Լոթա Ֆաուստ
Լոթա Ֆաուստ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1880 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 26, 1910 (29 տարեկան) կամ հունվարի 25, 1910[1] (29 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Քենսիկո[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պարուհի և թատրոնի դերասանուհի |
Լոթա Ֆաուստ (անգլ.՝ Lotta Faust, փետրվարի 8, 1880, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 26, 1910 կամ հունվարի 25, 1910[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի Բրուքլինից[2]։ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի մոտիվներով Սալոմե պարի մեկնաբանության կատարող[3]։
Սովորել է Բրուքլինի պետական դպրոցում։ Հանրախանութում աշխատել է որպես գանձապահ։ Թատրոնում առաջնաելույթ է ունեցել 16 տարեկան հասակում[2]։
Դերասանուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում նրա առաջնաելույթը կայացել է Դենման Թոմփսոնի բեմադրած «The Sunshine of Paradise Alley» բեմադրությունում (1896)։ 1901 թվականին «The Liberty Belles» բեմադրությունում խաղացել է Ջերալդին Ֆրեյի դերը։ Ներկայացումը գրվել է ինը գրողների և կոմպոզիտորների կողմից, այդ թվում՝ լիբրետիստ Գարի Բ․ Սմիթի։ Այն Լոուչեմը գրել է բեմադրության երաժշտությունը։ Միջոցառումը անցել է Madison Square Theatre-ում[4], որը գտնվում էր 5-րդ պողոտայի 24 փողոցում[5]։
Դերասանուհին ժողովրդականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ նա խաղացել է«Կախարդը Օզ երկրից» բեմադրությունում (1904-1905), որտեղ կատարել է Sammy երգը։ Դրանից հետո նա մտել է Ջո Ուեբերի թատերախումբ և երևացել է «Wonderland» (1905) բեմադրությունում։ Ավելի ուշ մասնակցել է «The White Hen» (1907) պիեսի քասթինգին, որը բեմադրել է Լյուիս Մանը Casino Theatre-ում[2], 39 փողոցում[6]։
1907 թվականին մտել է Լյու Ֆիդսա թատերախմբի կազմի մեջ և 1908 թվականին մասնակցել է «The Girl Behind The Counter» (1907-1908) «The Mimic World » և «The Midnight Sons» ներկայացումներին (1909 թվական)[7]։ Լոթայի ելույթների մեծ մասը տեղի է ունեցել «Շուբերտ» թատրոնում[2]։
Վոդևիլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաուստի առաջնաելույթը որպես վոդևիլ կատարող տեղի է ունեցել Casino Theatre-ում, երբ նա կատարել է նաև կեկուոկի պարը։ 1900 թվականի ապրիլին այս պարում նրա զուգընկերն է դարձել Ֆրենկ Բերնարդը[8]։ 1908 թվականի օգոստոսին նա ելույթ է ունեցել Casino Theatre-ում[9]։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ չգիտեր Սալոմեի աստվածաշնչյան պատմությունը։ Սալոմեի պարը նա յուրացրել է Ուայլդի բեմականացման շնորհիվ։ Նա նաև խոստովանել է, որ պարի կատարման ընթացքում նա իրեն զգացել է տասնչորսամյա Սալոմե և զգացել է սարսափ և հիացմունք իր ելույթի ժամանակ։ Սալոմեի պարը այդ ժամանակ կատարում էին նաև Եվա Թանգուեյը, Վերա Օլքոթը, Գերտրուդ Հոֆմանը[9]։ Ֆաուստը դրանից հետո կենտրոնացել է վոդևիլների վրա, որը օգնում էր նրան բացահայտել իր երգեցողական տաղանդը[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու անգամ ամուսնացել է։ Դերասանուհու առաջին ամուսինը եղել է երաժշտական տնօրեն Պոլ Շինդլերը, որից ամուսնալուծվել է 1902 թվականին։ Երկրորդ ամուսինը եղել է երգիչ և կատակերգու Ռիչարդ Լինգը[2]։ Ամուսնությունների միջև ընկած ժամանակահատվածներում Ֆաուստը հայտնի է եղել տղամարդկանց շրջանում։ Ջոն Բերիմորը հիշում է, որ նրա հետ պարելու ժամանակ աշխատել է «բռնել նրան թիկունքից», քանի որ Ֆաուստը գերադասում էր հագնել երկար զգեստներ՝ մեջքի հատվածում բացվածքով։
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1910 թվականի հունվարին Նյու-Յորքի հիվանդանոցում։ Մահվան պատճառը դարձել է թոքաբորբը, որը նրա մոտ զարգացել է դրանից մի քանի շաբաթ առաջ տարած վիրահատությունից հետո։ Նախքան հիվանդությունը խաղացել է «The Midnight Sons» բեմադրությունում։ Իր մահվանից առաջ նա բաժանվել է Լինգից[2]։
Դերասանուհու մահվան պահին նրա կողքին եղել է նկարիչ Մալկոլմ Ա․ Շտրաուսը, որն ապրում էր Մանհեթենում։ Նա նկարել և ստորագրել է Ֆաուստի հետմահու դիմանկարը։ Նկարի վաճառքից ստացված գումարը փոխանցվել է դերասանուհու ծնողների հաշվին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lotta Faust Dead, New York Times, January 26, 1910, pg. 9.
- ↑ 3,0 3,1 In Memoriam, New York Times, January 25, 1913, pg. 15.
- ↑ The Liberty Belles, New York Times, September 19, 1901, pg. 19.
- ↑ EJ Phillips Manhattan Retrieved on 12-29-07.
- ↑ Casino Theatre, Demolished Broadway Theaters C-D, Retrieved on 12-29-07.
- ↑ A Pictorial History of American Theatre, Chilton, 1960, pgs. 65,66,102,104,106,108,109
- ↑ This Week’s New Bills, New York Times, April 29, 1900, pg. 18.
- ↑ 9,0 9,1 Behind The Scenes With Five Salomes, Syracuse Herald, Sunday Morning, August 30, 1908, pg. 18.
- ↑ Malcolm A. Strauss Weds, New York Times, June 14, 1911, pg. 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лотта Фауст New York Public Library Digital Gallery photos
- Լոթա Ֆաուստ Internet Broadway Database
- Լոթա Ֆաուստ The Actors Birthday Book(1908 & 1909 editions) by Johnson Briscoe
- Lotta Faust: Broadway Photographs(University of South Carolina)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթա Ֆաուստ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 1910 մահեր
- Հունվարի 25 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Թոքաբորբից մահացածներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ