Լիզա Մարկլունդ
Լիզա Մարկլունդ շվեդ.՝ Liza Marklund | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | շվեդ.՝ Eva Elisabeth Marklund |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1962[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Piteå, Շվեդիա |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | քրեական վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Annika Bengtzon? |
Պարգևներ | |
Կայք | lizamarklund.com |
![]() |
Լիզա Մարկլունդ (շվեդ.՝ Liza Marklund, սեպտեմբերի 9, 1962[1][2][3][…], Piteå, Շվեդիա), շվեդ գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ։ Նրա գրքերի մեծ մասը միավորված է շվեդ լրագրուհի Անիկե Բենգցտոնի մասին պատմող շարքում։ Գրքերը հրատարակվել են 30 լեզուներով և վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ 2010 թվականին ամերիկացի հեղինակ Ջեյմս Պատերսոնի հետ դարձել է «Բացիկներով մարդասպանները» (The Postcard Killers) վեպի համահեղինակը։ Գիրքը 12-րդն է գրողի գրական կարիերայում[5]։ Այս գրքի շնորհիվ Մարկլունդը Ստիգ Լարսոնից հետո դարձել է շվեդ երկրորդ հեղինակը, որի ստեղծագործությունները գլխավորել են Նյու Յորք Թայմսի բեսթսելերների ցանկը[6]։
Շվեդիայում մեծությամբ երրորդ հրատարակչության (Piratförlaget) համասեփականատերն է։
Մարկլունդը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է։ Ամուսնու՝ Միքայելի հետ ապրում է Իսպանիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողն իր կարիերան սկսել է 1995 թվականին։ Այդ պահից գրել է դետեկտիվ ութ վեպ, Մարիա Էրիքսոնի համահեղինակությամբ փաստագրական երկու և Լոտա Սնիկերի համահեղինակությամբ «նոն ֆիքշն» ժանրի մեկ գործ։ Լրագրուհի Անիկե Բենգցտոնի մասին պատմող շարքը բեսթսելեր է դարձել ողջ աշխարհում։
Գրական գործունեութանան ընթացքում Մարկլունդն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ 2003 և 2004 թվականներին նա Շվեդիայի ամենահայտնի կանանց ցուցակում զբաղեցրել է համապատասխանաբար 14-րդ և 4-րդ հորիզոնականները[7]։
Նրա գրքերի մոտիվներով նկարահանվել են շվեդական արտադրության «Կարմիր ժամկետ» և «Դրախտ» ֆիլմերը։ Դրանք էկրան են բարձրացել 2001 և 2003 թվականներին։ 2009 թվականին «Դեղին թռչուն» (Yellow Bird) ընկերությունը Մարկլունդից գնել է նրա վեց վեպերի էկրանավորման իրավունքը՝ «Ստուդիա 69», «Փրայմ թայմ», «Կարմիր էգ գայլը», «Նոբելի վերջին կտակը», «Ցմահ ժամկետ» և «Տեղ արևի տակ»։ Արդեն այս ֆիլմերում գլխավոր դերակատարը եղել է Մալին Կրեպինը[8]։
2004 թվականին Մարկլունդը նշանակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան։ Դրա պատճառն այն է եղել, որ գրողին հետաքրքրել է մարդու, մասնավորապես՝ երեխաների իրավունքը։ Այս կազմակերպության շրջանակներում նա շատ է ճամփորդել, զբաղվել մանկական ստրկության և երրորդ աշխարհի երկրներում ՄԻԱՎ վարակ ունեցող երեխաների հարցերով[9][10][11]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աննա Բենգցտոն շարք»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sprängaren (1998)
- Studio sex (1999)
- Paradiset (2000)
- Prime Time (2002)
- Den Röda Vargen (2003) «Կարմիր էգ գայլը»
- Nobels testamente (2006) «Նոբելի վերջին կտակը»
- Livstid (2007) «Ցմահ ժամկետ»
- En plats i solen (2008) «Տեղ արևի տակ»
- Du gamla, du fria (2011) «Աղմկալից գործ»
- Lyckliga gatan (2013)
- Järnblod (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.radiobremen.de/presse-mitteilungen/radiobremenkrimipreis-100.html
- ↑ Официальный сайт Лизы Марклунд
- ↑ Марклунд возглавляет список бестселлеров Нью-Йорк Таймс
- ↑ http://www.icakuriren.se/Util/login.aspx?ReturnUrl=%2fTest-Rad%2fKonsument%2fCarro-och-Henke-ar-popularast%2f(չաշխատող հղում)
- ↑ КиноПоиск.ru — Все фильмы планеты
- ↑ Liza Marklund ny svensk UNICEF-ambassadör Արխիվացված 2011-07-17 Wayback Machine. UNICEF, 2004.
- ↑ Europas barn till salu. Aftonbladet, 2005-03-21.
- ↑ Liza Marklund möter barnen i aidsepidemin Արխիվացված 2011-07-17 Wayback Machine. Unicef, 2007.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Մարկլունդ» հոդվածին։ |
|