Լոիս Համիլտոն
Լոիս Համիլտոն անգլ.՝ Lois Hamilton | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1952 կամ հոկտեմբերի 14, 1943[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1999 |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գերեզման | Valhalla Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Թեմփլի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, քանդակագործ, օդաչու, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ֆոտոմոդել, նկարչուհի և գրող |
Լոիս Համիլտոն (անգլ.՝ Lois Hamilton, հոկտեմբերի 14, 1952 կամ հոկտեմբերի 14, 1943[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 23, 1999, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), ամերիկացի դերասանուհի[2], մոդել, նկարչուհի, քանդակագործ, գրող, օդաչու[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ ստացել է հոգեբանի և նկարչի որակավորում, այնուհետև ուսումը շարունակել է Ֆլորիդա քաղաքի Թեմփլի համալսարանում։
Կարիրա[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականների սկզբին նա իր գործունեությունը սկսել է գովազդի բնագավառում․ աշխատել է «Ford Models» մոդելային գործակալությունում և որպես ֆոտոմոդել լուսանկարվել «Cosmopolitan», «Fortune», «Mademoiselle», «Vogue Italia», «Prevue», «Neue Revue Illustrierte», «Newsweek», «Paris Match», «Hello», «Redbook», «Ladies' Home Journal», «Glamour», «Time» և այլ ամսագրերի համար։ Լոիսը աշխատել է նաև գովազդային ընկերությունների հետ և նկարանահանվել ավելի քան 150 գովազդում։
1972 թվականի սկզբին նա տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1972 թվականին Լոիսը առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է ոչ հայտնի դեր՝ սրճարանի աղջկա։ Վերջին ֆիլմը, որտեղ նկարահանվել նա եղել է «Բոբի գիշերային ելքը» ֆիլմը։ Այս ֆիլմում Լոիսը խաղացել է Բոբի խորթ մոր դերը[4]։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել Լոիսի մահից 5 տարի անց։ Ընդհանուր հաշվով նա նկարահանվել է 23 ֆիլմում։
Լոիսը եղել է պրոֆեսիոնալ օդաչու։ Ընդհանուր առմամբ նա ավելի քան 600 ժամ թռիչք է կատարել և ստացել բարձրագույն պիլոտաժի կոչում։ Համիլթոնը նաև փորձառու նկարիչ, քանդակագործ ու գրող էր։
Անձնական կյանք, ավտովթար, մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոիսը ամուսնացած է եղել Չարլզ Քնեպոմի հետ[5]։
1999 թվականին Լուիսը ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո նրա ֆիզիկահոգեբանական վիճակը լուրջ վատթարացել է։ Նույն թվականի դեկտեմբերի 23-ին նա փակվել է Ռիո դե Ժանեյրոյի «Sheraton» հյուրանոցի իր համարում, ընդունել բարձր չափաբաժնի քնաբեր դեղեր, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Նա հուղարկավորվել է Բըրբանք քաղաքի «Valhalla Memorial Park Cemetery» գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Лоис Хэмилтон - фильмография, все фильмы, фото, публикации». www.film.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Skin (2004 թ․ դեկտեմբերի 9). Mr. Skin's Skincyclopedia: The A-to-Z Guide to Finding Your Favorite Actresses Naked (անգլերեն). Macmillan. ISBN 9780312331443.
- ↑ Bob's Night Out, Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին
- ↑ Lois Hamilton — Biography
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոիս Համիլտոն Internet Movie Database կայքում
|
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1999 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Ինքնասպան նկարիչներ
- Կին քանդակագործներ
- Ամերիկացի օդաչուներ
- Մոդելներ
- Ինքնասպան դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Դեղերի չարաշահումից մահացածներ