Մասրենի հարյուրթերթանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մասրենի հարյուրթերթանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի հարյուրթերթանի
Լատիներեն անվանում
Rose centifolia


Մասրենի հարյուրթերթանի (լատ.՝ Rose centifolia), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 0,5-1 մ և ավելի բարձրությամբ։ Տերևիկները ներքևի կողմից մերկ են կամ ծածկված գեղձիկներով, մազմզուկապատ առանցքով։ Փշերը խոշոր են, ամուր, բացի այդ, ճյուղերի վրա կան նաև բարակ, մանր, խոզանանման փշիկներ։ Ծաղիկները խոնարհված են, խոշոր, վարդագույն, լիաթերթիկ։ Հիպանթիումը ձվաձև է, ամուլ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և ամենուրեք հանդիպում է միայն մշակության մեջ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներն օգտագործվում են վարդաջուր ստանալու և մուրաբա պատրաստելու համար։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղներ չի առաջացնում։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք մեկը մյուսից տարբերվում են թփերի բարձրությամբ, ծաղիկների մեծությամբ և այլ հատկանիշներով[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 401։