Կաարինա Մուլտիալա
Կաարինա Մուլտիալա ֆիններեն՝ Kaarina Multiala | |
---|---|
Ծնվել է | 16-րդ դար |
Ծննդավայր | ենթդ․ Վիբորգ, Շվեդիա |
Մահացել է | 16-րդ դար |
Մահվան վայր | ենթդ․ Վիբորգ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | վաճառական և ձեռնարկատեր |
Կաարինա Մուլտիալա (ֆիններեն՝ Kaarina Multiala, 16-րդ դար, ենթդ․ Վիբորգ, Շվեդիա - 16-րդ դար, ենթդ․ Վիբորգ, Շվեդիա), ըստ հայտնի փաստաթղթերի Ֆինլանդիայում առաջին կին վաճառականն ու ձեռնարկատերը։ Բնակվել է Վիբորգում, եղել է քաղաքաբնակ Էրկկի Մուլտիալայի այրին։ Իր սեփական նավերով առևտուր է արել տարբեր քաղաքների հետ, եղել է քաղաքի ամենահարուստ բնակիչներից մեկը։
1549 թվականին ընդգրկվել է Վիբորգի ամենահարուստ քաղաքաբնակների շարքում։ 1551 թվականին, ըստ մաքսային փաստաթղթերի, եղել է մի քանի նավերի սեփականատեր։ 1560-ականների սկզբին Մուլտիալան շարունակել է մնալ այն քաղաքացիների ցուցակում, որոնք զբաղվել են առևտրով և նավերի սեփականատերեր են եղել[1]։
16-րդ դարի կեսերին Վիբորգից հիմնականում արտահանել են խեժ, կարագ, ձուկ և կտավատ, ներմուծել աղ, կտոր, մետաքս, հացահատիկ և պղինձ։ Հայտնի է, որ Կաարինա Մուլտիալա ակտիվ առևտուր է արել Հանզայի միության կազմի մեջ մտնող Ռեվելի (Տալլին) հետ, իսկ 1561 թվականին նա հավատարմության երդում է տվել շվեդական թագավորին։ Ինչպես հաճախ է պատահել այդ տարիներին, վաճառականների ձեռնարկատիրական նախաձեռնությունները հաճախ հակասության մեջ է մտել պետության շահերի հետ, և երբ արգելք է դրվել Վիբորգի և Ֆիննական ծոցի հարավային ափի քաղաքների հետ առևտրի վրա, Կաարինա Մուլտիալան դարձել է այդ արգելքը խախտողներից մեկը։ 1563 թվականին նա, ինչպես նաև մի քանի այլ վաճառականներ, տուգանվել են քառասուն մարկով՝ Նարվայի հետ առևտրի համար (որը այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության զորքերի վերահսկողության տակ, 1558 թվականին այն գրավվել էր Լիվոնյան պատերազմի հենց սկզբում)։
Կաարինա Մուլտիալայի կյանքի գեղարվեստական նկարագրությունը ներկայացրել է ֆինն գրող Կաարի Ուտրիոն՝ ֆիններեն՝ «Kartanonherra ja kaunis Kirstin» վեպում («Կալվածատեր և գեղեցկուհի Քրիստինան»), որը տպագրվել է 1968 թվականին։ Վեպի գլխավոր հերոսին գնահատում և հարգում են ինչպես քաղաքաբնակները, այնպես էլ մյուս վաճառականները, բացի այդ, նա միաժամանակ համարվում էր բարյացակամ և փորձառու բուսաբույժ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mäkelä-Alitalo, A. Multiala, Kaarina (1500-luku) : kauppias :
[фин.] // Kansallisbiografia-verkkojulkaisu. Studia Biographica 4. — Helsinki : Suomalaisen Kirjallisuuden Seura, 2000. — 1 helmikuun. — Дата обращения: 18.03.2018. — ISSN 1799-4349.
- Mäkelä-Alitalo, A. Multiala, Kaarina (1500—1600) : lady of the burgess class, merchant :
[անգլ.] / Translated by F. Roderick // National Biography of Finland. — Helsinki : Suomalaisen Kirjallisuuden Seura, 2000. — Дата обращения: 18.03.2018. — ISSN 1799-4349.