Խոզանափուշ ղարադաղի
Խոզանափուշ ղարադաղի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ենթատրիբա | Carduinae |
Ցեղ | Խոզանափուշ (Cousinia) |
Տեսակ | Խոզանափուշ ղարադաղի (C. qaradaghensis) |
Միջազգային անվանում | |
Cousinia qaradaghensis |
Խոզանափուշ ղարադաղի (լատին․՝ Cousinia qaradaghensis), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]40-50 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Տերևները խիտ դասավորված են ցողունի վրա, հերթադիր են, կոշտ և փետրաձև բաժանված։ Ջղերի ծայրերին կան սուր փշեր։ Զամբյուղները գնդաձև են, կենտրոնականը կազմված է զգալիորեն մեծ եզրիններից։ Ծածկոցի թերթերն ունեն երկար ոստայնանման թավոտություն, նեղ են, երկարությամբ ծալված, աղեղնաձև հետ թեքված հավելուկներով։ Ծաղիկները վարդագույն են։ Սերմիկները սեպաձև են, պապուսը՝ թափվող[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Լիճք, Կուրիս)։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսարևնտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100-1400 մ բարձրությունների վրա, ժայռոտ և քարքարոտ վայրերում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|