Լուսիա Պուենսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիա Պուենսո
Ծնվել էնոյեմբերի 28, 1973(1973-11-28) (50 տարեկան) կամ նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Մասնագիտությունկինոռեժիսոր, վիպասան, գրող և սցենարիստ
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունEscuela Nacional de Experimentación y Realización Cinematográfica?[3]
 Lucía Puenzo Վիքիպահեստում

Լուսիա Պուենսո (անգլ.՝ Lucía Puenzo, նոյեմբերի 28, 1973(1973-11-28) կամ նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի կինոռեժիսոր, գրող, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսիան կինոռեժիսոր և սցենարիստ Լուիս Պուենսոյի դուստրն է։ Գրականագետի որակավորում է ստացել Բուենոս Այրեսի համալսարանում, ապա սովորել է Արգենտինայի Ազգային կինեմատոգրաֆիական ինստիտուտում։ Նա բազմաթիվ կինոնկարների սցենարներ է գրել, այդ թվում` վավերագրական ֆիլմերի և մինի սերիալների։ Նրա «Իքս, իքս, իգրեկ» ֆիլմը (2007) ստացել է ազգային ու միջազգային ավելի քան 20 մրցանակ, այդ թվում` Կաննի կինոփառատոնում քննադատության միջազգային շաբաթվա գրան պրի և երեք այլ մրցանակ։ Նրա երկրորդ` «Ձկան զավակը» ֆիլմով բացվել է 2009 թվականի Բեռլինի կինոփառատոնի Տեսապատկեր բաժինը։ 2010 թվականին Լուսիա Պուենսոն անգլիական հեղինակավոր Granta ամսագրի կողմից հռչակվել է իսպանալեզու լավագույն երիտասարդ հեղինակ։ «Ձկան զավակը» վեպի արձագանքները խիստ դրական էին. այսպես, Լը Մոնդ օրաթերթն այն համարել է «անհավանական քաղցր և անսահման դաժան», La Nacion թերթը նշել է, որ այն «կատաղության, կրքի ու զգայականության տարօրինակ խառնուրդ է», իսկ Շպիգել (գերմ.՝ Der Spiegel) շաբաթաթերթը այն համարել է «անհավանական գրգռիչ»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Los invisibles (2005), կարճամետրաժ ֆիլմ
  • XXY (2007), Արգենտինայի կինոքննադատների միավորման կողմից ստացել է Արծաթե անգղ մրցանակ լավագույն սցենարի համար, Գոյա կինոմրցանակ իսպաներենով լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Կաննի կինոփառատոնում քննադատության միջազգային շաբաթվա մրցանակ, մրցանակներ Աթենքի, Բանգկոկի, Նոր Կարթագենի, Էդինբուրգի, Մալագայի, Մոնրեալի կինոփառատոներում։
  • Ձկան զավակը (El niño pez) (2009), արժանացել է մրցանակի Արգենտինյան կինոակադեմիայի երեք անվանակարգերում, ինչպես նաև Մալագայում կայացած Իսպանական կինոյի փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի։
  • Վակոլդա (2013), առաջադրվել է Գոյա կինոմրցանակի և Սուրի փառատոնի 10 անվանակարգերում, ներկայացվել է Օսկարի Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձկան զավակը (El niño pez) (2004, վեպ)
  • Ինը րոպե (Nueve minutos) (2005, վեպ)
  • Խասինտա Պիչիմաուիդայի անեծքը (La maldición de Jacinta Pichimahuida) (2007, վեպ)
  • Լանգուստի զայրույթը (La furia de la langosta) (2009, վեպ)
  • Վասկոլդա (2011, վեպ Ժոզեֆ Մենգելեի մասին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիա Պուենսո» հոդվածին։