Jump to content

Ծաղկաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկաման
տեսակգեղանկար
նկարիչՄարգարետա Հավերման[1]
տարի1716[1]
բարձրություն79,4 սանտիմետր
լայնություն60,3 սանտիմետր
ժանրծաղկային նատյուրմորտ
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[2]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
սեփականատերWilliam T. Blodgett?[1] և Louis Fould?
Ծանոթագրություններ
 A Vase of Flowers by Margaretha Haverman (MET 71.6) Վիքիպահեստում

Ծաղկաման, հոլանդացի նկարչուհի Մարգարետ Հավերմանի նկարը Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուից[3], որը նկարվել է 1716 թվականին։

Նկարի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի մեջ բույսերից պատկերված են Rosa × centifolia, մեխակ, վարդագույն տուղտավարդ, վաղենակ, պասիֆլորա, գնարբուկ, քնաբեր խաշխաշ, վարդակակաչ, անմոռուկ։ Պտուղներից պատկերված են դեղձենի, խաղող, ինչպես նաև՝ ադմիրալ թիթեռ, ճանճ, մրջյուն և խխունջներ[3]։ Ծաղկամանի վրա բարկայի ռելիեֆ է[3]։

Նկարը հետևում է հոլանդական և ֆլամանդական ծաղկային նատյուրմորտներին, որոնք պատկերում են ծաղկաման՝ միջատների հետ։ Նման նատյուրմորտները տարածված են եղել Հավերմանի ժամանակակից նկարիչների շրջանում, ինչի մասին վկայել է Ռաշել Ռյուիշի ստորագրությունը Օտոմար Էլիգեր Մեծի՝ նման ոճով նկարի վրա. այդ նկարը գտնվել է Բրենտանի հայտնի հավաքածուում, հետո ձեռք է բերվել Ադրիան վան դեր Հոոպի և Ռյուշի կողմից. տվյալ նկարը եղել է օրինակ, որի հիման վրա նկարչուհին ստեղծել է իր նատյուրմորտները[4]։ Հավերմանը եղել է Յան վան Հյոյսումի աշակերտուհին, որը նույնպես առավելապես նկարել է ծաղկային նատյուրմորտներ[5]։ «Ծաղկամանը» արտահայտում է Հյոյսումի ոճի ազդեցությունը. կոմպոզիցիան պատկերված է նույն քարե որմնախորշում։

Հավերմանի ժամանակակիցների նմանատիպ աշխատանքները.

Հավերմանի հնարավոր հետևորդներից գեղարվեստում եղել են Ֆրանսինա Մարգարետա վան Հյոյսումը և Կորնելիա վան դեր Միյնը, որոնց աշխատանքներում կանաչ գույնը, ինչպես Բակկերի և Հավերմանի մոտ, ժամանակի ընթացքում կապույտ երանգ է ստացել։ Դրա պատճառը համարվում է դեղին գունանյութի օգտագործումը, որը ստացվել է չիչխանից (անգլ.՝ Stil de grain yellow)[6]։

Նկարը 174 ուրիշ ստեղծագործությունների հետ գնվել է 1871 թվականին, Ուիլյամ Տիլդեն Բլոջետի կողմից, որը Մետրոպոլիտենի թանգարանի առաջին մեկենասներից և հոգեբարձուներից մեկն էր։ Նկարի վրա Margareta Haverman fecit / A 1716 ստորագրությունն է[6]։ Աշխատանքը վաճառվել է թանգարանի վրա 2100 ֆրանկով[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. RKDimages (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 «Stilleven van een boeket bloemen in een terracotta vaas en vruchten in een nis, 1716 gedateerd». RKD.
  4. «Stilleven met bloemen, 1673». Amsterdam Museum catalog.(չաշխատող հղում)
  5. «Stilleven met bloemen, 1673». Amsterdam Museum catalog.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Walter Liedtke (2007). «Dutch Paintings in the Metropolitan Museum of Art Volume I».
  7. Delia Gaze. «Dictionary of Women Artists».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկաման» հոդվածին։