Լուգանո (իտալ.՝ Lugano), քաղաք Շվեյցարիայում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով ունի 54.667 բնակչություն։ Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 273 մետր բարձրության վրա, Լուգանո լճի հյուսիսային ափին։
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքների մեջ Լուգանոն 9-րդն է։ Բանկչության մեծամասնությունը խոսում է իտալերեն։
Լուգանոն Շվեյցարիայի ամենահայտնի մշակութային կենտրոններից մեկն է։ Այստեղ է գտնվում Պալազզո դեի Կոնգրեսս ամենահայտնի և մեծ թատերական կենտրոններից մեկը։ 1956 թվականին Լուգանոյում է անցկացվել առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը։
Լուգանոն ամենաճանաչված զբոսաշրջական կենտրոններից է Շվեյցարիայում։ Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են այստեղ տեսնելու շրջակա լեռները, մի շարք պատմական շենքերը և թանգարանները։ Լուգանոյում գործում է երեք եկեղեցի և երկու ազգային նշանակություն ունեցող գրադարաններ։