Լիոր Աշքենազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիոր Աշքենազի
եբրայերեն՝ ליאור אשכנזי
Ծնվել էդեկտեմբերի 28, 1968(1968-12-28)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՌամատ Գան, Իսրայել
ԿրթությունԲեյթ Ցվի
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կրկնօրինակող, հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Լիոր Աշքենազի (եբրայերեն՝ ליאור אשכנזי‎, դեկտեմբերի 28, 1968(1968-12-28)[1], Ռամատ Գան, Իսրայել), թատրոնի և հեռուստատեսության իսրայելացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշքենազին ծնվել է Թուրքիայից հայրենադարձված սեֆարդյան հրեաների ընտանիքում, որոնք Իսրայել են տեղափոխվել 1964 թվականին։ Մեծացել է Ռամատ Գանի Նևե Յեխոշուա շրջանում։ Հայրը՝ Շմուելը, աշխատել է տպագրիչ։ Մայրը՝ Վիկտորյան, եղել է տնային տնտեսուհի։ Տանը նրա ծնողները խոսել են լադինո լեզվով, որն ապագա դերասանի համար դարձել է մայրենի լեզու։ 16 տարեկան հասակում դպրոցում առկա խնդիրների ֆոնին տեղափոխվել է Ռեգավիմ կիբուց[2]։

Իսրայելի պաշտպանության բանակում ժամկետային ծառայության ժամանակ Աշքենազին ծառայել է որպես պարաշյուտիստ-դեսանտավոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշքենազին սովորել է 1950 թվականին Ռամատ Գանում հիմնադրված դերասանական վարպետության Բեյթ-Ցվի դպրոցում։ Նա Բեյթ Լեսին թատրոնի մի շարք ներկայացումներում խաղացել է գլխավոր դերեր, որի ռեժիսորը եղել է Բեյթ Ցվիի ուսուցիչներից Ցիպի Պինեսը։ Նա նաև հայտնվել է Թել Ավիվի Կամերի թատրոնի բեմում՝ չնայած Բեյթ Լեսին թատրոնը մնացել է նրա «տնային» թատրոնը[2]։

1996 թվականին Ադիրի հետ նկարահանվել է «Ռևերս» հեռուստասերիալում, որի ռեժիսորներն են Շմուել Հայմովիչը և Էրիկ Ռոթշթեյնը։ 1999 թվականին Լիոր Աշքենազին խաղացել է իր առաջին գլխավոր դերը և, որպես աքսորաբնակ, հանդես եկել «Ճակատամարտ Թել Հայի մոտ» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշքենազին ամուսնացած է եղել դերասանուհի Շիր Ֆարբերի հետ։ Ամուսնալուծությունից հետո հարաբերություններ է ունեցել գրող և սցենարիստ Սիգալ Ավինի հետ։ 2011 թվականի դեկտեմբերին ամուսնացել է պրոդյուսեր Մայա Ամսելի հետ։ 2012 թվականի օգոստոսին նրանք ունեցել են դուստր[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսրայելական կինոակադեմիայի մրցանակ (2001)՝ «Լավագույն դերասան» «Ուշ հարսանիք» ֆիլմում։
  • Իսրայելական կինոակադեմիայի մրցանակ (2011)՝ «Երկրորդական պլանի լավագույն դերասան» «Տողատակ» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոր Աշքենազի» հոդվածին։