Կառլ Բեգաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Բեգաս
գերմ.՝ Carl Begas
Ի ծնեգերմ.՝ Carl Joseph Begas
Ծնվել էսեպտեմբերի 30, 1794(1794-09-30)[1][2][3][…]
ԾննդավայրHeinsberg, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 24, 1854(1854-11-24)[5][6] (60 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական միություն[4]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրդիմապատկեր
ՄեկենասներՖրիդրիխ Վիհելմ III
ԱշակերտներՖրեդերիկ Էմիլի Օգյուստ Օ'Քոնել
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
ԶավակներՕսկար Բեգաս, Karl Begas?, Ռեյնգոլդ Բերաս և Adalbert Begas?[7]
 Carl Joseph Begas Վիքիպահեստում

Կառլ Բեգաս (սեպտեմբերի 30, 1794(1794-09-30)[1][2][3][…], Heinsberg, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[4] - նոյեմբերի 24, 1854(1854-11-24)[5][6], Բեռլին, Գերմանական միություն[4]), գերմանացի նկարիչ ծնված Հեինսբերգում՝ Աախենի մոտակայքում։ Իր հայրը՝ մի թոշակառու դատավոր, նրա համար կանխորոշել էր իրավաբանի մասնագիտությունը, սակայն տղայի հակումները ուղղված էին լրիվ ուրիշ ուղղությամբ։ Նույնիսկ դպրոցում նա աչքի է ընկել նկարչության բնագավառում իր հիանալի ընդունակություններով, և 1812 թվականին նրան թույլատրեցին այցելել Փարիզ, որպեսզի կատարելագործի իր արվեստը։

Բեգասը սովորել է տասնութ ամիս Անտուան Ժան Գրոյի արվեստանոցում, այնուհետև սկսել է աշխատել ինքնուրույն։ 1814 թվականին Պրուսիայի արքան, ով հիացած էր երիտասարդ արվեստագետով և արեց ամեն ինչ նրա առաջխաղացման համար, գնեց Մադոնա դելա Սեդիայի իր օրինակը։ Նա զբաղվում էր մի քանի մեծ աստվածաշնչյան նկարներ նկարելով, և 1825 թվականին՝ Իտալիայից նրա վերադարձից հետո, շարունակեց նկարել նկարներ, որոնք տեղադրված են Բեռլինի և Պոտսդամի եկեղեցիներում։ Նրանցից ոմանք պատմական մասունքներ են, բայց մեծամասնությունը Աստվածաշնչի տեսարանների պատկերերն են։ Բեգասը նշանավոր է նաև որպես դիմանկարիչ, և արքայական պատկերասրահին մատակարարել է Պրուսիայի հայտնի պաշտոնավոր մարդկանց դիմանկարերի մի ամբողջ շարք։ Իր աշակերտերից է նաև Ջոզեֆ Փետզը։ Իր մահվանից առաջ Բեռլինում նա զբաղեցրել է դատարանում նկարչի պաշտոնը։

Զավակերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար Բեգաս (1828–1883) Դիմանկարիչ և Պրուսիայի արվեստի ակադեմիայում պրոֆեսոր[8].
  • Ալֆրեդ Բեգաս (1830-1860) սպա
  • Ռեյնհոլդ Բեգաս (1831-1911) Քանդակագործ
  • Հելմութ Բեգաս (1833-1893) սպա
  • Վերոնիկա (1834–1844)
  • Ադալբերտ Բեգաս (1836-1888) Նկարիչ, մասնագիտացված ժանրային տեսարաններով[8].
  • Սյուզան (1839-1848)
  • Կառլ Բեգաս (1845-1916) Քանդակագործ[8].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]