Լուիջի Լո Կաշո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Լո Կաշո
Ծնվել էհոկտեմբերի 20, 1967(1967-10-20)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՊալերմո, Իտալիա
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և կինոռեժիսոր

Լուիջի Լո Կաշո (իտալ.՝ Luigi Lo Cascio, ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 20-ին, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պալերմոյում, 1967 թվականի հոկտեմբերի 20-ին։ Ունի 4 եղբայր։ Հետևելով ընտանեկան ավանդույթներին, որոշում է զբաղվել բժշկությամբ՝ ընտրելով հոգեբույժի մասնագիտություն։ Սովորելու ընթացքում ելույթ է ունենում հարազատ քաղաքում՝ փողոցում ելույթ ունեցող դերասանների հետ, որտեղ էլ նկատվել է 1989 թվականին՝ թատրոնի ռեժիսոր Ֆեդերիկո Տիեցցիի շնորհիվ[2]։ Ռեժիսորը նրան ոչ մեծ դեր է առաջարկում Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» բեմադրության մեջ։ Թատրոնը Լուիջիին գրավում է և նա դադարում է զբաղվել բժշկությամբ, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ դերասան։ Այդպես նա տեղափոխվում է Հռոմ, որտեղ 1992 թվականին վերջացնում է Պետական ակադեմիայի դրամատիկական բաժինը։ Թատրոնում խաղում է Բերտոլդ Բրեխտի և Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներում։ Ավելի ուշ 2000 թվականին իր հորեղբոր՝ դերասան Լուիջի Մարիա Բուրուանոյի խորհրդով, ծանոթանում է ռեժիսոր Մարկո Տուլիո Ջորդանի հետ և ստանում երիտասարդ ընդիմադիր ակտիվիստ և լրագրող Ջուզեպպե Իմպաստատոյի դերը «Հարյուր քայլ» ֆիլմում։ Ֆիլմը համաշխարհային ճանաչում է ստանում և 2001 թվականին ստանում է «Ոսկե գլոբուս» մրցանակը, իսկ ինքը՝ դերասանը, ստանում է Իտալիայի պետական մրցանակ «Դավիթ դի Դոնատելլո»՝ տղամարդու լավագույն դերի համար։ Ֆիմերում մի քանի այլ դերեր խաղալուց հետո, Լո Կաշոն 2003 թվականին ստանում է իր կյանքում ստացած ամենակարևոր դերերից մեկը՝ Մարկո Տուլիո Ջորդանայի դերը «Երիտասարդության լավագույն տարիները» ֆիլմում։ Այդ յոթժամյա սերիալը ցուցադրվում էր իտալական հեռուստաալիք «Rai Uno»-ով 2003 թվականի դեկտեմբերի 7-ից 15-ը։ Հետաքրքիր է այն, որ ֆիլմում հոգեբուժի դեր է մարմնավորում, ինչը երիտասարդ ժամանակ ուսումնասիրել էր։ Դերասանը նկարահանվել է 26 ֆիլմերում։ Նա համարվում է «Անթերի քաղաք» ֆիլմի հեղինակը և ռեժիսորը, որը ցուցադրվել է 2012 թվականին Վենետիկում տեղի ունեցող 69-րդ կինոփառատոնի ժամանակ։ 2006 թվականից դերասանը ամուսնացած է Դեզիդերի Ռայների հետ(նա զբաղվում է ֆիլմերի մոնտաժով), և ունեն 2 որդի՝ Թոմազո Իզիդորոն և Արտուրո Տիտոն[3]։ Ներկա պահին ապրում է Հռոմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվը Ռուսական անվանումը Բնօրինակ անվանում Ռեժիսոր Դեր
2000 Հարյուր քայլ I cento passi Մարկո Տուլիո Ջորդանա Պեպինո Իմպաստատո
2001 Իմ աչքերի լույսը Luce dei miei occhi Ջուզեպպե Պիչոնի Անտոնիո
2002 Իմ կյանքի լավագույն օրը Il piu' bel giorno della mia vita Կրիստինա Կոմենչինի Կլաուդիո
2003 Երիտասարդության լավագույն տարիները La meglio gioventu' Մարկո Տուլիո Ջորդանա Նիկոլա Կառատի
2003 Բարև, գիշեր Buongiorno notte Մարկո Բելլոկո Մարիանո
2003 Իմ աներձագը Mio cognato Ալեսանդրո Պիվա Վիտո Կուարանտե
2004 Ցանկալի կյանքը La vita che vorrei Ջուզեպպե Պիչոնի Ստեֆանո/ֆրեդերիկո
2004 Ապակե աչքեր Occhi di cristallo Էրոս Պուլյելի Տեսուչ Ջակամո Ամալդի
2005 Գազանը հոգում La bestia nel cuore Կրիստինա Կոմենչենի Դանիել
2006 Սև ծով Mare nero Ռոբերտա Տորրե Ոլորան
2007 Քաղցրություն եւ դառնություն Il dolce e l'amaro Անդրեա Պորպորատի Սարո Սկորդիա
2008 Սուրբ Աննայի հրաշքը Miracolo a Sant'Anna Սպայկ Լի Անջելո Տորելչելի
2008 Կատաղած արյուն Sanguepazzo Մարկո Տուլիո Ջորդանա Պարտիզան
2009 «Մարգարիտա» բառի ընկերները Gli amici del bar Margherita Պուպի Ավատի Մանուելո
2010 Մենք հավատում էինք Noi credevamo Ջուզեպպե Տորնատորե Դոմենիկո
2012 Վեպ կոտորածի մասին Romanzo di una strage Մարիա Մարտոնե Դատավոր Ուգո Պաոլիլո
2013 Անթերի քաղաք La citta' ideale Մարկո Տուլիո Ջորդանա Միկելե Գրասադոնիա
2013 Որոտ Salvo Լուիջի Լո Կաշո Էնցո Պուլեո
2014 Մարինա Marina Ստիին Կոնիկս Սալվատորե Գռանատա
2015 Իտալական անուն Il Nome del figlio Ֆրանչեսկա Առկեբուջի Սանդրո

Կինոռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անթերի քաղաք (2012)

Թատերական ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nella tana (2005)
  • La caccia (2008)
  • Otello (2014)
  • Il sole e gli sguardi (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. http://luigilocascio.20m.com/biografia.htm
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Լո Կաշո» հոդվածին։