Խոլորձ եռատամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլորձ եռատամ
Խոլորձ եռատամ
Խոլորձ եռատամ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Neotinea
Տեսակ Խոլորձ եռատամ (N. tridentata)
Միջազգային անվանում
Neotinea tridentata

Խոլորձ եռատամ (լատին․՝ Listera ovata), խոլորձազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բարձրարժեք ամբողջական պալարներով խոտաբույս է, որն ունի 15-30 սմ բարձրություն։ Ծաղկակիցները թաղանթային, նշտարաձև են։ Ծաղիկները վարդագույն կամ վարդագույն մանուշակագույն են, մուգ ջղերով։ Ծաղկապատի արտաքին մասերը առաջացնում են սաղավարտ։ Շուրթը մուգ պուտերով խոր եռաբլթակ է, միջին բլթակը հակասրտաձև ուրվագծով է։ Ծաղկաբույլը 2 (3) սմ երկարությամբ է, կլորաերկարավուն կամ ձվաձև[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ծավ գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Ղրիմում, Արևմտյան Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1000 մ բարձրությունների վրա, լուսավոր անտառներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։

Աճում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ եռատամ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ եռատամ» հոդվածին։