Jump to content

Լուչանա Կաստելլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուչանա Կաստելլինա
 
Կուսակցություն՝ Կոմունիստական վերածննդի կուսակցություն
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և գրող
Ծննդյան օր օգոստոսի 9, 1929(1929-08-09) (95 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ամուսին Ալֆրեդո Ռեյխլին
Զավակներ Լուկրեցիա Ռեյխլին և Պիետրո Ռեյխլին
 
Կայք՝ Լուչանա Կաստելլինա

Լուչանա Կաստելլինա (իտալ.՝ Luciana Castellina, օգոստոսի 9, 1929(1929-08-09), Հռոմ, Իտալիա), իտալացի կոմունիստ, լրագրող և քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանցի առևտրային ագենտ Ջինո Կաստելլինայի և տրիեստցի Լիզետտա Լիբմանի միակ դուստրն է։ Բարձրագույն կրթություն է ստացել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը սկսել է Իտալական կոմունիստական երիտասարդական ֆեդերացիայում(FGCI)[1]: 1907 թվականին մասնակց ել է Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողության միջազգային փառատոնին։

1947 թվականին մտնում է Իտալական կոմունիստական կուսակցության շարքերը, իսկ 1963 թվականին աշխատել է այդ կուսակցության կանանց օղակում Լեոնիլդե Իոտտիի ղեկավարությամբ։ 1969 թվականին հեռացվում է կուսակցությունից և մտնում «Il Manifesto» ամսագրի հիմնադիրների կազմի մեջ (նրա առաջին համարը 75 հազար տպաքանակով լույս է տեսել 1969 թվականի հունիսի 6-ին, Կաստելլինան մասնակցություն է ունեցել ամսագրի նախապատրաստման աշխատանքներում[2]): 1976 թվականին «Պրոլետարական դեմոկրատիայի» կողմից ընտրվել է Իտալիայի դեպուտատների պալատի կազմում։

1984 թվականին հետ է վերադառնում Իտալիայի կոմունիստական կուսակցություն, սակայն 1991 թվականին ձայն է տալիս նրա լուծարման համար (Պիետրո Ինգրաոի, Ալեսսանդրո Նատտայի և Լյուչիո Մագրիի հետ միասին), իսկ վերակազմավորումից հետո 1992 թվականին որոշեց միանալ Կոմունիստական վերածննդի կուսակցությանը[3]։ 1996 թվականին բազմաթիվ տարաձայնություններ ուներ գլխավոր քարտուղար Ֆաուստո Բերտինոտտի հետ և լքեց կուսակցությունը։

Մի քանի անգամ կալանավորվել է ցույցերի մասնակցելու պատչճառով. 1948 թվականի հուլիսի 14-ին (Պալմիրո Տոլյատիի մահափորձի դեմ ցույցերի ժամանակ), 1950 և 1956 թվականներին, 1963 թվականին կալանավորվել է մոտ 2 ամսով։ 1967 թվականին «Սև գնդապետների» զինվորական հեղաշրջման ժամանակ արտաքսվել է Հունաստանից։

Լրագրողական և հակազինվորական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից խմբագրել է FGCI «Nuova Generazione» («Նոր սերունդ») ամսաթերթը, այնուհետև կարճ ժամանակով «Il Paese» («Երկիր»)թերթը։

1980-ական թվականների առաջին կեսերին Կլաուդիո Նապոլեոնիի[it] և Ստեֆանո Ռոդոտայի հետ միասին զբաղվել են «Pace e guerra» («Խաղաղություն և կռիվ») պացիֆիստական ամսագրի ստեղծմամբ` կապված Հանուն կոմունիզմի միասնության պրոլետարական կուսակցության[it] հետ[4]։ Միաժամանակ նա եղել է ժողովուրդների իրավունքների լիգայի ներկայացուցիչ Ադոլֆո Պերեսի Էսկիվելյայի տեղակալը և «Եվրոպական միջուկային զինաթափման» շարժման կոորդինատորը

1976-1987 թվականներին եղել է 7-րդ և 9-րդ գումարման պատգամավորների պալատում, 1992 թվականին ընտրվել է 11-րդ գումարման պալատում (1992 թվականի ապրիլի 30-ին մտել է Կոմունիստական վերածննդի կուսակցության ֆրակցիա, սակայն արդեն 1992 թվականի մայիսի 6-ին հանձնել է մանդատը[5]` մնալով Եվրոպառլամենտում

1979-1999 թվականներին Եվրոպառլամենտի պատգամավոր է եղել։ 1994-1997 թվականներին գլխավորել է Մշակույթի, երիտասարդության, կրթության և տեղեկատվական միջոցների կոմիսիան, 1997-1998 թվականներին` Արտաքին տնտեսական կապերի կոմիսիան։ Եվրոպառլամենտից հեռանալու ժամանակ եղել է Եվրոպայի միասնական ձախերի խմբում։

1999-2003 թվականներին նա Իտալական կինոյի արտասահմանյան շարժման ընկերության նախագահն է եղել։ 2007-2010 թվականներին դասախոսել է Պիզայի համալսարանում որպես պրոֆեսորի օգնական։ 2014 թվականին ընտրվել է Հանգստի և մշակութային միջոցառումների կազմակերպման իտալական ասոցիաիայի պատվավոր նախագահ։

2015 թվականին Իտալիայի նախագահական ընտրությունների ժամանակ «Ձախերի տնտեսական ազատություն» կուսակցությունը պաշտպանել է Կաստելլինայի թեկնածությունը[6][7][8]։ Բոլոր փուլերում նա գրավել է երրորդ տեղը։ 2015 թվականի մարտի 29-ին մտել է այդ կուսակության ազգային բյուրոյի կազմի մեջ, իսկ ապրիլի 19-ից ընտրվել է «Ալեքսիս Ցիպրասի հետ այլ Եվրոպա» ազգային կոմիտեի անդամ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ամուսնացել է կուսակցական ընկերոջ` Ալֆրեդո Ռեյխլինի հետ, ամուսիններն ունեցել են երկու երեխա` Պիետրոն և Լուկրեցիան։ 1958 թվականին բաժանվել են։

Լուկրեցիա Ռեյխլինը (ծնվ. 1954) դարձել է տնտեսագետ, UniCredit-ի տնօրենների խորհրդի անդամ[9]։

Ընտրյալ աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհի բացումը (La scoperta del mondo, Nottetempo, 2011), 4 տարվա(1943 թվականի հուլիսի 25-ից մինչև 1947 թվականի հոկտեմբեր) կյանքի օրագիր, երբ ձևավորվում էին Կաստելլինայի կոմունիստական համոզմունքները։  
  • Սիբերիանա (Siberiana, Nottetempo, 2012), Մոսկվայից Վլադիվոստոկ գնացքով ճանապարհորդելու քրոնիկան։  

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Giorgio Dell’Arti (2013 թ․ նոյեմբերի 28). «Luciana Castellina». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Esce il primo numero de "Il Manifesto"» (իտալերեն). RAI Storia. 1969 թ․ հունիսի 29. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Luciana Castellina» (իտալերեն). RAI Storia. 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Aldo Garzia (2013 թ․ դեկտեմբերի 17). «Il Pdup, il manifesto e la storia mancata del Pci» (իտալերեն). il Manifesto. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «RIFONDAZIONE COMUNISTA». Dal 30 aprile 1992 al 14 aprile 1994. XI Legislatura della Repubblica italiana (իտալերեն). Camera dei deputati (portale storico). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Votazione 1, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite». ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 29. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  7. «Votazione 2, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite». ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  8. «Votazione 3, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite». ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  9. Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 10). «Lucrezia Reichlin». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Luciana Castellina». Cronologia delle legislature (իտալերեն). Европейский парламент. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  • «Luciana Castellina». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei deputati (portale storico). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչանա Կաստելլինա» հոդվածին։