Լիալուսնի թագավորություն (ֆիլմ)
Լիալուսնի թագավորություն անգլ.՝ Moonrise Kingdom | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար, տրագիկոմեդիա և դրամա |
Թեմա | մանկական ճամբար |
Թվական | մայիսի 16, 2012[1], մայիսի 24, 2012[2], մայիսի 31, 2012[3], մայիսի 25, 2012[1], հունիսի 1, 2012[1] և հունիսի 29, 2012[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուես Անդերսոն |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին, Ուես Անդերսոն և Սթիվեն Մ․ Ռեյլս |
Սցենարի հեղինակ | Ուես Անդերսոն և Ռոման Կոպոլա |
Դերակատարներ | Ջարեդ Գիլման, Քարա Հեյուորդ, Բրյուս Ուիլիս, Էդվարդ Նորթոն, Բիլ Մյուրեյ, Ֆրենսիս ՄաքԴորմանդ, Թիլդա Սուինթոն, Ջեյսոն Շվարցման, Հարվի Քեյթել, Բոբ Բալաբան, Նիլ Հաֆ[4], Լարրի Փայն[4], Լուկաս Հեդջես[4], Սիմուս Դևի Ֆիցպատրիկ[4] և Գաբրիել Ռաշ[4] |
Օպերատոր | Ռոբերտ Յոմեն |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Էնդրյու Վայսբլում |
Կինոընկերություն | American Empirical Pictures և Scott Rudin Productions |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 16 000 000 $ |
Շահույթ | 68 264 022 $[5] և 45 512 466 $[5] |
Moonrise Kingdom Վիքիպահեստում |
«Լիալուսնի թագավորություն» ֆիլմի ռեժիսորն է Ուես Անդերսոնը։ Ֆիլմը մեծ էկրաններին հայտնվել է 2012 թվականին։ Սցենարը գրել է Անդերսոնը Ռոման Կապալլոյի հետ միասին։ Գլխավոր դերերում են սկսնակ դերասաններ Քարա Հեյուրդը և Ջարեդ Գիլմանը։ Երկրորդ պլանի դերակատարներ են համաշխարհայի կինոյի աստղեր Բրյուս Ուիլիսը, Հարվի Քեյթելը, Բիլ Մյուրեյը։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել է 2012 թվականին մայիսի 16-ին Կաննի կինոփառատոնին[6]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2012 թվականի մայիսի 25-ին փոքրաքանակ ցուցադրությամբ։
Ֆիլմն կինոքննադատների կողմից ընդհանուր առմամբ ստացել է դրական կարծիքներ։ Այն նաև առաջադրվել է մի շարք մրցանակաբաշխություններում, որոնցից են Օսկարը և Ոսկե գլոբուսը[7]։ Ոսկե Գլոբուսում ֆիլմը ստացել է իր միակ մրցանակը, որպես տարվա լավագույն կինակատագերգություն, իսկ ամերիկյան և բրիտանական կինոկատակերգուները այն գնահատել են որպես լավագույն բնօրինակսցենար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի 60-ական թվականներ։ Երկու սիրահարված պատանիներ, ովքեր ապրում էին Նոր Անգլիայում, փախչում են մեծահասակների հսկողությունից։ Սեմ Շիկասկին սկաուտ է, ումից հրաժարվել էին սեփական ծնողները իր անհանգիստ բնավորության պատճառով։ Սյուզի Բիշոլը, տասներկու ամյա մի աղջիկ, ով իր ներսում պարփակված էր և ապրում էր կախարդական աշխարհի երազանքներով, իսկ նրա մայրը դավաճանում էր Սյուզիի հորը տեղի շերիֆի հետ։ Երեխաների անհետացումից հետո տեղի շերիֆի հետ միասին սկսում են փնտրել երեխաներին։ Ինչպես պարզվում է հետագայում, փախստական երեխաները փորձում են գտնել մի վայր, որտեղ երկուսով կլինեն երջանիկ։ Սակայն շուտով նրանց գտնում են և արգելում միմյանց հետ շփվել, իսկ Սեմին փորձում են ուղարկել գիշերօթիկ մանկատուն, որտեղ նրան սպասում է շոկային թերապիա։
Սեմի սկաուտ ընկերները, ովքեր առաջ ծաղրում էին նրան, փոխում են իրենց վերաբերմունքը և որոշում կազմակերպել փախուստ Սեմի և Սյուզիի համար։ Ճանապարհին Սյուզին և Սեմը եկեղեցում խոստում են տալիս, որ մինչև կյանքի վերջ կլինեն միասին։ Ֆիլմի վերջում շերիֆը որոշում է որդեգրել Սեմին, իսկ նա համաձայնվում է դրան գնալ հանուն Սյուզիի։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրյուս Ուիլիս՝ Շերիֆ
- Էդվրթ Նորթոն՝ Սկաուտական ճամբարի ղեկավար
- Բիլ Մյուրեյ՝ պարոն Բիշոփ
- Ֆրենսիս ՄաքԴորմանդ՝ տիկին Բիշոփ
- Ջարեդ Գիլման՝ Սեմ
- Քարա Հայվարդ՝ Սյուզի
- Ջեսոն Սշվորցմեն՝ Քեռի Բեն
- Բոբ Բալաբան՝ հեղինակ
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղափարների ճգնաժամի պատճառով ռեժիսորը նկարահանման վայր ընտրելու համար օգտագործել է «Google Earth» ծրագիրը[8]։ Նկարահանումները տեղի էին ունենում Ռոդ Այլենդ նահանգում 2011 թվականի հունիսի 19-ին։
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 12-ին Կաննի 65-րդ կինփառատոնին[9]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2012 թ. մայիսի 25-ին սահմանափակ ցուցադրությամբ և հավաքել 130,752 դոլար շահույթ[10]։ Նույն թվականի հունիսի 29-ին այն դուրս եկավ խոշոր վարձույթով և հավաքեց 1,3 միլիոն դոլար շահույթ։ Ընդհանուր առմամբ ֆիլմը հավաքեց 1 միլիոն դոլար միայն ռուսական պրեմիերայից հետո։
Կարծիքներ և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ։ Ֆիլմի վարկանիշը կազմում է 8,2/10[11]:
Ռեժիսորը խոստովանել է, որ ֆիլմը նկարահանելու համար նա ոգեշնչվել էր ֆրանսիական սենտիմենտալիզմով[12]։
Ֆիլմը Փեթեր Բրեդշոուի կողմից ստացել է հինգ հնարավոր աստղերից չորսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Картина «Королевство полной луны» открыла 65-й Каннский кинофестиваль | Культура и шоу-бизнес | Лента новостей «РИА Новости»
- ↑ Валерий Кичин. (13 декабря 2012). ««Золотой глобус» определил своих номинантов» (ռուսերեն). Ռուսական թերթ. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Ari Karpel. «MOVING STORYBOARDS AND DRUMMING: WES ANDERSON MAPS OUT THE PECULIAR GENIUS OF "MOONRISE KINGDOM"». Co.Create. Fast Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Festival de Cannes - From 16 to 27 may 2012». Festival-cannes.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Grady Smith. (2012 թ․ մայիսի 28). «Box office report: 'Men in Black 3' tops Memorial Day weekend with $70M; 'Moonrise Kingdom' huge in limited release». Inside Movies blog. Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Moonrise Kingdom (2012)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Wes Anderson on new script: 'Story will draw from my time in France' — Movies News — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիալուսնի թագավորություն (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2012 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ֆիլմեր երեխաների մասին
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1965 թվականին
- Ռոդ Այլենդում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր