Լևոն Մելիք-Շահնազարյան
Լևոն Մելիք-Շահնազարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1958 Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 11, 2015 (57 տարեկան) Պտղնի, Կոտայքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Լևոն Հրանտի Մելիք-Շահնազարյան (փետրվարի 7, 1958, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 2015, Պտղնի, Կոտայքի մարզ, Հայաստան[1]), հասարակական գործիչ, քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման գործիչ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության նախագահի տեղակալ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (1992-1995 թթ.)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Տաշքենդի ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտը (1980)։
1980-1988 թթ. Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտում աշխատել է որպես դասախոս, ապա՝ դեկանի տեղակալ, 1989-1991 թթ.՝ Ստեփանակերտի քաղգործկոմի բաժնի վարիչ, 1995-1997 թթ.՝ «ԼՂ Հանրապետություն» թերթի ռուսերեն տարբերակի խմբագիր, 1998-2000 թթ.՝ «Տիրաստ» բաժնետիրական ընկերության տնօրեն, 2000 թ.-ից՝ Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի[3] և «Հայբուսակ» ինստիտուտի[4] հասարակագիտության ամբիոնների վարիչ։
1988-1992 թթ.-ին մասնակցել է Կիրովաբադի ինքնապաշտպանությանը, Շահումյանի (Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ), Հադրութի (Տող, Սարինշեն, Ծամձոր և այլն), Ասկերանի (Փառուխ, Խրամորթ, Աղբուլաղ, Խոջալու և այլն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1990-1991 թթ.-ին թղթակցել է «Պայքար» ընդհատակյա հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականին։
1992-1995 թթ.-ին Եվրախորհրդում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, Արևելյան Եվրոպայի և Կովկասի հանձնաժողովների նիստերում պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքի վրա Ղարաբաղի անկախացման և ԼՂՀ ճանաչման, անհատական ինքնապաշտպանության իրավական քաղաքական մոտեցումները։
1991 թվականին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր, 1992-1995 թվականներին ղեկավարել ԼՂՀ Գերագույն խորհուրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, եղել է ԼՂՀ ԳԽ նախագահությունի անդամ։
1997 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է մանկավարժական ու վերլուծական գործունեությամբ։ Հիմնադրել և ղեկավարել է «Ոսկանապատ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր, ունի երեք զավակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гандзак: Неутраченный мир. (1995 г., ноябрь)
- Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики. (Издательство «Наири», Ереван, 1997 г.)
- Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ, Ե., 1998։
- Политика как средство умерщвления. (Бюллетень «Норк», № 5, 1998 г.)
- Характер армянского народа. (Ереван, «Тираст», 1999. — 100 стр.)
- Ходжалинское дело: Особая папка. (Левон Мелик-Шахназарян, Гайк Демоян. Ереван, 2002 г.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 480)։
- ↑ «Անանիա Շիրակացի» համալսարանի հաստիքացուցակ։
- ↑ «Հայբուսակ» ինստիտուտի հաստիքացուցակ։
- ↑ Լևոն Մելիք-Շահնազարյանն այսօր կդառնար 60 տարեկան(չաշխատող հղում)
- ↑ «Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ազատ Արցախ» թերթ, No 19 (30029), 20 փետրվարի 2018 թ., էջ 5, սյուն 1, տող վերևից՝ 24։