Կաարի Ուտրիո
Կաարի Ուտրիո | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆին.՝ Kaari Marjatta Utrio |
Ծնվել է | հուլիսի 28, 1942[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պատմաբան, վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Գիտական աստիճան | արվեստների մագիստրոս (1967) |
Ժանրեր | պատմավեպ |
Կուսակցություն | Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | Ֆինլանդիայի առյուծի շքանշանի պրո ֆինլանդական մեդալ Գրականության ոլորտի ֆիննական պետական մրցանակ Kirjapöllö Award? Warelius մրցանակ Հանրային տեղեկատվության պետական մրցանակ և Ֆինն գրողների միության ճանաչման մրցանակ |
Ամուսին | Kai Linnilä? |
Կայք | kaariutrio.fi |
Kaari Utrio Վիքիպահեստում |
Կաարի Մարյատտա Ուտրիո-Լիննիլիա (ֆին.՝ Kaari Marjatta Utrio-Linnilä, հուլիսի 28, 1942[1], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն գրող, կանանց պատմության վերաբերյալ բազմաթիվ պատմական վեպերի և վավերագրական ստեղծագործությունների հեղինակ` գրված նուրբ, բայց հետևողականորեն իրականացվող ֆեմինիստական տեսանկյունից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաարի Ուտրիոն ծնվել է 1942 թվականին, Հելսինկիում, «Տամմի» հրատարակչության տնօրեն Ուրհո Ուտրիոյի և լրագրող ու թարգմանիչ Մեերի Մարյատտա Ուտրիոյի ընտանիքում: Ընտանիքն ուներ մեծ տնային գրադարան, որի գրքերի թիվը շուրջ չորս հազար հատոր էր, ընդհանուր առմամբ ընտանիքում գրական ստեղծագործությունը համարվում էր կարևոր զբաղմունք: Ուտրիոն գրականությանը ծանոթացել է վաղ մանկությունից, երբ մայրը երեկոյան նրա համար կարդում էր համաշխարհային գրականության դասականներից շատերի, այդ թվում Ռեդյարդ Քիփլինգի և Շեքսպիրի ստեղծագործությունները: Ուտրիոն առաջին գիրքը համաշխարհային պատմության մասին կարդացել է, երբ ընդամենը յոթ տարեկան էր[3], ինչն էլ որոշեց նրա մասնագիտական հետաքրքրությունը պատմության հանդեպ, որն ուրվագծվում էր դեռևս դպրոցում:
1967 թվականին Հելսինկիի համալսարանից ստացել է փիլիսոփայության գիտությունների բակալավրի աստիճան: 1968 թվականին «Տամմի» հրատարակչությունը հրատարակել է նրա առաջին գիրքը՝ «Կալվածատերը և գեղեցկուհի Կիրստինը» (ֆին.՝ Kartanonherra ja kaunis Kirstin), որտեղ ներկայացրել է վիբորգցի (16-րդ դար) Կաարինա Մուլտիալայի կյանքի գեղարվեստական նկարագիրը: Ըստ հայտնի փաստաթղթերի` նա եղել է Ֆինլանդիայի առաջին կին վաճառականն ու ձեռնարկատերը: Ճիշտ է, գրողին դուր չի եկել ստեղծագործության անվանումը, որը հորինել է հրատարակիչը:
Ուտրիոն ամուսնացած է (ամուսինը՝ Կայ Լինիլյա) և ունի երեք որդի: Նա ընտանիքի հետ ապրում է հարավային Ֆինլանդիայի Սոմերո քաղաքում: 1982 թվականին ամուսնու հետ հիմնադրել է «Ամանիտա» հրատարակչական ընկերությունը, որը 2011 թվականից ի վեր հրատարակում է գրողի բոլոր նոր գրքերը: Ուտրիոն ակտիվորեն մասնակցում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, 1992 թվականից նա հանդիսանում է «Միննա Կանտ» (Minna Canthin seura) ընկերության նախագահը, երկար տարիներ եղել է Ֆինլանդիայի գրողների միության խորհրդի անդամ: Բացի այդ, 1980-1988 թվականներին եղել է Սոմերոյի քաղաքային խորհրդի անդամ:
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար Ուտրիոյի վեպերի գործողությունները ծավալվում են Ֆինլանդիայի պատմության տարբեր ժամանակաշրջաններում, հնարովի գործող անձանց և հերոսների շարքում հաճախ հանդես են գալիս իրական պատմական դեմքեր: Իր մասնագիտական պատմական գիտելիքները Կաարի Ուտրիոն օգտագործում է տարբեր պատմական ժամանակաշրջաններում կյանքի մանրամասների վերստեղծման համար, որը հետևողականորեն նկարագրվում է կանանց տեսանկյունից` հատուկ շեշտը դնելով կանանց խոցելի, չպաշտպանված դրության վրա: Հաճախ Ուտրիոյի հերոսուհիները իրենց ունակությունների և սիրո շնորհիվ հասնում են ճանաչման և բարձր դիրքի հասարակության մեջ: Կաարի Ուտրիոի գիտական հետաքրքրության առանցքը մարդկության պատմության մանկության մարդաբանությունն է և կանանց գիծը: Ուտրիոյի «Եվայի դուստրերը» (Eevan tyttäret) ամենահայտնի ստեղծագործությունը նվիրված է կանանց պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այն թարգմանվել է յոթ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն:
Գրքերից բացի, Ուտրիոն գրել է բազմաթիվ հոդվածներ ամսագրերի և սցենարներ հեռուստասերիալների համար, նա պարբերաբար դասախոսություններ է կարդում տարբեր մշակութային միջոցառումների ժամանակ[4][5]:
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հողատեր և գեղեցկուհի Քիրստին (Kartanonherra ja kaunis Kirstin. Uusi painos nimellä Kirstin, 1999. Helsinki: Tammi, 1968.)
- Սուննևա` կոմսի դուստրը (Sunneva Jaarlintytär. Helsinki: Tammi, 1969.)
- Սուննևան կայսեր քաղաքում (Sunneva keisarin kaupungissa. Helsinki: Tammi, 1970.)
- Աղջիկները Վեհկալահթիից (Vehkalahden neidot. Helsinki: Tammi, 1971.)
- Կարելիայի դուստր Պիրիտան (Pirita, Karjalan tytär. Helsinki: Tammi, 1972. ISBN 951-30-2366-4.)
- Վիբորգի գեղեցկուհին (Viipurin kaunotar. Helsinki: Tammi, 1973. ISBN 951-30-2706-6.)
- Ազնվական կին և բուրժուա աղջիկ (Aatelisneito, porvaristyttö. Helsinki: Tammi, 1974.)
- Կնոջ ուժը, սերն և ատելությունը: Պատմական նկարագրություններ (Kun nainen hallitsi, rakasti ja vihasi. Historiallisia kuvauksia. Helsinki: Tammi, 1975. ISBN 951-30-3538-7.)
- Pirkkalan pyhät pihlajat. Helsinki: Tammi, 1976. ISBN 951-30-3876-9.
- Աղջիկները քահանայի տնից (Pappilan neidot. Helsinki: Tammi, 1977. ISBN 951-30-4024-0.)
- Սիրելի Հենրիետա (Rakas Henrietta. Helsinki: Tammi, 1978. ISBN 951-30-4154-9.)
- Կարելիայի թագը (Karjalan kruunu. Helsinki: Tammi, 1978. ISBN 951-30-4418-1.)
- Երկաթե շուշան: Վեպ սիրո ու հարստության մասին (Rautalilja. Romaani lemmestä ja mammonasta. Helsinki: Tammi, 1979. ISBN 951-30-4878-0.)
- Աղջկա պար (Neidontanssi. Helsinki: Tammi, 1980. ISBN 951-30-5231-1.)
- Բուրժուա հարսնացու(Porvarin morsian. Oulu: Kolmiokirja, 1981.)
- Կատարինայի ավանդությունը (Katarinan taru. Helsinki: Tammi, 1981. ISBN 951-30-5456-X.)
- Քաղաքագլխի աղջիկը (Pormestarin tytär. Helsinki: Tammi, 1982. ISBN 951-30-5656-2.)
- Վարդերով հովիտ (Ruusulaakso. Helsinki: Tammi, 1982. ISBN 951-30-5661-9.)
- Իզաբելա (Isabella. Helsinki: Tammi, 1988. ISBN 951-30-7027-1.)
- Ո՞վ ես դու, Էլիսա (Kuka olet, Elissa?. Helsinki: Tammi, 1989. ISBN 951-30-9006-X.)
- Վանդելա (Vendela. Helsinki: Tammi, 1989. ISBN 951-30-9200-3.)
- Ճուռակ, իմ սիրելի(Haukka, minun rakkaani. Helsinki: Tammi, 1990. ISBN 951-30-9473-1.)
- Vanajan Joanna. Helsinki: Tammi, 1991. ISBN 951-30-9798-6.
- Պղնձե թռչուն (Vaskilintu. Helsinki: Tammi, 1992. ISBN 951-31-0051-0.)
- Զոհաբերական կրակներ (Uhritulet. Helsinki: Tammi, 1993. ISBN 951-31-0258-0.)
- Լուսնաքարե գարունը (Kuukiven kevät. Kuvat: Marja Vehkala. Helsinki: Otava, 1995. ISBN 951-1-13743-3.)
- Սովորական մկնորս (Tuulihaukka. Helsinki: Tammi, 1995. ISBN 951-31-0628-4.)
- Զարմիկը Իյսալմիից և այլ պատմվածքներ (Iisalmen serkku ja muita kertomuksia. Helsinki: Tammi, 1996. ISBN 951-31-0818-X.)
- Միաեղջյուրը (Yksisarvinen. Helsinki: Tammi, 2000. ISBN 951-31-1959-9.)
- Տգեղ կոմսուհին (Ruma kreivitär. Helsinki: Tammi, 2002. ISBN 951-31-2537-8.)
- Օճառե արքայադուստրը (Saippuaprinsessa. Helsinki: Tammi, 2004. ISBN 951-31-3088-6.)
- Չար քույրերը (Ilkeät sisarpuolet. Helsinki: Tammi, 2007. ISBN 978-951-31-3862-2.)
- Լուռ ժառանգը (Vaitelias perillinen. Helsinki: Tammi, 2009. ISBN 978-951-31-4800-3.)
- Գիտնական օրիորդը (Oppinut neiti. Somerniemi: Amanita, 2011. ISBN 978-952-5330-41-0.)
- Ուղեկիցը (Seuraneiti. Somerniemi: Amanita, 2013)
- Թղթե իշխանը (Paperiprinssi. Somerniemi: Amanita, 2015)
- Հիմար սերը (Hupsu rakkaus. Somerniemi: Amanita, 2017)
Գիտական աշխատանքներ և այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոմերո, հացի երկիր (Somero, viljan maa. Linnilä, Kai & Utrio, Kaari: Somero: Amanita, 1982.)
- Եվայի դուստրերը. եվրոպացի կանանց, երեխաների և ընտանիքի պատմություն (Eevan tyttäret: Eurooppalaisen naisen, lapsen ja perheen historia. Helsinki: Tammi, 1984 (7. painos 1994). ISBN 951-30-6090-X.)
- Վեներա. Կնոջ գեղեցկության պատմությունը (Venus: Naiskauneuden tarina. Helsinki: Tammi, 1985. ISBN 951-30-6270-8.)
- Կալևի դուստրերը. Ֆինն կնոջ պատմություն (Kalevan tyttäret: Suomen naisen tarina. Helsinki: Tammi, 1986. ISBN 951-30-6630-4.
- Ֆինլանդիայի զավակներ (Laps' Suomen.Utrio, Kaari & Helakisa, Kaarina & Harjanne, Maikki: Laps' Suomen. Helsinki: Otava, 1987. ISBN 951-1-09760-1.)
- Մտավ իր հրաշքների պարտեզը (Tulin onneni yrttitarhaan. Saure, Salme & Utrio, Kaari (toim.): Helsinki: Otava, 1988. ISBN 951-1-10127-7.)
- Դարի Վիբորգը (Vuosisatainen Viipuri. Katsaus Viipurin historiaan. Helsinki: Tammi, 1991. ISBN 951-30-9794-3.)
- Большая книга принцесс (Suuri prinsessakirja. Helakisa, Kaarina & Utrio, Kaari & Kota, Matti: Suuri prinsessakirja. Helsinki: Otava, 1991. ISBN 951-1-11784-X.)
- Կոսմետիկայի պատմություն (Rusoposkia, huulten purppuraa, kosmetiikan historia.Utrio, Kaari & Nuotio, Una & Heikkilä, Taina Helsinki: Tekniikan museo, 1995. ISBN 951-95233-6-7.)
- I-VI եվրոպական ընտանիքի պատմություն, ազգանուն (Familia, eurooppalaisen perheen historia I-VI, Tammi, 1995-1997)
- I Ընտանիքը ազգերի ծովում: Առաջին դար (I Perhe kansojen meressä. Ensimmäinen vuosisata. Helsinki: Tammi, 1995. ISBN 951-31-0503-2.)
- II վարդանոց, բանջարանոց: Միջնադար XI-XVI դդ. (II Ruusutarha, ryytinen. Keskiaika 1000-1500. Helsinki: Tammi, 1996. ISBN 951-31-0504-0.)
- III Հավատք և ավանդույթ: Վաղ ժամանակակից ժամանակներ XVI-XVII դդ. (III Usko ja perinteet. Varhainen uusi aika, 1500-1600-luvut. Helsinki: Tammi, 1996.ISBN 951-31-0505-9.)
- IV Դեպի նոր օր: Լուսավորության դարաշրջան XVIII դ. (IV Päin uutta päivää. Valistusaika, 1700-luku. Helsinki: Tammi, 1996. ISBN 951-31-0506-7.)
- V Երեխայի դարը: XIX դ. (V Lapsen vuosisata. 1800-luku. Helsinki: Tammi, 1997. ISBN 951-31-0507-5.)
- VI Միջուկային ընտանիքի ժամանակը. XX դ. (VI Ydinperheen aika. 1900-luku. Helsinki: Tammi, 1997. ISBN 951-31-0508-3.)
- Ընտանեկան գիրք. Եվրոպական ընտանիքի պատմություն (Perhekirja: Eurooppalaisen perheen historia. Helsinki: Somero: Tammi, 1998. ISBN 951-31-1151-2.)
- Բելլա դոննա. գեղեցիկ կինը մեկ դար անց (Bella donna: Kaunis nainen kautta aikojen. Teksti: Kaari Utrio ja Sari Savikko. Helsinki: Somero: Tammi: Amanita, 2001 (2. painos 2005). ISBN 951-31-2174-7.)
- Վարդերով լամպը (Ruusulamppu. Helsinki: Kaisaniemen Dynamo, 2002.)
- Ֆինն կնոջ դարը (Suomen naisen vuosisadat 1-4, päätoimittaja; Tammi, 2005)
- Ֆինն կնոջ ուղին. տնից խորհրդարան (Suomen naisen tie: Pirtistä parlamenttiin. Helsinki: Tammi, 2006. ISBN 951-31-3490-3.)
- Ճիշտ խորհուրդ կանանց համար (Tarpeellisia neuvoja naisille. Helsinki: Tammi, 2006. ISBN 951-31-3599-3.)
- Զայրացած ֆեմինիստը, կամ ինչու այլևս գնացք չեմ նստում (Kiilusilmä feministi, eli, Miksi en enää matkusta junassa. Kirjoitukset ilmestyneet 1984-2005 eri aikakaus-, sanoma- ja iltapäivälehdissä. Helsinki: Tammi, 2008. ISBN 978-951-31-4237-7.)
Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետական գրական մրցանակ (1973)
- SAK մրցանակ (1984)
- Կին ձեռներեցների և պաշտոնյաների միության «Տարվա կին» կոչում (1985)
- Deutsche Sachbuchpreis (1989)
- «Գրքային բու» մրցանակ (1992)
- «Pro Finlandia» մեդալ (1993)
- Լարին Պարասկեի անվան մրցանակ (1996)
- Մարիա Լիիսա Վարտիոյի անվան մրցանակ (1998)
- Ֆինլանդիայի մանկաբարձների միության մրցանակ՝ հանուն մայրերի և երեխաների աշխատանքի (1999)
- Պետական մրցանակ լավագույն գիտահանրամատչելի գրքի համար (2002)
- Արվեստի պատվավոր պրոֆեսոր (1995-2000)
- WSOY գրական հասարակության մրցանակ (2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|