Ծնվել է Պալերմոյում, 1967 թվականի հոկտեմբերի 20-ին։ Ունի 4 եղբայր։ Հետևելով ընտանեկան ավանդույթներին, որոշում է զբաղվել բժշկությամբ՝ ընտրելով հոգեբույժի մասնագիտություն։ Սովորելու ընթացքում ելույթ է ունենում հարազատ քաղաքում՝ փողոցում ելույթ ունեցող դերասանների հետ, որտեղ էլ նկատվել է 1989 թվականին՝ թատրոնի ռեժիսոր Ֆեդերիկո Տիեցցիի շնորհիվ[2]։ Ռեժիսորը նրան ոչ մեծ դեր է առաջարկում Սեմյուել Բեքեթի«Գոդոյին սպասելիս» բեմադրության մեջ։ Թատրոնը Լուիջիին գրավում է և նա դադարում է զբաղվել բժշկությամբ, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ դերասան։ Այդպես նա տեղափոխվում է Հռոմ, որտեղ 1992 թվականին վերջացնում է Պետական ակադեմիայի դրամատիկական բաժինը։ Թատրոնում խաղում է Բերտոլդ Բրեխտի և Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներում։ Ավելի ուշ 2000 թվականին իր հորեղբոր՝ դերասան Լուիջի Մարիա Բուրուանոյի խորհրդով, ծանոթանում է ռեժիսոր Մարկո Տուլիո Ջորդանի հետ և ստանում երիտասարդ ընդիմադիր ակտիվիստ և լրագրող Ջուզեպպե Իմպաստատոյի դերը «Հարյուր քայլ» ֆիլմում։ Ֆիլմը համաշխարհային ճանաչում է ստանում և 2001 թվականին ստանում է «Ոսկե գլոբուս» մրցանակը, իսկ ինքը՝ դերասանը, ստանում է Իտալիայի պետական մրցանակ «Դավիթ դի Դոնատելլո»՝ տղամարդու լավագույն դերի համար։ Ֆիմերում մի քանի այլ դերեր խաղալուց հետո, Լո Կաշոն 2003 թվականին ստանում է իր կյանքում ստացած ամենակարևոր դերերից մեկը՝ Մարկո Տուլիո Ջորդանայի դերը «Երիտասարդության լավագույն տարիները» ֆիլմում։ Այդ յոթժամյա սերիալը ցուցադրվում էր իտալական հեռուստաալիք «Rai Uno»-ով 2003 թվականի դեկտեմբերի 7-ից 15-ը։ Հետաքրքիր է այն, որ ֆիլմում հոգեբուժի դեր է մարմնավորում, ինչը երիտասարդ ժամանակ ուսումնասիրել էր։
Դերասանը նկարահանվել է 26 ֆիլմերում։ Նա համարվում է «Անթերի քաղաք» ֆիլմի հեղինակը և ռեժիսորը, որը ցուցադրվել է 2012 թվականին Վենետիկում տեղի ունեցող 69-րդ կինոփառատոնի ժամանակ։
2006 թվականից դերասանը ամուսնացած է Դեզիդերի Ռայների հետ(նա զբաղվում է ֆիլմերի մոնտաժով), և ունեն 2 որդի՝ Թոմազո Իզիդորոն և Արտուրո Տիտոն[3]։ Ներկա պահին ապրում է Հռոմում։