Jump to content

Կամնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կամնիկ
սլովեն.՝ Kamnik
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՀամայնքMunicipality of Kamnik?
Մակերես9,1 կմ²
ԲԾՄ380,5 մետր
Պաշտոնական լեզուսլովեներեն
Բնակչություն13 800 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ01
Փոստային դասիչ1240
Պաշտոնական կայքkamnik.si
Կամնիկ (Սլովենիա)##
Կամնիկ (Սլովենիա)

Կամնիկ (սլովեներեն՝ Kamnik, գերմ.՝ Stein[1] կամ Stein in Oberkrain), քաղաք Սլովենիայի հյուսիսային մասում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սլովենիայի հնագույն քաղաքներից մեկը[2]։ Ընկած է Կամնիկյան Ալպերի ստորոտին, Կամնիշկա Բիստրիցա (Kamniška Bistrica) և Նևլիցա (Nevljica) գետերի ափին։ Սննդի արդյունաբերության կենտրոն է։ Հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով. հին քաղաքամասը՝ միջնադարյան բազմաթիվ կառույցներով, մասամբ պահպանվել է։ Հիշարժան են հատկապես երեք ամրոցները՝ Մալի, Ստարի, Զապրիցե անվանումներով, բարոկկո ոճով կառուցված եկեղեցին, ֆրանցիսկյան և ուրսուլյան վանքերը...

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 13 768[3]։

Արդեն իսկ XII դարում Կրամնիկը, իր շուրջբոլորը բարձրացած հզոր պարսպով և լեռան լանջին թառած ամրոցով, Կրաինա անվանվող երկրամասի ամենաազդեցիկ քաղաքն էր։ Սակայն XIII դարից առաջնությունն անցել է Լյուբլյանային։ Կամնիկում միջին դարերում զարգացել էին դաբնությունը, մեխերի, կաշվի, մորթեղենի արտադրությունը։ Բացի այդ, բնակավայրը դարձել էր սլովենյան մեղվաբուծության կենտրոնը. այստեղ պահում էին «կրաինյան ցեղի» (Аpis mellifera carnica) մեղուներ, որ ժամանակին Արևելյան Ալպերում բազմացրել են հինհռոմեացիները։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի կամնիկցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Notable people that were born or lived in Kamnik include:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, pp. 26–27.
  2. Wzmianka w 1229 r.
  3. «Slovenia: Major Cities». citypopulation. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  4. Oznake. «Večer – Marjan Šarec za predsednika: Strici iz ozadja so izgovor šibkih». Vecer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամնիկ» հոդվածին։