Լևինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևինա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունգերմ.՝ Isabella Lueen
Ծնվել էմայիսի 1, 1991(1991-05-01) (32 տարեկան)
Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Երկիր Գերմանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱրևմտյան Լոնդոնի համալսարան
ԼեյբլSony Music Entertainment
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
 Levina (singer) Վիքիպահեստում

Իզաբելլա Լուեն (գերմ.՝ Levina, մայիսի 1, 1991(1991-05-01), Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի երգչուհի, ինչպես նաև երգերի հեղինակ։ Լևինան կներկայացնի Գերմանիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում։ Երգը կրում է «Perfect Life» (հայ.՝ «Կատարյալ կյանք») վերնագիրը։ Նա հանդես կգա միանգամից եզրափակչում, քանզի Գերմանիան "Big 5 "-ի անդամ է։ Գերմանիան Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է արդեն վաթսուներորդ անգամ, ինչը ռեկորդային է Եվրատեսիլի պատմության մեջ։ Գերմանիան "Big 5 "-ի միակ անդամն է , որ՝ "Big 5 " մտնելուց հետո հաղթել է (Դա եղել է 2010 Եվրատեսիլ ամենամյա մրցույթին, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։ 

Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևինան  ծնվել է Բոննում։ Նա այցելել է Դոկտոր Վիլհելմ Անդրե գիմնազիան, որն ավարտել է Միջազգային բակալավրիատի աստիճանով։ Այնուհետև նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ստացել է բակալավրի աստիճան Լոնդոնի Թագավորական քոլեջում։ Լևենիան միաժամանակ ստեղծագործում է և՛ Լոնդոնում, և՛ Բեռլինում , և՛ Բոննում։

Եվրատեսիլ 2017[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Լևինան հայտարարեց, որ պատրաստում է մի  երգ, որով պետք է մրցի Եվրատեսիլ գնալու համար։ 2017 թվականի հունվարի յոթին նա հայտարարեց, որ այն հինգ լավագույներից մեկն է, ովքեր պետք է մրցեն Եվրատեսիլ գնալու համար։ Շոուի ժամանակ Լևինան քովեր տարբերակով երգեց "Երբ մենք էինք երիտասարդ" Ադել։ Բարդ մրցույթում Լևինան կարողացավ ՝ պայքարել և հաղթել։ Գերմանական հասարակության շնորհիվ Լևինան կարողացավ հաղթել շոուն և դառնալ Գերմանիայի վաթսուներորդ արտիստը, ով կգնա Եվրատեսիլ։ Եվ Լևինան ընտրեց  «Կատարյալ կյանք» երգը, որով կներկայացնի Գերմանիան Եվրատեսիլ 2017 թվականին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Քանի որ Գերմանիան հանդիսանում է «մեծ հնգյակի» անդամ, այն ինքնաբերաբար կանցնի եզրափակիչ, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 13-ին։ Նրա հետ կմրցեն նաև այն քսան լավագույնները, որոնք եզրափակիչ են հասել առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները հաղթահարելով։ Լավագույն քսանին կմիանան նաև մեծ հնգյակի երկրները՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, նաև հյուրնկալող երկիր Ուկրաինան։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

երգեր [խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգը Գագաթնակետին դիրքերը Հավաստագրում (սերտիֆիկացում) Ալբոմը
Գեր

[1]

2017 «Կատարյալ Կյանք» 28
Ոչ ալբոմային սինգլ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Levina Discography». German Charts Portal. Hung Medien.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևինա» հոդվածին։