Խտաչափ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e8/Hydrometer6455.png)
Խտաչափ, հեղուկների կամ գազերի խտությունը չափելու սարք։ Տարբերում են կշռային (պիկնոմետր), ստատիկ (արեոմետր) և դինամիկ խտաչափեր։ Կշռային խտաչափի գործողության սկզբունքը հիմնված է որոշակի ծավալի հեղուկի անմիջական կշռման վրա։ Ստատիկ խտաչափում միջավայրի խտությունը որոշվում է նրա մեջ ընկղմված լողանը դուրս մղող արքիմեդյան ուժով։ Դինամիկ խտաչափի աշխատանքը հիմնված է արտահոսման օրենքի վրա (գազերի խտությունները հակադարձ համեմատական են միևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում բարակ պատի նեղ անցքերից արտահոսող գազերի արագությունների քառակուսուն)։ Հեղուկների խտությունը չափելու համար կիրառվում են նաև ռադիոիզոտոպային, վիբրացիոն և ուլտրաձայնային խտաչափեր։
Արեոմետր[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/Saccharometer.jpg/250px-Saccharometer.jpg)
Արեոմետր, հեղուկների և պինդ մարմինների խտության չափման սարք, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա[1]։ Կարծիք կա, որ արեոմետրը հայտնագործել Հիպատիան։
Արեոմետրը ապակե խողովակ է, որի ստորին մասը, տրամաչափման ժամանակ, լցվում է սնդիկով՝ անհրաժեշտ զանգված ունենալու համար։ Վերին՝ նեղ մասում գտնվում է սանդղակը, որը նշագրված է լուծույթի խտության արժեքով կամ լուծված նյութի խտության արժեքով։ Լուծույթի խտությունը հավասար է արեոմետրի զանգածի և նրա ծավալի հարաբերությանը, ինչ չափով որ այն իջեցվում է հեղուկի մեջ։ Համապատասխանաբար՝ կան հաստատուն ծավալի և հաստատուն զանգվածի արեոմետրեր[1]։
- Հաստատուն զանգվածի արեոմետրով հեղուկի խտությունը չափելու համար չոր և մաքուր արեոմետրը իջեցնում են այդ հեղուկի մեջ այնպես, որ այն ազատ լողա նրանում։ Խտության արժեքը կարդում են արեոմետրի սանդղակից՝ մենիսկի ստորին ծայրից։
- Հաստատուն ծավալով արեոմետրով չափելու համար փոխում են նրա զանգվածը նրա սուզումը հասցնելով որոշակի չափի։ Խտությունը որոշվում է բեռի զանգվածով և դուրս մղված հեղուկի ծավալով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/%D0%A1%D0%B5%D0%BC%D0%B8%D0%BF%D0%BE%D0%BF%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BA%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B9_%D0%B0%D1%80%D0%B5%D0%BE%D0%BC%D0%B5%D1%82%D1%80_%D0%B4%D0%BB%D1%8F_%D0%B8%D0%B7%D0%BC%D0%B5%D1%80%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%BF%D0%BB%D0%BE%D1%82%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D0%B8_%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BA%D1%82%D1%80%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82%D0%B0_%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%D0%BC%D0%BE%D0%B1%D0%B8%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D1%85_%D0%B0%D0%BA%D0%BA%D1%83%D0%BC%D1%83%D0%BB%D1%8F%D1%82%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2.JPG/251px-thumbnail.jpg)
Գործնական կիրառության համար արեոմետրը աստիճանավորում են ըստ լուծվող նյութի խտության, օրինակ՝
- Սպիրտաչափ ֊ աստիճանավորում են ալկոհոլի տոկոսներով խմիչքի թնդությունը չափելու ամար,
- Լատոմետր ֊ աստիճանավորում են յուղի տոկոսներով՝ կաթի որակը որոշելու համար,
- Աղաչափ ֊ Լուծույթի աղիությունը չափելու համար,
- Շաքարաչափ ֊ լուծված շաքարի խտությունը որոշելու համար։
Քանի որ հեղուկների խտությունը կախված է ջերմաստիճանից, խտության չափումները պետք է կատարվեն որոշակի ջերմաստիճանում, որի համար արեոմետրին օժտում են նաև ջերմաչափով։
Գոյություն ունեն արեոմետրերի հետևյալ տեսակները՝
- Ընդհանուր նշանակության արեոմետր,
- արեոմետր կաթի համար,
- արեոմետր նավթամթերքների համար,
- արեոմետր մեզի համար,
- սպիրտի արեոմետր,
- էլեկտրոլիտի արեոմետր,
- գրունտի արեոմետր,
- շաքարի արեոմետր,
- արեոմետր-ջրաչափ ջերմաչափով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 93)։ ![]() |