Կամերային բալետ
Կամերային բալետ |
---|
Կամերային բալետ, փոքրիկ թատերախումբ է, որի խաղացանկում դասական և ժամանակակից, առավել հաճախ` անտրեպրիզային բեմադրություններն են։ Կամերային բալետ անվանումը ծագել է անգլ.՝ chamber և ֆր.՝ chambre բառերից, որը թարգմանաբար նշանակում է սենյակ, փոքր մասշտաբով տարածք։ Ներկայացումները բեմադրվում են փոքր համերգասրահում կամ թատրոնում` մի քանի ձայներով, մի քանի գործիքներով և նախատեսված են ունկնդիրների, հանդիսատեսների փոքր, նեղ շրջանի համար[1]։ Ֆրանսերեն այն հնչում է որպես կամերային երաժշտություն (ֆր.՝ Musique de chambre), կամերային նվագախումբ (ֆր.՝ Orchestre de chambre):
Կամերային թատրոն գոյություն է ունեցել Յուսուպովների ընտանիքում` Մոյկայի նրանց տանը, ձևով այն ճիշտ Մեծ թատրոնի պատճենն է, բայց դահլիճի չափսը նախատեսված է 150 հանդիսատեսի համար, իսկ տունը նաև ուներ ակուստիկ երաժշտական հյուրասրահ և ընդունելության սրահ, որտեղ երաժշտախումբը տեղակայվում էևր երկրորդ հարկում։ 1910 թվականին կոմս Ալեքսանդր Շերեմետևի նախաձեռնությամբ Նևսկի և Մեծ ծովային փողոցների անկյունում գտնվող տանը (այժմ` Նևսկի տուն 16)[2] ստեղծվել է տնային թատրոն, որը կազմված էր կամերային նվագախմբից և երգչախմբից։ Էրմիտաժը ուներ նաև փոքր` Էրմիտաժյան թատրոն, որում ներկայացումներ էին բեմադրվում, հիմա այն Մարիինյան թատրոնի արվեստագետների սիրված վայրերից մեկն է։
Պատմական ժառանգության շնորհիվ մեր օրերում անցկացվում է «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնը[3], որի ընթացքում դասական երաժշտություն է հնչում Եկատերինսկի, Մեծ Պետերգոֆսկի, Մենշիկովսկի պալատներում, ինչպես նաև` Էրմիտաժի թատրոնում, Մարիինսյան, Միխայլովսկի, Մրամորնի, Շերմետևի պալատներում, Մոյկայի Յուսուպովի պալատում և Ֆոնատեկի Յուսուպովի պալատում[4]։
Կամերային բալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կասյան Գոլեյզովսկու «Մոսկվայի կամերային բալետը» սեփական պրոֆեսիոնալ բալետային ստուդիա է, որը կազմակերպվել է Կ. Գոլեյզովսկու կողմից, 1916 թվականին, որտեղ ընկալելով հարակից արվեստների փորձը, Այսեդորա Դունկանի, Մ. Ֆոկինի բարեփոխումները, նա ստեղծել է իր սեփական գեղագիտական ծրագիրը։ 1918 թվականից թատերախմբի մեջ են մտել նաև Մեծ թատրոնի դերասանները։
- «Սանկտ Պետերբուրգի փոքր բալետը» առաջին պետերբուրգյան մասնավոր բալետային թատերախումբն է, որը ղեկավարել է Անդրեյ Կուզնեցովը 1991-1995 թվականներին, և որտեղ բեմադրվել են «Կնճիթավոր ճպուռ» (1992), «Երեք երազանք» (1993), «Կարմիր գլխարկի իսկական պատմությունը» (1995) ներկայացումները։
Կամերային թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինտիմ թատրոնը» հիմնադրվել է 1910 թվականին, Վսևոլոդ Մեյերխոլդի և Նիկոլայ Կուլբինի կողմից, որտեղ Կասյան Գոլեյզովսկին բեմադրել է բալետային «Հարսնացուի ընտրությունը» և «Այծի ոտքը» ներկայացումները, նա նաև ներկայացումներ է բեմադրել կամերային փոքր Մամոնտի մանրապատումների թատրոնում։
1908 թվականին Նիկիտա Բալիևն ստեղծել է «Չղջիկ» թատրոն-կաբարեն, որը նա վերստեղծել է 1919 թվականին, արդեն արտագաղթի ժամանակ։ Թատերական ռեժիսոր Գրիգորի Գուրվիչը 1988 թվականին ստեղծել է «Չղջիկ» պրոֆեսիոնալ թատրոնը, որը գտնվում է Գնեզդիկովսկի նրբանցքում։ Թատրոնում խաղում և երգում էին շնորհալի դերասաններ, սակայն Գուրվիչը վաղ է հեռացել կյանքից[5][6]։
Սանկտ-Պետերբուրգում 1906-1931 թվականներին ներկայացումներ էր բեմադրում «Ծուռ հայելի» փոքր թատրոնը` պարոդիայի ժանրով։
Ալեքսանդր Թաիրովի կողմից հիմնվել է կամերային թատրոն, որտեղ առաջին ներկայացումը` «Սակունտալան», ցուցադրվել է 1914 թվականի դեկտեմբերի 12-ին։
Բորիս Պորկովսկու կամերային երաժշտական թատրոնը, որը նա ղեկավարում էր մինչև կյանքի վերջը, հիմնադրվել է 1972 թվականին, գտնվում է Նիկոլյան փողոցում։
Լիտեյնի փողոցում գտնվող թատրոնը նախկինում անվանել են «Ծուռ Ջիմմի»։ Մոսկովյան «Ծուռ Ջիմմի» (1924 թվականից` «Սատիրայի թատրոն») թատրոնի համար, որը ղեկավարել է կոնֆերանսիե Ա. Ալեքսեևը, Կասյան Գոլեյզովսկին բեմադրել է պլաստիկ ինտերմեդիա` «Բուռլակներ», Ռեպինի նկարի թեմայով, որը «կենդանացել է» «Эй, ухнем!» երգի տակ։ «Ծուռ Ջիմմի» թատրոնում բեմադրվել են «Ֆոքս-Տրոտ», «Աղմկում է գիշերային Մարսելը», «Մահվան պարը», «Նոր էքսցենտրիկ պար», «Հունգարական պար», «Պայանցի սերը», «Հումորեսկ», «En Orange» և այլ ներկայացումներ։
Սոլոմոն Միխոելսի կամերային թատրոնը 1925-1950 թվականներին կոչվել է Մոսկվայի պետական հրեական թատրոն։ Հրեական երաժշտական կամերային թատրոնն ունեցել է իր ստեղծագործական կյանքը 1977-1985 թվականներին[7]` Յուրի Շերլինգի ջանքերի շնորհիվ[8]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամերային թատրոնը, որտեղ կարող է ներկայացվել կամերային բալետ, տարբերվում է մանրապատումների թատրոնից[9], որտեղ ներկայացումները լակոնիկ են, ստեղծվել են փոքր ձևերի վրա աշխատող արվեստագետների կողմից, ըստ պիեսների, որոնք նախատեսված են փոքր լսարանների համար[10]։ Կամերային բալետը կարող է լինել նաև լիարժեք ներկայացում, ինչպիսին է «Ժիզելը», կրճատված կորդեբալետով և նվագախմբով։ Միևնույն ժամանակ, «մանրապատումների թատրոն» և «ինտիմ թատրոն» հասկացությունները վերաբերվում են կամերային թատրոնի ձևին, քանի որ նրանք ձևով փոքր են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Словарь:Предназначенный для узкого круга слушателей, зрителей (камерное искусство)
- ↑ И. Пономарёв. На месте Морского рынка // «Нева», 2006, № 4.
- ↑ Международный музыкальный фестиваль "Дворцы Санкт-Петербурга" с 1991 года // на сайте «Museum», 16 июня по 19 июля 2004.
- ↑ «фотография дом Юсуповых до Революции». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Эхо Москвы» Любовь Гурвич. Ведущая эфира Ксения Ларина. Эфир 2сентября 2001 года.
- ↑ Сайт памяти Гриши Гурвича
- ↑ книга Шерлинга «Одиночество длиной в жизнь»
- ↑ 2007 — Шерлинг «Парадокс». — мемуары, включает две книги — «Одиночество длиною в жизнь» и «Его Величество мятежный Шут». — Москва: «Феникс». — 422 с. — 3000 экз. — ISBN 978-5-222-10919-9 ]
- ↑ «Театральная энциклопедия» = Из истории русского и советского театра / П. А. Марков. — в пяти томах. — Москва: Искусство, 1974. — Т. 2. — 542 с. — 25 000 экз. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Энциклопедия «Эстрада России»