Լյուդվիգ Լորենց
Լյուդվիգ Լորենց | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1829[1][2] Էլսիներ, Դանիա |
Մահացել է | հունիսի 9, 1891[2] (62 տարեկան) Ֆրեդերիկսբերգ, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Դանիական տեխնիկական համալսարան |
Ludvig Lorenz Վիքիպահեստում |
Լյուդվիգ Վալենտին Լորենց (դան․՝ Ludvig Valentin Lorenz, հունվարի 18, 1829[1][2], Էլսիներ, Դանիա - հունիսի 9, 1891[2], Ֆրեդերիկսբերգ, Դանիա), դանիացի ֆիզիկոս-տեսաբան։ Մեծ ներդրում է ունեցել օպտիկայի, էլեկտրադինամիկայի և մետաղների տեսության բնագավառում։ Ընտրվել է Դանիայի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1846 թվականին ընդունվել է Կոպենհագենի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոց, որն ավարտել է 1952 թվականին։ 1854 թվականին ստացել է Կոպենհագենի համալսարանի Ոսկե մեդալ՝Ֆրենելի ալիքային ճակատների երկրաչափական հատկություններին նվիրված աշխատանքի համար։
1858-1859 թվականներին համալսարանից և պետությունից ստանալով անհրաժեշտ ֆինանսավորում՝ մոտ մեկ տարի անց է կացնում Փարիզում, որտեղ Լամեի և ուրիշների հետ համագործակցելով զարգացմում է իր հմտությունները տեսական ֆիզիկայի բնագավառում։ Այդ ժամանակ առանձգականության տեսության վերաբերյալ կատարված աշխատանքի արդյունքները անցկացվել է հոդված, որտեղ գրականության մեջ առաջին անգամ ալիքային հավասարումը լուծելիս օգտագործվել են ուշացող պոտենցիալների մասին գաղափարը։
1866 թվականին դարձել է Դանիական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։ 1866 թվականից աշխատել է Դանիայի ռազմական ակադեմիայում որպես պրոֆեսոր, ավելի ուշ դարձել է Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր։ 1887 թվականին Ուպսալական համալսարանում ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ Նույն տարում Կարլսբերգի ֆոնդը, որպես Լորենցի՝ ֆիզիկայի ասպարեզում ձեռքբերումների ճանաչոււմ, տրամադրում է ցմահ ֆինանսական օգնություն, որպեսզի նա կարողանա զբաղվել անկախ հետազոտություններով։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին ստացել է բանաձև, որը նյութի բեկման ցուցիչը կապում է նյութը կազմող մասնիկների բևեռացման հետ։ Զարմանալի պատահականությամբ, բայց, գրեթե միաժամանակ, Լորենցից անկախ համանման բանաձևը ստացել է համանման ազգանունով Հենդրիկ Անտոն Լորենցը։ Այդ բանաձևը հայտնի է Լորենց-Լորենցի բանաձև անունով։
Ուսումնասիրել է մետաղների ջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունը։ Զգալիորեն լրացրել է Վիդեման-Ֆրանցի էմպիրիկ օրենքը՝ ցույց տալով, որ մետաղների ջերմահաղորդականության հարաբերությունը տեսակարար էլեկտրահաղորդականությանը ուղիղ համեմատական է ջերմաստիճանին։ Օրենքի ձևակերպման մեջ հանդիպող հաստատունը կրում է նրա անունը, իսկ օրենքը հաճախ անվանում են Վիդեման-Ֆրանց-Լորենցի օրենք։
Օգտագործելով իր աշխատանքներում առաջ քաշված էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը, նա առաջարկել է իր ժամանակների համար նոր՝վեկտորային պոտենցիալի տատանման տարբերակը, որն այժմ հայտնի է որպես Լորենցի տատանակ։
Զբաղվել է լույսի ցրման տեսությամբ։ Նրա կողմից կատարված լույսի ցրման դիտումը սֆերիկ մասնիկների վրա ներառված է եղել նրա վերջին հոդվածում, որը խմբագրվել է 1890 թվականին դանիական պարբերականում, և այդ պատճառով հանրությանը անհայտ է մնացել։ Իր բովանդակությամբ այդ աշխատանքը առաջ է անցել ավելի ուշ հայտնի դարձած Գուստավ Միի աշխատանքից, ում անվան հետ էլ կապվում է ինչպես նշված տեսակի լույսի ցրումը, այնպես էլ այն նկարագրող տեսությունը։ Երբեմն այդ տեսության համար նաև օգտագործվում է «Լորենց -Միի ցրում» անվանումը։
Գիտության պատմությանը նվիրված աշխատանքներում տարածված է, որ Լորենցի ներդրումը ֆիզիկայում գնահատված չէ և մոռացվել է, միաժամանակ, իր կողմից առաջին անգամ ստացված արդյունքները շատ անգամ անհիմն ձևով կապում են այլ մարդկանց անունների հետ։ Վերջինը հատկապես վերաբերում է տատանողական առնչությանը և լույսի ցրման տեսությանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lorenz L. Die Theorie des Lichtes I. Ann. Phys. Chem. 18 (1863), 111—145.
- Lorenz L. Über die Identität der Schwingungen des Lichtes mit den elektrischen Strömen // Poggendorffs Annalen der Physik, 131 (1867), p. 243—263
- Lorenz L.. Experimentale og theoretiske undersøgelser over legemernes brydningsforhold. K. Dan. Vidensk. Selsk. Forh. 1869. V.8, p. 209.
- Lorenz L. Über die Refractionsconstante // Ann. Phys. 11, 70—103 (1880)
- Lorenz L. Lysbevaegelsen i og uden for en af plane Lysbolger belyst Kugle. Det Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter. 1890. V. 6. Raekke, 6. Bind, 1, p 1-62.
- Lorenz L. Sur la lumière réfléchie et réfractée par une sphère transparente. In: Œuvres scientifiques de L. Lorenz, revues et annotées par H. Valentiner. Tome Premier. — Copenhague: Lehmann & Stage, 1898. — С. 403—529.
Լ.Վ. Լորենցի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jackson J. D. Examples of the zeroth theorem of the history of science // American Journal of Physics. — 2008, Vol.76. — С. 704—719.
- Jackson J. D.; Okun L. B. Historical roots of gauge invariance. — E-print. — մարտի 12, 2001. — С. 1—34.
- Jackson J. D. and Okun L. B. Historical roots of gauge invariance // Reviews of Modern Physics. — 2001. — Vol. 73. — P. 663—680.
- Keller, Ole. Optical works of L. V. Lorenz // Progress in Optics / Ed. Emil Wolf. — 2002. — Vol. 43. — P. 195—294. — ISBN 0 444 51022 2
- Kragh, Helge. Ludvig Lorenz and nineteenth century optical theory: the work of a great Danish scientist // Applied Optics. — 1991, Vol.30, Issue 33. — С. 4688—4695.
- Nevels, Robert; Chang-Seok Shin. Lorenz, Lorents, and Gauge // IEEE Antennas and Propagation Magazine. — 2001. — Vol. 43. — № 3. — P. 70—72.
- Лорентц Г. А. Теория электронов и её применение к явлениям света и теплового излучения. — М.: Государственное издательство технико-теоретической литературы, 1956. — 472 с. — (Классики естествознания). — 5 000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Լորենց» հոդվածին։ |
|