Լուի Թոմաս Ջորդան
| Լուի Թոմաս Ջորդան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 8, 1908[1][2][3][…] Brinkley, Մոնրոյի շրջան, Արկանզաս, ԱՄՆ[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | փետրվարի 4, 1975[1][2][3][…] (66 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
| Ժանրեր | ջազ և բլյուզ |
| Մասնագիտություն | երգիչ, դերասան, սաքսոֆոնահար, ջազ երաժիշտ, երաժիշտ, կոմպոզիտոր և բենդ-լիդեր |
| Գործիքներ | սաքսոֆոն, վոկալ և կլառնետ |
| Լեյբլ | Դեկա Ռեկորդս, Մերկուրի Ռեքորդս և Aladdin? |
| Կրթություն | Arkansas Baptist College? |
| Անդամակցություն | Լուի Ջորդանը և Տիմպանի Ֆայվը |
| Պարգևներ | |
| Կայք | rockhall.com/inductees/louis-jordan |
Լուի Թոմաս Ջորդան (անգլ.՝ Louis Thomas Jordan, հուլիսի 8, 1908[1][2][3][…], Brinkley, Մոնրոյի շրջան, Արկանզաս, ԱՄՆ[4][5] - փետրվարի 4, 1975[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազային և էստրադային երաժիշտ, բիգ- բենդի ղեկավար, երգիչ, սաքսոֆոնահար։
1940-ական թվականներին հայտնի է դարձել որպես «Ջուքսբոքսի արքա»։ «Billboard» ամսագրի գնահատմամբ ընդգրկվել է իր ժամանակի հինգ ամենահաջողակ աֆրոամերիկացի կատարողների ցանկում։ «Rolling Stone» ամսագիրը Ջորդանին ներկայացրել է ռոքնռոլի դարաշրջանի մեծագույն արտիստների իր կազմած ցուցակում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորդանը սկսել է իր գործունեությունը 1930-ական թվականներին՝ որպես բիգ-բենդի ղեկավար, որը սվինգ էր նվագում։ Իր բիգ-բենդի ճանաչվածությունը զիջել է միայն Դյուք Էլլինգտոնի և Քաունթ Բեյսի նվագախմբերին։ 1940-ական թվականներին մշակել է ավելի շատ կամերային, դինամիկ, պարային միախառնված սվինգ, բլյուզ, բուգի-վուգի, այսպես կոչված «ջամփ-բլյուզ» գործեր։ Այդ ժամանակների իր ձայնագրությունները, ինչպիսիք են «Is You ls or ls You Ain՚t My Baby» (1944) и «Caldonia» (1945), կատարվել են ոչ մեծ՝ հինգից վեց երաժիշտներից կազմված խմբերով։
Ջամփ-բլյուզային գործերում Ջորդանն անդրադարձել է ժամանակակից քաղաքային կյանքի թեմաներին, իր երգերի խոսքերը լի են հումորով և հիմնավորված են, վոկալն էլ առանձնանում է յուրօրինակ մատուցմամբ (առանձին բառերի ճիչ, որոշակի վանկերի «կրճատում» և այլն)։ Երաժշտական առումով շեշտը դրվել է ռիթմիկ հատվածների վրա ( դաշնամուր, հարվածային գործիքներ, էլեկտրակիթառ, էլեկտրական երգեհոն)։ Այս բոլոր նորարարություններով Ջորդանը դարձել է ռոքնռոլի կարևորագույն հիմնադիրը։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ջեյմս Բրաունին հարցրել են, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ջորդանը իր վրա, նա պատասխանել է.
| Բոլոր առումներով։ Նա կարող էր երգել, նա կարող էր պարել, նա կարող էր նվագել, նա կարող էր բեմի վրա ելույթ ունենալ։ Այդ ամենը նա կարող էր։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Encyclopedia of Arkansas — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ «Журнал «Роллинг Стоун»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Koch, Stephen. Louis Jordan : Son of Arkansas, Father of R&B. — Charleston, SC : The History Press, 2014. — 158 p. — ISBN 978-1-62619-435-9. — ISBN 978.1.62584.968.7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Թոմաս Ջորդան» հոդվածին։ |
| ||||||||||||||||