Լիզա Մարկլունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Մարկլունդ
շվեդ.՝ Liza Marklund
Ծննդյան անունշվեդ.՝ Eva Elisabeth Marklund
Ծնվել էսեպտեմբերի 9, 1962(1962-09-09)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրPiteå, Շվեդիա
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
Ժանրերքրեական վեպ
Ուշագրավ աշխատանքներAnnika Bengtzon?
Պարգևներ
Կայքlizamarklund.com
 Liza Marklund Վիքիպահեստում

Լիզա Մարկլունդ (շվեդ.՝ Liza Marklund, սեպտեմբերի 9, 1962(1962-09-09)[1][2][3][…], Piteå, Շվեդիա), շվեդ գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ։ Նրա գրքերի մեծ մասը միավորված է շվեդ լրագրուհի Անիկե Բենգցտոնի մասին պատմող շարքում։ Գրքերը հրատարակվել են 30 լեզուներով և վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ 2010 թվականին ամերիկացի հեղինակ Ջեյմս Պատերսոնի հետ դարձել է «Բացիկներով մարդասպանները» (The Postcard Killers) վեպի համահեղինակը։ Գիրքը 12-րդն է գրողի գրական կարիերայում[5]։ Այս գրքի շնորհիվ Մարկլունդը Ստիգ Լարսոնից հետո դարձել է շվեդ երկրորդ հեղինակը, որի ստեղծագործությունները գլխավորել են Նյու Յորք Թայմսի բեսթսելերների ցանկը[6]։

Շվեդիայում մեծությամբ երրորդ հրատարակչության (Piratförlaget) համասեփականատերն է։

Մարկլունդը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է։ Ամուսնու՝ Միքայելի հետ ապրում է Իսպանիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողն իր կարիերան սկսել է 1995 թվականին։ Այդ պահից գրել է դետեկտիվ ութ վեպ, Մարիա Էրիքսոնի համահեղինակությամբ փաստագրական երկու և Լոտա Սնիկերի համահեղինակությամբ «նոն ֆիքշն» ժանրի մեկ գործ։ Լրագրուհի Անիկե Բենգցտոնի մասին պատմող շարքը բեսթսելեր է դարձել ողջ աշխարհում։

Գրական գործունեութանան ընթացքում Մարկլունդն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ 2003 և 2004 թվականներին նա Շվեդիայի ամենահայտնի կանանց ցուցակում զբաղեցրել է համապատասխանաբար 14-րդ և 4-րդ հորիզոնականները[7]։

Նրա գրքերի մոտիվներով նկարահանվել են շվեդական արտադրության «Կարմիր ժամկետ» և «Դրախտ» ֆիլմերը։ Դրանք էկրան են բարձրացել 2001 և 2003 թվականներին։ 2009 թվականին «Դեղին թռչուն» (Yellow Bird) ընկերությունը Մարկլունդից գնել է նրա վեց վեպերի էկրանավորման իրավունքը՝ «Ստուդիա 69», «Փրայմ թայմ», «Կարմիր էգ գայլը», «Նոբելի վերջին կտակը», «Ցմահ ժամկետ» և «Տեղ արևի տակ»։ Արդեն այս ֆիլմերում գլխավոր դերակատարը եղել է Մալին Կրեպինը[8]։

2004 թվականին Մարկլունդը նշանակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան։ Դրա պատճառն այն է եղել, որ գրողին հետաքրքրել է մարդու, մասնավորապես՝ երեխաների իրավունքը։ Այս կազմակերպության շրջանակներում նա շատ է ճամփորդել, զբաղվել մանկական ստրկության և երրորդ աշխարհի երկրներում ՄԻԱՎ վարակ ունեցող երեխաների հարցերով[9][10][11]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աննա Բենգցտոն շարք»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sprängaren (1998)
  2. Studio sex (1999)
  3. Paradiset (2000)
  4. Prime Time (2002)
  5. Den Röda Vargen (2003) «Կարմիր էգ գայլը»
  6. Nobels testamente (2006) «Նոբելի վերջին կտակը»
  7. Livstid (2007) «Ցմահ ժամկետ»
  8. En plats i solen (2008) «Տեղ արևի տակ»
  9. Du gamla, du fria (2011) «Աղմկալից գործ»
  10. Lyckliga gatan (2013)
  11. Järnblod (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Մարկլունդ» հոդվածին։