Սպիրտաչափ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/48/Alcoholmeter.jpg/220px-Alcoholmeter.jpg)
Սպիրտաչափ, ջրային լուծույթում էթիլսպիրտի պարունակությունը չափող գործիք։ Ստատիկ խտաչափ է՝ աերոմետր։ Աշխատանքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա։ Չափում է լուծույթի խտությունը, որը կախված է սպիրտի պարունակությունից։ Սանդղակը ցույց է տալիս սպիրտի ծավալային (կամ կշռային) պարունակությունը տոկոսներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 80)։ ![]() |