Խուլիո Մեդեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուլիո Մեդեմ
Խուլիո Մեդեմ Լաֆոնտ Սանխուան Մենդիզաբալ
Ծնվել էհոկտեմբերի 21, 1958 (65 տարեկան)
ԾննդավայրՍան Սեբաստիան, Իսպանիա
ԿրթությունUniversity of the Basque Country?
Քաղաքացիություն Իսպանիա
Գործունեության տարիներ1974 թ.-ից մեր օրեր
Ազգությունիսպանացի
Մասնագիտացումռեժիսոր
Ոճ(եր)իսպանական արտ-հաուս, էրոտիկ դրամա
Պարգևներ«Գոյա» մրցանակ (1993 թ.), Կաննի կինոփառատոնի երիտասարդ ժյուրիի մրցանակ
IMDbID 0575523
www.juliomedem.org

Խուլիո Մեդեմը (անգլ.՝ Julio Medem, հոկտեմբերի 21, 1958(1958-10-21)[1], Սան Սեբաստիան, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա[2]), իսպանացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուլիո Մեդեմը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 21-ին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում (Բասկերի երկիր)։ 1985 թվականին ավարտել է Բասկերի երկրի համալսարանը, որտեղ սովորել է բժշկություն և ընդհանուր վիրաբուժություն։ Դեռ ուսանող չդարձած նա սկսել է համագործակցել «La Voz de Euskadi» թերթի հետ, որտեղ ունեցել է կինոյի իր բաժինը, բացի այդ նաև եղել է կինոյի և հեռուստատեսության մասին մի շարք հոդվածների հեղինակ և համահեղինակ այլ թերթերի և ամսագրերի համար, այդ թվում և՝ «Cinema 2002»-ում։ 1975 թվականից նա սկսել է մի քանի էքսպերիմենտալ ֆիլմեր նկարել «Super-8» ֆոտոխցիկով, որի արդյունքում ստեղծվել են մի շարք կարճամետրաժ ֆիլմեր։ 1985 թվականին կինոգործիչը սկսել է ֆիլմեր նկարել 35 միլիմետրանոց ֆոտոխցիկով, իսկ 1991 թվականին կայացել է նրա առաջին ֆիլմի՝ «Կովերի» պրեմիերան։ Ֆիլմը ցուցադրվել է Տոկիոյի, Թուրինի, Ալեքսանդրիայի կինոփառատոների ժամանակ[3]։ Նրա հաջորդ 2 ֆիլմերը՝ «Հողը» (1993 թ.) և «Կարմիր սկյուռիկը» (1996 թ.) ցուցադրվել են Կաննի կինոփառատոնի ժամանակ։ «Կարմիր սկյուռիկը» կինոփառատոնի ժամանակ արժանացել է երիտասարդ ժյուրիի մրցանակին և Ժերերմորի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ 1999 թվականին որոշ դադարից հետո էկրան է բարձրանում Մեդեմի «Բևեռային շրջանի սիրահարները», իսկ 2001 թ.-ին՝ «Լուսիան և սեքսը»։ 2000 թվականին ավտովթարի ժամանակ զոհվում է ռեժիսորի քույրը՝ Աննա Մեդեմը. նա գնում էր իր նկարների ցուցահանդեսին։ 2007 թվականին Խուլիո Մեդեմը նկարահանում է ֆիլմ նվիրված քրոջը՝ «Քաոսային Աննան»։ Ֆիլմում օգտագործվել են Աննայի նկարները[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկումենտալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Super 8 և 35մմ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուլիո Մեդեմի «Հողը» ֆիլմում գլխավոր դերում պիտի խաղար Անտոնիո Բանդերասը, բայց նրա ԱՄՆ-ից ժամանումը հետաձգվեց և ֆիլմում խաղաց Կարմելո Գոմեսը։
  • 1977 թվականին Խուլիո Մեդեմը ստեղծել է իր կինոստուդիան՝ «Alicia produce» անունով։ Ստուդիայի անունը դրվել է ի պատիվ Մեդեմի երկրորդ դստեր՝ Ալիսիի։
  • Խուլիո Մեդեմը հանդիսանում է «Ես նույնպես» ֆիլմի պրոդյուսերը, որը նկարել են Ալվարո Պաստորը և Անտոնիո Նախասը «Alicia produce» կինոստուդիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիո Մեդեմ» հոդվածին։