Լիսե Մյուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիսե Մյուրե (նորվ.՝ Lise Myhre, նոյեմբերի 1, 1975(1975-11-01)[1][2][3], Շեդսմու, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգական «Նեմի» կատակերգության ստեղծող, որը նորվեգական հանրաճանաչ կոմիքսների մեջ զբաղեցնում է երկրորդ տեղը: Նորվեգացի երաժիշտ Սիմեն Հեստնեսի կինն է (ICS Vortex): Նրանք ունեն մեկ որդի` Սթորմը, ծնվել է 2007 թվականին:

Lise Myhre, Bokmässan 2013 1 (crop).jpg

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայում կարճատև ուսումից հետո նա սկսել է գումար աշխատել՝ պատկերումներ անելով: Բացի «Նեմի»-ի ստեղծումից, Լիսեն նկարազարդել է Էդգար Ալլան Պոյի և նորվեգացի բանաստեղծ André Bjerke-ի բանաստեղծությունները:

«Նեմի» կոմիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նեմի» կոմիքսի գլխավոր հերոսը Մոնտոյան է, որն անվանվել է ի պատիվ Նեմի և Ինիգո Մոնտոյա լճերի (Լիսե Մյուրեի սիրելի ֆիլմի կերպարը): Կոմիքսն առաջին անգամ հրատարակվել է 1997 թվականին «Larsons Gale Verden» ամսագրում, կոչվել է «Սև կողմ/Սև էջ» (Den svarte siden): Սկզբից սա մռայլ կոմիքս էր գոթերի ենթամշակույթի մասին, իսկ Նեմին ընդամենը հերոսներից մեկն էր: Ավելի ուշ նա դարձել է գլխավոր հերոսը, կոմիքսը կոչվել է նրա անունով և դարձել է ավելի կենսուրախ (սակայն հաճախ անդրադառնում է լուրջ խնդիրների): Առաջին կոմիքսները սև ու սպիտակ էին, ավելի ուշ դարձել են գունավոր, բայց Նեմին միշտ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ պատկերվել է սև ու սպիտակ:

Նեմիի մասին կոմիքսները տպագրվել են 60 տարբեր թերթերում, ամսագրերում և Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Անգլիայ և Շոտլանդիայի վեբ-կայքերում: Դրանցից խոշորագույններն են` «Մետրո» (Metro), «Dagens Nyheter», «Ilta-Sanomat» և «Dagbladet»: Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում տպագրվում է «Նեմի (Nemi)» ամսագիրը, որտեղ բացի Նեմիից և այլ հայտնի կոմիքսներից («Լենոր (Lenore)» Roman Dirge-ից, «LibertyMeadows» Frank Cho-ից, «WayLay» Carol Lay-ից, EC Comics classics и «Sinfest» от Tatsuya Ishida) ներկայացվում են սկսնակ նորվեգացի նկարիչների աշխատանքները: Ամսագրի թողարկումներից մեկի նախաբանը գրել է ամերիկյան երգչուհի Թորի Էյմոսը:

2010 թվականի ամռանը դուրս է եկել «Աստղային փոշի և սուտ» առաջին ռուսերեն կոմիքսապատումը: Նաև Նեմին սկսել է հայտնվել ռուսական «Մթնշաղ» ամսագրում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]