Լոիս Համիլտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոիս Համիլտոն
Լոիս Համիլտոն.jpg
Ծնվել էհոկտեմբերի 14, 1952(1952-10-14)[1] կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 23, 1999(1999-12-23)[1]
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԹեմփլի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, քանդակագործ, օդաչու, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Լոիս Համիլտոն (անգլ.՝ Lois Hamilton, հոկտեմբերի 14, 1952(1952-10-14)[1] կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 23, 1999(1999-12-23)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, ամերիկացի դերասանուհի[3], մոդել, նկարչուհի, քանդակագործ, գրող, օդաչու[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ ստացել է հոգեբանի և նկարչի որակավորում, այնուհետև ուսումը շարունակել է Ֆլորիդա քաղաքի Թեմփլի համալսարանում։

Կարիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբին նա իր գործունեությունը սկսել է գովազդի բնագավառում․ աշխատել է «Ford Models» մոդելային գործակալությունում և որպես ֆոտոմոդել լուսանկարվել «Cosmopolitan», «Fortune», «Mademoiselle», «Vogue Italia», «Prevue», «Neue Revue Illustrierte», «Newsweek», «Paris Match», «Hello», «Redbook», «Ladies' Home Journal», «Glamour», «Time» և այլ ամսագրերի համար։ Լոիսը աշխատել է նաև գովազդային ընկերությունների հետ և նկարանահանվել ավելի քան 150 գովազդում:

1972 թվականի սկզբին նա տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է նկարահանվել ֆիլմերում: 1972 թվականին Լոիսը առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է ոչ հայտնի դեր՝ սրճարանի աղջկա։ Վերջին ֆիլմը, որտեղ նկարահանվել նա եղել է «Բոբի գիշերային ելքը» ֆիլմը։ Այս ֆիլմում Լոիսը խաղացել է Բոբի խորթ մոր դերը[5]։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել Լոիսի մահից 5 տարի անց։ Ընդհանուր հաշվով նա նկարահանվել է 23 ֆիլմում։

Լոիսը եղել է պրոֆեսիոնալ օդաչու։ Ընդհանուր առմամբ նա ավելի քան 600 ժամ թռիչք է կատարել և ստացել բարձրագույն պիլոտաժի կոչում: Համիլթոնը նաև փորձառու նկարիչ, քանդակագործ ու գրող էր:

Անձնական կյանք, ավտովթար, մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոիսը ամուսնացած է եղել Չարլզ Քնեպոմի հետ[6]։

1999 թվականին Լուիսը ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո նրա ֆիզիկահոգեբանական վիճակը լուրջ վատթարացել է։ Նույն թվականի դեկտեմբերի 23-ին նա փակվել է Ռիո դե Ժանեյրոյի «Sheraton» հյուրանոցի իր համարում, ընդունել բարձր չափաբաժնի քնաբեր դեղեր, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Նա հուղարկավորվել է Բըրբանք քաղաքի «Valhalla Memorial Park Cemetery» գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]