Jump to content

Խալկիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խալկիդա
հուն․՝ Χαλκίδα
ԵրկիրՀունաստան Հունաստան
պերիֆերիաԿենտրոնական Հունաստան
նոմոսԵվբեա (նոմոս)
ՀամայնքԵվբեա, Chalkideon Municipality? և Commune of Chalkida, Evia?
ԴիմարխՏանասիս Զեմբիլիս (Θανάσης Ζεμπίλης)
ԲԾՄ5 մետր
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն55 264 մարդ (2001)
Խտություն1,900 մարդ/կմ²
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմուղղափառ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ22210
Փոստային ինդեքս34100
Փոստային դասիչ34100
Ավտոմոբիլային կոդXA
Պաշտոնական կայքchalkida.gr
Խալկիդա (Հունաստան)##
Խալկիդա (Հունաստան)

Խալկիդա (հուն․՝ Χαλκίδα), քաղաք Հունաստանում, Եվբեա կղզին ընդգրկող Եվբեա նոմոսի վարչական կենտրոնը[1][2]։ Գտնվում է կղզին մայրցամաքից բաժանող Էվրիպոս ծոցի երկու ափերին, ամենանեղ հատվածում։

2001 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 55 264 մարդ։

Անտիկ ժամանակներում Խալկիդան Եվբեա կղզու կարևորագույն քաղաքն էր, որը գտնվում էր Էվրիպոս ծոցի մոտ, արևմտյան ափին, որը Եվբեան բաժանում էր Բեոտիայից։ Իր բարենպաստ դիրքի շնորհիվ դասվում էր Հունաստանի կարևոր առևտրային քաղաքների շարքին։ Ինչպես մնացած բոլոր ծովային առևտրային կետերը, Խալկիդան նույնպես հայտնի է դարձել իր գաղութային գործունեությամբ։ Մ.թ.ա. 8-րդ դարում Խալկիդայի բնակիչները գաղութացրել են Սկիաֆ, Պեպերետ, Իկոս կղզիները, այնուհետև Խալկիդիկա թերակղզին իր բազմաթիվ քաղաքներով, որոնցից հատկապես հայտնի է դարձել Օլինֆոս քաղաքը։ Նույն ժամանակ խալկիդացիները և կորնթոսցիները իրենց գաղութային գործունեության տարածքի մեջ ներառել են նաև Հարավային Իտալիան և Սիցիլիան։ Խալկիդայի և Կորնթոսի համատեղ գաղութային գործունեությունը հնարավոր էր մասնավորապես այն պատճառով, որ Կորնթոսում ընդունված էր այդպես կոչվող եվբեյան կամ խալկիդյան չափման և քաշի միավորը։

Մ.թ.ա. 8-րդ դարում Խալկիդան ստիպված էր անընդհատ պատերազմել հարևան Էրեթրիա քաղաքի հետ, ընդ որում կռվախնձոր էր հանդիսանում պտղաբեր Լելանտյան հարթավայրը։ Լելանտյան պատերազմում ընդգրկված էր գրեթե ամբողջ Հունաստանը։ Այն ավարտվել է մ.թ.ա. 7-րդ դարում Խալկիդայի հաղթանակով։

Մ.թ.ա. 6-րդ դարում Խալկիդան Սպարտայի և Բեոտիայի հետ միասին հարձակվել են Ատտիկեի վրա։ Սակայն աթենացիները ջախջախել են իրենց թշնամիներին, ուղղություն վերցրել դեպի Խալկիդա և նրանից խլել Լելանտյան հարթավայրը։

1209 թվականին Վենետիկը գրավել է Խալկիդան։ 1470 թվականին թուրքական զորքերը Մեհմեդ II-ի գլխավորությամբ, գրավել են Խալկիդան։ 1833 թվականից Խալկիդան անցել է Հունաստանին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Chalcisի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 12.9
(55.2)
13.6
(56.5)
16.0
(60.8)
20.3
(68.5)
25.3
(77.5)
29.8
(85.6)
32.6
(90.7)
32.3
(90.1)
28.9
(84)
23.1
(73.6)
18.6
(65.5)
14.7
(58.5)
22.3
(72.1)
Միջին օրական °C (°F) 9.3
(48.7)
9.8
(49.6)
11.7
(53.1)
15.5
(59.9)
20.2
(68.4)
24.6
(76.3)
27.0
(80.6)
26.6
(79.9)
23.3
(73.9)
18.3
(64.9)
14.4
(57.9)
11.1
(52)
17.65
(63.77)
Միջին ցածր °C (°F) 6.5
(43.7)
6.9
(44.4)
8.4
(47.1)
11.6
(52.9)
15.4
(59.7)
20.1
(68.2)
22.5
(72.5)
22.3
(72.1)
19.2
(66.6)
14.9
(58.8)
11.4
(52.5)
8.3
(46.9)
14.0
(57.2)
աղբյուր: www.yr.no[3]

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Греция // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 74. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 522. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  3. «Weather statistics for Chalcis, Central Greece (Greece)». www.yr.no. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dondorff, «De rebus Chalcidensium» (Galle, 1855);
  • Oberhummer у Pauly-Wissowa, «Realencyclopädie», երկու քարտեզներով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալկիդա» հոդվածին։