Կաթով սուրճ
Կաթով սուրճ café au lait | |
---|---|
Ծագման երկիր | Ֆրանսիա |
Այլ անվանումներ | café con leche, kawa biała, Milchkaffee, koffie verkeerd |
Տարածված երկրներ | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Բաղադրամասեր | սև սուրճ տաք կաթ |
Coffee with milk Վիքիպահեստում |
Կաթով սուրճ (ֆր.՝ café au lait), ֆրանսիական տաք սուրճ, պատրաստվում է սուրճի և տաք կաթի խառնուրդից։
Անվանում և պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սուրճի անվանումն ու պատրաստման եղանակները տարբեր երկրներում տարբեր են։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական երկրներում կաթով սուրճը հայտնի է տարբեր անուններով, Իսպանիայում՝ «café con leche», Լեհաստանում՝ «kawa biała», Գերմանիայում՝ «Milchkaffee», Նիդերլանդներում՝ «koffie verkeerd»: Հյուսիսային Գերմանիայում առավել տարածված է սուրճի ֆրանսերեն անվանումը՝ «café au lait»:
Իր հայրենիքում խմիչքը պատրաստվում է սև սուրճից և նախապես ջեռուցված կաթից։ 1940-ական թվականներին էսպրեսո մեքենաների ի հայտ գալուց հետո, կաթով սուրճ պատրաստելու համար հաճախ օգտագործվում է էսպրեսո։
Կաթով սուրճը մատուցվում է «ֆրանսիական ձևով» (ի տարբերություն իտալական լատտե սուրճի)՝ սպիտակ կերամիկական բաժակի կամ ամանի մեջ (լատտե սուրճը մատուցում են սովորաբար երկար բաժակով)։ Նույն կաթով սուրճով կարելի է պատրաստել ինչպես էսպրեսոյով, այնպես էլ սև սուրճով, իսկ լատտեն պատրաստվում է միայն էսպրեսոյից։
Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում կաթով սուրճը պատրաստվում է սև սուրճի հիման վրա։ Պատրաստվում է կաթիլային եղանակով կամ ֆրենչ-պրեսսի և տաքացրած կաթի միջոցով, ինչը տարբերվում է էսպրեսոյի հիման վրա պատրաստված լատտե սուրճից։ Կաթով սուրճը շատ դեպքերում մատուցվում է բաժակի մեջ (բացառությամբ ֆրանսիական ոճով աշխատող որոշ հաստատությունների, որոնք կաթով սուրճը մատուցում են ամանով)։
Հյուսիսային Ամերիկայում կաթով սուրճը հայտնի է ֆրանսիական անունով` «café au lait»: Միևնույն ժամանակ, որոշ սրճարաններ (այնպիսին, ինչպիսին է Starbucks-ը) այն մատուցում են «միստո» անունով (անգլ.՝ misto) և թափանցիկ ապակե բաժակներով[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Starbucks.com (անգլ.)