Լուի Թոմաս Ջորդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Թոմաս Ջորդան
Ծնվել էհուլիսի 8, 1908(1908-07-08)[1][2][3][…]
Brinkley, Մոնրոյի շրջան, Արկանզաս, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 4, 1975(1975-02-04)[1][2][3][…] (66 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Ժանրերջազ և բլյուզ
Մասնագիտություներգիչ, դերասան, սաքսոֆոնահար և ջազ երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն, վոկալ և կլառնետ
ԼեյբլԴեկա Ռեկորդս, Մերկուրի Ռեքորդս և Aladdin?
ԿրթությունArkansas Baptist College?
ԱնդամակցությունԼուի Ջորդանը և Տիմպանի Ֆայվը
Պարգևներ
Կայքrockhall.com/inductees/louis-jordan
 Louis Jordan Վիքիպահեստում

Լուի Թոմաս Ջորդան (անգլ.՝ Louis Thomas Jordan, հուլիսի 8, 1908(1908-07-08)[1][2][3][…], Brinkley, Մոնրոյի շրջան, Արկանզաս, ԱՄՆ[4] - փետրվարի 4, 1975(1975-02-04)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազային և էստրադային երաժիշտ, բիգ- բենդի ղեկավար, երգիչ, սաքսոֆոնահար։

1940-ական թվականներին հայտնի է դարձել որպես «Ջուքսբոքսի արքա»։ «Billboard» ամսագրի գնահատմամբ ընդգրկվել է իր ժամանակի հինգ ամենահաջողակ աֆրոամերիկացի կատարողների ցանկում։ «Rolling Stone» ամսագիրը Ջորդանին ներկայացրել է ռոքնռոլի դարաշրջանի մեծագույն արտիստների իր կազմած ցուցակում[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորդանը Նյու Յորքում, 1946 թվականի հուլիսին

Ջորդանը սկսել է իր գործունեությունը 1930-ական թվականներին՝ որպես բիգ-բենդի ղեկավար, որը սվինգ էր նվագում։ Իր բիգ-բենդի ճանաչվածությունը զիջել է միայն Դյուք Էլլինգտոնի և Քաունթ Բեյսի նվագախմբերին։ 1940-ական թվականներին մշակել է ավելի շատ կամերային, դինամիկ, պարային միախառնված սվինգ, բլյուզ, բուգի-վուգի, այսպես կոչված «ջամփ-բլյուզ» գործեր։ Այդ ժամանակների իր ձայնագրությունները, ինչպիսիք են «Is You ls or ls You Ain՚t My Baby» (1944) и «Caldonia» (1945), կատարվել են ոչ մեծ՝ հինգից վեց երաժիշտներից կազմված խմբերով։

Ջամփ-բլյուզային գործերում Ջորդանն անդրադարձել է ժամանակակից քաղաքային կյանքի թեմաներին, իր երգերի խոսքերը լի են հումորով և հիմնավորված են, վոկալն էլ առանձնանում է յուրօրինակ մատուցմամբ (առանձին բառերի ճիչ, որոշակի վանկերի «կրճատում» և այլն)։ Երաժշտական առումով շեշտը դրվել է ռիթմիկ հատվածների վրա ( դաշնամուր, հարվածային գործիքներ, էլեկտրակիթառ, էլեկտրական երգեհոն)։ Այս բոլոր նորարարություններով Ջորդանը դարձել է ռոքնռոլի կարևորագույն հիմնադիրը։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ջեյմս Բրաունին հարցրել են, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ջորդանը իր վրա, նա պատասխանել է.

Բոլոր առումներով։ Նա կարող էր երգել, նա կարող էր պարել, նա կարող էր նվագել, նա կարող էր բեմի վրա ելույթ ունենալ։ Այդ ամենը նա կարող էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Encyclopedia of Arkansas — 2006.
  5. «Журнал «Роллинг Стоун»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Koch, Stephen. Louis Jordan : Son of Arkansas, Father of R&B. — Charleston, SC : The History Press, 2014. — 158 p. — ISBN 978-1-62619-435-9. — ISBN 978.1.62584.968.7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Թոմաս Ջորդան» հոդվածին։