Jump to content

Կանանց մենամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց մենամարտ
տեսակգեղանկար
նկարիչԽոսե դը Ռիբերա
տարի1636[1]
բարձրություն235 ± 1 սանտիմետր
լայնություն212 ± 1 սանտիմետր
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունբարոկկո նկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊրադո թանգարան և Մադրիդի թագավորական պալատ[2]
հավաքածուՊրադո թանգարան
սեփականատերՖերդինանդ VII[2]
կայք
Ծանոթագրություններ
 Combate de mujeres (P001124) Վիքիպահեստում

«Կանանց մենամարտ» (իսպ.՝ Combate de mujeres), իսպանացի գեղանկարիչ, փորագրիչ, բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչ Խոսե դե Ռիբերայի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1636 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 235 × 212 սմ։

Այսօր «Կանանց մենամարտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[4] (Մադրիդ, Իսպանիա

«Կանանց մենամարտ» ստեղծագործությունը Խոսե դե Ռիբերան վրձնել է 1636 թվականին Նեապոլում։ Կտավը համարվում է շուրջ երեսուն նկարից բաղկացած՝ Հռոմի պատմությանը նվիրված շարքի մաս, որոնք պատվիրել են Դոմենիկինոն, Ջովանի Լանֆրանկոն և այլ նկարիչներ։

Նկարում կա Խոսե դե Ռիբերայի ստորագրությունը։ Հեղինակը պատկերել է Նեապոլի պատմության լեգենդար դրվագներից մեկը, որը կատարվել է 1552 թվականին։ Երկու սինիորաներ՝ Իզաբելլա դե Կարացցին ու Դիամբրա դե Պոտտինելլան մենամարտի են բռնվել Ֆաբիո Ձերեսոլա անունով տղամարդու սիրո համար։ Դուելը տեղի է ունենում մարքիզ Ալֆոնսո դ’Ավալոսի ներկայությամբ։ Նկարի սյուժեն այլաբանորեն ցույց է տալիս նաև պայքարը ցոփության և առաքինության միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/women-gladiators/ee076233-5858-4a35-a5c0-9ce631cd5382
  2. 2,0 2,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  3. 3,0 3,1 «The Secret Lives of Female Gladiators». History Collection (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  4. ««Կանանց մենամարտ» ստեղծագործությունը».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Karin Hellwig Schilderkunst van de 17e eeuw in Italië, Spanje en Frankrijk / под ред. Rolf Toman. — Кёльн: De kunst van de Barok, Könemann, 1997. — 395 с.
  • Alfonso E. Pérez Sánchez, Nicola Spinosa Jusepe de Ribera 1591-1652. — Metropolitan Museum of Art, 1992. — С. 110-12.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց մենամարտ» հոդվածին։