Լյուդմիլա Պետրուշևսկայա
Լյուդմիլա Պետրուշևսկայա ռուս.՝ Людмила Стефановна Петрушевская | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1938[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, մանկագիր, գրող, սցենարիստ, արձակագիր, բանաստեղծուհի, երգչուհի և հեքիաթագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Պարգևներ | |
Զավակներ | Fyodor Pavlov-Andreevich? |
Կայք | petrushevskaya.ru |
Lyudmila Petrushevskaya Վիքիպահեստում |
Լյուդմիլա Պետրուշևսկայա (մայիսի 26, 1938[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արձակագիր և բանաստեղծուհի, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, երաժշտական տարբեր ուղղությունների կատարող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1938 թվականի մայիսի 26-ին, Մոսկվայում՝ ծառայողի ընտանիքում։ Հայրը՝ փիլիսոփա Ստեֆան Անտոնովիչ Պետրուշևսկին, զբաղվում էր մարքսիստ-լենինիստական էթիկայի և գիտական աթեիզմի խնդիրներով, իսկ մայրը՝ Վալենտինա Նիկոլաևնա Յակովլևան էր[4]։
Լեզվաբան, ԽՍՀՄ մի շարք ժողովուրդների համար գրերի ստեղծող Ն. Ֆ. Յակովլևի թոռնուհին[5]։
Հեղափոխական, 1898 թվականից РСДРП-ի անդամ Իլյա Սերգեևիչ Վեգերի(1865-1948) թոռնուհին։ Սովետական պետական գործիչներ Ե. Ի. Բեգերի և Վ. Ի. Վեգերի զարմուհին[6][7]:Պատերազմի ժամանակ ապրել է բարեկամների հետ, ինչպես նաև Ուֆայի մերձակայքում գտնվող մանկատանը։
Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1972 թվականից աշխատել է որպես մոսկովյան թերթերի թղթակից, հրատարակչությունների աշխատակից, խմբագիր Կենտրոնական հեռուստատեսության ստուդիայում։
Պետրուշևսկայան վաղ սկսեց գրել բանաստեղծություններ, ուսանողական երեկոների համար սցենարներ՝ երբևէ լուրջ չմտածելով գրական գործունեության մասին։
Առաջին պիեսները նկատվեցին սիրողական թատրոնների կողմից. «Երաժշտության դասերը» (1973) պիեսը բեմադրվեց 1979 թվականին Ռ. Վիկտյուկի կողմից՝ «Մոսկվորեչիե» թատրոն-ստուդիայում, ինչպես նաև Վ. Գոլիկովի կողմից Լենինգրադի պետական համալսարանի թատրոն-ստուդիայում և համարյա անմիջապես արգելվեց (հրատարակվեց միայն 1983 թվականին)։
«Չինազոնի»-ի բեմադրությունը տեղի ունեցավ Լվովում՝ Գաուդեամուս թատրոնում։ Պրոֆեսիոնալ թատրոնները սկսեցին բեմադրել Պետրուշևսկայայի բեմադրությունները 1980-ականներին. Տագանկայի թատրոնում բեմադրվեց «Մեկ սեր» մեկ գործողությամբ պիեսը, Սովրեմեննիկում՝ «Կոլումբինիի բնակարանը», «Մոսկվայի երգչախումբ»-ը՝ Մոսկվայի արվեստի թատրոնում։
Պետրուշևսկայայի արձակագրությունը շարունակում է իր դրաման թեմատիկ պլանում և գեղարվեստական տեխնիկայի օգտագործման մեջ։ Նրա գործերը արտացոլում են կնոջ կյանքի որոշ ժամանակահատված` պատանեկությունից մինչև ծերություն.
- «Վերայի արկածները»
- «Կլարիսսայի պատմությունը»
- «Քսենիայի աղջիկը»
- «Երկիր»
- «Ո՞վ կպատասխանի»
- «Առեղծված»
- «Հիգիենա» և այլն։
1990-ին գրվեց «Արևելյան սլավոնների երգեր» ցիկլը։ 1992-ին լույս տեսավ «Ժամանակը գիշեր» պատմվածքը, որը հաճախ կոչվում էր Պետրուշևսկայայի ստեղծագործական գագաթնակետը։ Հեքիաթներ է գրում ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար.
- «Կար-չկար զարթուցիչը»,
- «Դե մա՜մա, լավ» (1993);
- «Փոքրիկ կախարդը»,
- «Տիկնիկային սիրավեպ» (1996).
Լյուդմիլա Պետրուշևսկայա ապրում և աշխատում է Մոսկվայում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունների հավաքածու հինգ հատորով (1996) Վեպեր ու վիպակներ
- 1992— Ժամանակը՝ գիշեր։
- 2004— Թիվ մեկ, կամ այլ հնարավորությունների պարտեզներում։ – Մ.:–Էքսմո։ - 335 էջ։ — ISBN 5-699-05993-8:
- 2017— Մեզ գողացել են։ Հանցագործությունների պատմություն։ – Մ.:–Էքսմո։ - ISBN 978-5-04-090046-6
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 (տպագրվել է 1983) — «Երաժշտության դասեր»
- «Սեր»
- «Կոլումբինի բնակարանը»
- 2007— Կոլումբինի բնակարանը. պիեսների ժողովածու.: Ամֆորա։ — 415 էջ:— ISBN 978-5-367-00411-3:
Պիեսներ՝ «Երեք աաղջիկ կապույտ հագուստով», «Կոլումբինի բնակարանը», «Նորից քսանհինգ»։
- 2007 - Մոսկվայի երգչախումբ. Պիեսների ժողովածու։ - Ս.Պ.: Ամֆորա։ - 448 էջ։ — ISBN 978-5-367-00509-7:
Պիեսներ՝ «Մոսկվայի երգչախումբ», «Գնում եմ այգի», «Հում ոտք, կամ ընկերների հանդիպում», «Երգիչ երգիչուհի», «Բիֆեմ», «Երկու պատուհան», «Անհեթեթության ճամպրուկը կամ Արագությունը երբեք լավը չի լինում», «Ոսկե աստվածուհի»։
- Ժողովածու «XX դարի երգեր» պիեսներ՝ «XX դարի երգեր», «Ի՞նչ անել», «Տղամարդկանց Գոտիի», «Տեսարաններ Մոցարտի թունավորումից», «Ավե Մարիա, մայրիկ»։
Հեքիաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վայրի կենդանիների հեքիաթներ։ - Մոսկվա. Էքսմո։
- Ծովային աղբավայրային պատմություններ։
- Ժամանակին կար Տր.
- Լույսի քաղաք։ - Ս.Պ.: Ամֆորա։
- 1984 - Պուսկի Բիատիե։
- 1991 - Վասիլիի բուժումը։ - Մոսկվա։
- 1996 - Իրական հեքիաթներ։ - Մոսկվա. Վագրիուս։
- 1996 - Հեքիաթ այբուբենի մասին։
- 2008 - Արքայադուստրերի գիրք։ - Մ.: Ռոսմեն-Պրես. - 208 էջ։ - ISBN 978-5-353-03090-4:
- 2008 - Առեղծվածային հեքիաթներ։ Բանաստեղծություններ։ Սահմանային հեքիաթներ կատուների մասին։ Վիպերգություններ - Ս.Պ.: Ամֆորա։ - 291 էջ։ - ISBN 978-5-367-00820-3:
- Հեքիաթ ծանր ավարտով։
Պատմվածքների և վիպակների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անմահ սեր.- Մ.: Մոսկովյան աշխատող, 1988, տ. 30 000, կազմ.
- Վերջին մարդու պարահանդեսը։ - Մ.: Լոկիդ, 1996։ 26 000 պատճ.:
- 2008- Սահմանային հեքիաթներ կատուների մասին։ - Սանկտ Պետերբուրգ.: Ամֆորա:— 296 էջ-ISBN 978-5-367-00820-3:
- 2008-Սև թիթեռ. - Սանկտ Պետերբուրգ.: Ամֆորա։ — 304 էջ-ISBN 978-5-367-00753-4:
- 2009 -Երկու թագավորություններ։ - Սանկտ Պետերբուրգ.: Ամֆորա։ — 400 էջ-ISBN 978-5-367-00940-8.
- 2009-Պատմություններ իմ սեփական կյանքից։ - Սանկտ Պետերբուրգ.: Ամֆորա։ — 568 էջ-ISBN 978-5-367-016-9:
- 2016-Առողջարան։ Վիպակներր, պատմվածքներ, հեքիաթներ, պիեսներ։ - Մոսկվա. — 413 էջ-ISBN 978-5-17-095595-4:
- 2019-Նագայնա, կամ Փոփոխվածլ ժամանակ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիսլավ Միզլիվսկին։ Մերկ այգի // Ժամանակակից լեհական վիպակներ / Կազմ.՝ Վ. Խորև։ - Մ .: Գեղարվեստական գրականություն, 1986. էջ. 510-638:
- Հենրիկ Սենկեվիչ. Ջրհեղեղ. Գլուխներ XVI-XXIV:
- Նատյուրմորտը բեղերով // լեհական հումորային պատմվածքների և մանրանկարչության հավաքածու։ - Մ .: Պատանի գվարդիա, 1973 (առանձին պատմվածքներ)։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Պետրուշևսկայայի սցենարների հիման վրա բեմադրվել են ֆիլմեր ու մուլտֆիլմեր։
2016 թվականին ռեժ. Վլադիմիր Նեպևնի նախաձեռնությամբ նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ՝ «Ո՞ւմ է պետք»։
Խոճկոր Պյոտրը
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Պետրուշևսկայան ստեղծեց երեք գիրք Պյոտր խոզուկի մասին։
«Խոճկոր Պյոտրը և մեքենան»,
«Խոճկոր Պյոտրը և խանութը»,
«Խոճկոր Պյոտրը գնում է հյուր»։
2008 թվականին նկարահանվել է համանուն մուլտֆիլմ[8]։
2010 թվականին Lein անունով օգտատերը ձայնագրել է «Խոճկոր Պյոտրը կուլե...» երգը, իսկ օգտատեր Արտյոմ Չիժիկովը տեսահոլովակի համար վերցրեց հատվածներ մուլտֆիլմից։ Այս տեսահոլովակը դարձավ հայտնի ինտերնետ-մեմ արտագաղթի մասին[9]։
Գրող Betty Howe-ի ստեղծագործությունը՝ "Peter Pig and His Airplane Trip", որը հրատարակվել է 1943 թվականին, նման է մի շարք դետալներով (մասնավորապես, շապիկի վրայի աերոպլանի գույնով և գլխավոր հերոսի անունով) Պետրուշևսկայայի գրքերին[10]։
Հանրային դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին մշակույթի և գիտության այն գործիչների շարքում էր, որոնք կոչ էին անում Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել պատերազմը Չեչնիայում և անցնել բանակցային գործընթացին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այրի. հանգուցյալ ամուսինը Սոլյանկայի պատկերասրահի տնօրեն Բորիս Պավլովն էր։
Երեք երեխա. Կիրիլ Խառատյան (ծնվ. 29 օգոստոսի 1964). լրագրող։ Աշխատել է «Կոմերսանտ» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, «Մոսկովսկիե նովոստի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ 2005 թվականից «Վեդոմոստ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։
Ֆյոդոր Պավլով-Անդրեևիչ (ծնվ. 1976 թվականի ապրիլի 14-ին). լրագրող, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, նկարիչ[11]։
Նատալյա Պավլովա (ծնվ. 1982). երաժիշտ, Մոսկվայի ֆանկ-խմբի հիմնադիր։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեփֆերի հիմնադրամի Պուշկինիան մրցանակի դափնեկիր (1991)
- Ամսագրի մրցանակների դափնեկիր.
- «Նոր աշխարհ» (1995)
- «Հոկտեմբեր» (1993, 1996, 2000)
- «Դրոշ» (1996)
- «Աստղ» (1999)
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր (2002)
- Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (2002)[12]
- Բունինյան մրցանակի դափնեկիր (2008)[13]
- Ն. Վ. Գոգոլի անվան լավագույն գրական արձակ ստեղծագործության մրցանակակիր «Շինել» անվանակարգում. «Փոքրիկ աղջիկը Մետրոպոլից», (2008)
- Լյուդմիլա Պետրուշևսկայան ստացել է Համաշխարհային մրցանակ ֆանտազիայի ժանրում (WFA) 2009-ին լույս տեսած պատմվածքների լավագույն հավաքածուի համար։ Պետրուշևսկայայի ժողովածուն՝ «Կար-չկար մի կին, ով ցանկանում էր սպանել իր հարևանի երեխային. Սարսափելի պատմվածքներ»։ Այդ մրցանակը նա կիսել է ամերիկացի գրող Ջինա Վուլֆի հետ[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Женский журнал Суперстиль: По-петрушевски. Революционер без политики». old.superstyle.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Культура Портал: Краткое содержание электронной версии газеты Культура № 27, 2009 г.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ https://libweb.kpfu.ru/virt_vust/003/praded.htm
- ↑ ««У нее есть четкое понимание того, что такое ад»» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Поросёнок Пётр» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Поросенок Петр на НТВ» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Peter Pig and his Airplane Trip». www.amazon.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Հակամոլոտկովյան քարոզարշավ մասին». Հակագլոբ. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Լյուդմիլա Պետրուշևսկայա | Ռուս գրականության նոր քարտեզը». www.litkarta.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Բունինյան մրցանակի չորրորդ մրցանակաբաշխությունը». Տեղեկատվական հումանիտար պորտալ «Գիտելիք. Ըմբռնում. Կարողություն». 2008 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «2010 World Fantasy Award Winners & Nominees». World Fantasy Awards Home Page. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդմիլա Պետրուշևսկայա — Հայրենական կինոյի հանրագիտարան(չաշխատող հղում)
- Գրողի մասին տեղեկությունները Kino-Teatr.ru կայքում. — 27.02.2010.
- Լյուդմիլա Պետրուշևսկայա (Գրադարան Ալդեբարան) Արխիվացված 2006-10-08 Wayback Machine
- Լյուդմիլա Պետրուշևսկայան Ա.Բելոուսենկոյի գրադարանում
- Լյուդմիլա Պետրուշևսկայան «Սնոբ» նախագծիում Արխիվացված 2009-06-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պետրուշևսկայա» հոդվածին։ |
|
- Մայիսի 26 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս կին գրողներ
- Կին դրամատուրգներ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս մանկագիրներ
- Ռուս երգչուհիներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով