann-Haupt?
Երեխա(ներ)Hellmut Lehmann-Haupt? և Miriam Lehmann-Haupt?
 Carl Friedrich Lehmann-Haupt Վիքիպահեստում

Կառլ Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտ (գերմ.՝ Carl Friedrich Lehmann-Haupt, մարտի 11, 1861(1861-03-11)[1], Համբուրգ, Գերմանական միություն[2] - հուլիսի 24, 1938(1938-07-24)[3], Ինսբրուք, Ավստրիա[2]), գերմանացի ասուրագետ, ուրարտագետ և հայագետ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1901-ից)։

1898–99-ին Վ. Բելքի հետ գլխավորել է Բեռլինի հնագիտական արշավախումբը Արևմտյան Հայաստանում (պեղել է Թոփրախ կալեն) և Միջագետքում։ Հետազոտել և արժեքավոր տվյալներ է հավաքել Վասպուրականի, Տուրուբերանի, Մոկքի, Ծոփքի, Աղձնիքի և Միջագետքի վերաբերյալ։ Հրատարակել է ուրարտական արձանագրությունների՝ իր ժամանակի համար լիակատար ժողովածուն։

Տեղորոշել է արձանագրություններում հիշատակվող բնակավայրերը, երկրները։ Հանգամանորեն ուսումնասիրել է Քսենոփոնի գլխավորությամբ մ. թ. ա. 401–400-ին հունական զորքի նահանջի ճանապարհը։

Լեհման-Հաուպտը Տիգրանակերտ քաղաքը տեղադրել է այժմյան Ֆարկինի (Նփրկերտ) տեղում։ Հայաստանին նվիրված գործերում զետեղված են նաև պատմահնագիտական, ազգագրական արժեքավոր տվյալներ բնակչության կենցաղի, սովորությունների ևնի մասին։

Ասուրագիտական որոշ գործերում ձգտել է պարզել չափերի և կշիռների բաբելոնական համակարգի գիտական հիմքը և այդ համակարգի ազդեցությունը (Հին Հունաստանի և Հռոմի միջոցով) ժամանակակից եվրոպական չափագիտության վրա։

  • Armenien Einst und Jetzt, Bd 1–2, B., 1910–31
  • Corpus inscriptionum Chaldi-carum, Bd 1–2, B., 1928–35։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Deutsche Nationalbibliothek Record #116872381 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 https://www.deutsche-biographie.de/sfz49876.html
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 532