Լոթա Ֆաուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոթա Ֆաուստ
Ծնվել էփետրվարի 8, 1880(1880-02-08)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 26, 1910(1910-01-26) (29 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի և թատրոնի դերասանուհի

Լոթա Ֆաուստ (անգլ.՝ Lotta Faust, փետրվարի 8, 1880(1880-02-08), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 26, 1910(1910-01-26), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի Բրուքլինից[1]։ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի մոտիվներով Սալոմե պարի մեկնաբանության կատարող[2]։

Սովորել է Բրուքլինի պետական դպրոցում։ Հանրախանութում աշխատել է որպես գանձապահ։ Թատրոնում առաջնաելույթ է ունեցել 16 տարեկան հասակում[1]։

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում նրա առաջնաելույթը կայացել է Դենման Թոմփսոնի բեմադրած «The Sunshine of Paradise Alley» բեմադրությունում (1896)։ 1901 թվականին «The Liberty Belles» բեմադրությունում խաղացել է Ջերալդին Ֆրեյի դերը։ Ներկայացումը գրվել է ինը գրողների և կոմպոզիտորների կողմից, այդ թվում՝ լիբրետիստ Գարի Բ․ Սմիթի։ Այն Լոուչեմը գրել է բեմադրության երաժշտությունը։ Միջոցառումը անցել է Madison Square Theatre-ում[3], որը գտնվում էր 5-րդ պողոտայի 24 փողոցում[4]։

Դերասանուհին ժողովրդականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ նա խաղացել է«Կախարդը Օզ երկրից» բեմադրությունում (1904-1905), որտեղ կատարել է Sammy երգը։ Դրանից հետո նա մտել է Ջո Ուեբերի թատերախումբ և երևացել է «Wonderland» (1905) բեմադրությունում։ Ավելի ուշ մասնակցել է «The White Hen» (1907) պիեսի քասթինգին, որը բեմադրել է Լյուիս Մանը Casino Theatre-ում[1], 39 փողոցում[5]։

1907 թվականին մտել է Լյու Ֆիդսա թատերախմբի կազմի մեջ և 1908 թվականին մասնակցել է «The Girl Behind The Counter» (1907-1908) «The Mimic World » և «The Midnight Sons» ներկայացումներին (1909 թվական)[6]։ Լոթայի ելույթների մեծ մասը տեղի է ունեցել «Շուբերտ» թատրոնում[1]։

Վոդևիլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուստի առաջնաելույթը որպես վոդևիլ կատարող տեղի է ունեցել Casino Theatre-ում, երբ նա կատարել է նաև կեկուոկի պարը։ 1900 թվականի ապրիլին այս պարում նրա զուգընկերն է դարձել Ֆրենկ Բերնարդը[7]։ 1908 թվականի օգոստոսին նա ելույթ է ունեցել Casino Theatre-ում[8]։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ չգիտեր Սալոմեի աստվածաշնչյան պատմությունը։ Սալոմեի պարը նա յուրացրել է Ուայլդի բեմականացման շնորհիվ։ Նա նաև խոստովանել է, որ պարի կատարման ընթացքում նա իրեն զգացել է տասնչորսամյա Սալոմե և զգացել է սարսափ և հիացմունք իր ելույթի ժամանակ։ Սալոմեի պարը այդ ժամանակ կատարում էին նաև Եվա Թանգուեյը, Վերա Օլքոթը, Գերտրուդ Հոֆմանը[8]։ Ֆաուստը դրանից հետո կենտրոնացել է վոդևիլների վրա, որը օգնում էր նրան բացահայտել իր երգեցողական տաղանդը[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ ամուսնացել է։ Դերասանուհու առաջին ամուսինը եղել է երաժշտական տնօրեն Պոլ Շինդլերը, որից ամուսնալուծվել է 1902 թվականին։ Երկրորդ ամուսինը եղել է երգիչ և կատակերգու Ռիչարդ Լինգը[1]։ Ամուսնությունների միջև ընկած ժամանակահատվածներում Ֆաուստը հայտնի է եղել տղամարդկանց շրջանում։ Ջոն Բերիմորը հիշում է, որ նրա հետ պարելու ժամանակ աշխատել է «բռնել նրան թիկունքից», քանի որ Ֆաուստը գերադասում էր հագնել երկար զգեստներ՝ մեջքի հատվածում բացվածքով։

Վախճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1910 թվականի հունվարին Նյու-Յորքի հիվանդանոցում։ Մահվան պատճառը դարձել է թոքաբորբը, որը նրա մոտ զարգացել է դրանից մի քանի շաբաթ առաջ տարած վիրահատությունից հետո։ Նախքան հիվանդությունը խաղացել է «The Midnight Sons» բեմադրությունում։ Իր մահվանից առաջ նա բաժանվել է Լինգից[1]։

Դերասանուհու մահվան պահին նրա կողքին եղել է նկարիչ Մալկոլմ Ա․ Շտրաուսը, որն ապրում էր Մանհեթենում։ Նա նկարել և ստորագրել է Ֆաուստի հետմահու դիմանկարը։ Նկարի վաճառքից ստացված գումարը փոխանցվել է դերասանուհու ծնողների հաշվին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lotta Faust Dead, New York Times, January 26, 1910, pg. 9.
  2. 2,0 2,1 In Memoriam, New York Times, January 25, 1913, pg. 15.
  3. The Liberty Belles, New York Times, September 19, 1901, pg. 19.
  4. EJ Phillips Manhattan Retrieved on 12-29-07.
  5. Casino Theatre, Demolished Broadway Theaters C-D, Retrieved on 12-29-07.
  6. A Pictorial History of American Theatre, Chilton, 1960, pgs. 65,66,102,104,106,108,109
  7. This Week’s New Bills, New York Times, April 29, 1900, pg. 18.
  8. 8,0 8,1 Behind The Scenes With Five Salomes, Syracuse Herald, Sunday Morning, August 30, 1908, pg. 18.
  9. Malcolm A. Strauss Weds, New York Times, June 14, 1911, pg. 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթա Ֆաուստ» հոդվածին։