Լիկորիս
Լիկորիս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
Ենթաընտանիք | Amaryllidoideae |
Տրիբա | Lycorideae |
Ցեղ | Լիկորիս (Lycoris) Herb. |
«Լիկորիս» (լատին․՝ Lycoris), ծաղկավոր բույսերի ցեղ, որը բաղկացած է Ամարիլիսների (Amaryllidideae) ընտանիքի Ամարիլիսների (Amaryllidideae) ենթաընտանիքի ավելի քան 20 տեսակներից[1]։ Ցեղը սկզբում տարածված է եղել Հարավային և Արևելյան Ասիայում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հարավային Չինաստանում, Հյուսիսային Վիետնամում, Լաոսում, Թաիլանդում, Նեպալում, Պակիստանում, Աֆղանստանում և Արևելյան Իրանում[2][3]։ Հետագայում որոշ տեսակներ բերվեցին Հյուսիսային Կարոլինա, Տեխաս և ԱՄՆ այլ հարավային նահանգներ։ Դրանց մի մասը ժամանակի ընթացքում ընտելացավ[4]։ Անգլերենում կոչվում են փոթորկային լիլիաներ (անգլ.՝ Hurricane lilies) կամ կլաստեր ամարալիս (անգլ.՝ Cluster amaryllis): Բացի այդ, անգլերենում «սարդի լիլիա» (spider lily) արտահայտությունը վերաբերում է Ամարիլիսների (Amaryllidideae) ընտանիքի երեք ցեղերի՝ հիմենոկալիս (անգլ.՝ Hymenocallis)[5], կրինում (լատին․՝ Crinum)[6] և հենց լիկորիս։
Լիկորիս ցեղի բույսերը սոխուկավոր բազմամյա բույսեր են։ Տերևները երկար են և բարակ, հասնում են 30-60 սմ երկարության և 0,5-2 սմ լայնության։ Ցողունը վերգետնյա է՝ 30-70 սմ բարձրությամբ։ Մեկ արմատը կարող է արտադրել 4-7 ծաղիկ, որոնք կարող են լինել սպիտակ, դեղին, նարնջագույն կամ կարմիր։ Ծաղիկները բաժանված են երկու տեսակի. երկար առէջներով, որոնք մի քանի անգամ ավելի երկար են, քան ծաղկաթերթերը, և այնպիսիք, որոնց առէջները մի փոքր են ավելի երկար, քան ծաղկաթերթերը։ Պտուղը եռաստիճան պարկուճ է, որը պարունակում է փոքր քանակությամբ սև սերմեր։ Շատ տեսակներ անպտուղ են և կարող են հայտնվել միայն վեգետատիվ եղանակով՝ խաչասերմամբ[1][3]։
Տեսակների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հոկտեմբերի դրությամբ փաստագրված է ավելի քան 20 տեսակների և մեկ հիբրիդի առկայություն[7]։
- Lycoris albiflora Koidz. (դիտարկվում է որպես հիբրիդ՝ L. × albiflora) (անգլ.՝ White Spider Lily)
- Lycoris anhuiensis Y.Xu & G.J.Fan
- Lycoris argentea Worsley
- Lycoris aurea (L’Hér.) Herb. (անգլ.՝ Golden Spider Lily)
- Lycoris caldwellii Traub (անգլ.՝ Magic Lily)
- Lycoris chinensis Traub (անգլ.՝ Yellow Surprise Lily)
- Lycoris flavescens M.Kim & S.Lee
- Lycoris guangxiensis Y.Xu & G.J.Fan
- Lycoris haywardii Traub
- Lycoris houdyshelii Traub
- Lycoris incarnata Comes ex Sprenger (անգլ.՝ Peppermint Surprise Lily)
- Lycoris josephinae Traub
- Lycoris koreana Nakai
- Lycoris longituba Y.C.Hsu & G.J.Fan (անգլ.՝ Long Tube Surprise Lily)
- Lycoris radiata (L'Hér.)
- Lycoris rosea Traub & Moldenke
- Lycoris sanguinea Maxim. (անգլ.՝ Orange Spider Lily)
- Lycoris shaanxiensis Y.Xu & Z.B.Hu
- Lycoris sprengeri Comes ex Baker (անգլ.՝ Tie Dye Surprise Lily)
- Lycoris squamigera Maxim. (անգլ.՝ Naked Lady, Surprise Lily, Magic Lily, Resurrection Lily)
- Lycoris straminea Lindl.
- Lycoris uydoensis M.Kim
Հիբրիդներ
- Lycoris × chejuensis chejuensis K.H.Tae & S.C.Ko
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Lycoris aurea. երկար առէջներով տեսակ
-
Lycoris squamigera. կարճ առէջներով տեսակ
-
Lycoris aurea (դեղին) и Lycoris radiata (կարմիր) Ճապոնիայի Տիբա քաղաքում
-
Lycoris radiata. հայտնի է սարդի կարմիր լիլիա անունով
-
Lycoris radiata. ճապոնական մշակույթի կարևոր տարրերից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Stevens, P.F. (2001 onwards), Angiosperm Phylogeny Website: Asparagales: Amaryllidoideae (անգլերեն), Վերցված է 20 սեպտեմբերի 2014 թվական-ին
- ↑ «Flora of China: Lycoris» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 3,0 3,1 «Germplasm Resources Information Network: Lycoris» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Red Spider Lily (անգլերեն), The Southern Bulb Company, Արխիվացված է օրիգինալից 2011-09-13-ին, Վերցված է 2 հոկտեմբերի 2014 թվական-ին|date=2011-09-13 }}
- ↑ RHS A-Z encyclopedia of garden plants. — United Kingdom: Dorling Kindersley, 2008. — С. 1136. — ISBN 1405332964
- ↑ «PlantFiles: Poison Bulb, Giant Crinum Lily, Grand Crinum Lily, Spider Lily Crinum asiaticum» (անգլերեն). Dave's Garden. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Search for «Lycoris», World Checklist of Selected Plant Families, Royal Botanic Gardens, Kew, Վերցված է 2012-04-12-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [1] Արխիվացված 2020-07-28 Wayback Machine информация о таксоне в проекте «Плантариум» (определителе растений и иллюстрированном атласе видов).
- Ликорис на сайте «Энциклопедия декоративных садовых растений»
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիկորիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիկորիս» հոդվածին։ |
|