Լիսե Մյուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսե Մյուրե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1975(1975-11-01)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՇեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա[3]
ԵրկերNemi?
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ
Կայքnemi.no
 Lise Myhre Վիքիպահեստում

Լիսե Մյուրե (նորվ.՝ Lise Myhre, նոյեմբերի 1, 1975(1975-11-01)[1][2], Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգական «Նեմի» կատակերգության ստեղծող, որը նորվեգական հանրաճանաչ կոմիքսների մեջ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նորվեգացի երաժիշտ Սիմեն Հեստնեսի կինն է (ICS Vortex): Նրանք ունեն մեկ որդի` Սթորմը, ծնվել է 2007 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայում կարճատև ուսումից հետո նա սկսել է գումար աշխատել՝ պատկերումներ անելով։ Բացի «Նեմի»-ի ստեղծումից, Լիսեն նկարազարդել է Էդգար Ալլան Պոյի և նորվեգացի բանաստեղծ André Bjerke-ի բանաստեղծությունները։

«Նեմի» կոմիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նեմի» կոմիքսի գլխավոր հերոսը Մոնտոյան է, որն անվանվել է ի պատիվ Նեմի և Ինիգո Մոնտոյա լճերի (Լիսե Մյուրեի սիրելի ֆիլմի կերպարը)։ Կոմիքսն առաջին անգամ հրատարակվել է 1997 թվականին «Larsons Gale Verden» ամսագրում, կոչվել է «Սև կողմ/Սև էջ» (Den svarte siden): Սկզբից սա մռայլ կոմիքս էր գոթերի ենթամշակույթի մասին, իսկ Նեմին ընդամենը հերոսներից մեկն էր։ Ավելի ուշ նա դարձել է գլխավոր հերոսը, կոմիքսը կոչվել է նրա անունով և դարձել է ավելի կենսուրախ (սակայն հաճախ անդրադառնում է լուրջ խնդիրների)։ Առաջին կոմիքսները սև ու սպիտակ էին, ավելի ուշ դարձել են գունավոր, բայց Նեմին միշտ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ պատկերվել է սև ու սպիտակ։

Նեմիի մասին կոմիքսները տպագրվել են 60 տարբեր թերթերում, ամսագրերում և Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Անգլիայ և Շոտլանդիայի վեբ-կայքերում։ Դրանցից խոշորագույններն են` «Մետրո» (Metro), «Dagens Nyheter», «Ilta-Sanomat» և «Dagbladet»: Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում տպագրվում է «Նեմի (Nemi)» ամսագիրը, որտեղ բացի Նեմիից և այլ հայտնի կոմիքսներից («Լենոր (Lenore)» Roman Dirge-ից, «LibertyMeadows» Frank Cho-ից, «WayLay» Carol Lay-ից, EC Comics classics и «Sinfest» от Tatsuya Ishida) ներկայացվում են սկսնակ նորվեգացի նկարիչների աշխատանքները։ Ամսագրի թողարկումներից մեկի նախաբանը գրել է ամերիկյան երգչուհի Թորի Էյմոսը։

2010 թվականի ամռանը դուրս է եկել «Աստղային փոշի և սուտ» առաջին ռուսերեն կոմիքսապատումը։ Նաև Նեմին սկսել է հայտնվել ռուսական «Մթնշաղ» ամսագրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. Deutsche Nationalbibliothek Record #132093995 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]