Մանկական ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի կազմակերպած ձմեռային ճամբար, 2015[1]
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ճամբար (այլ կիրառումներ)

Մանկական ճամբար (ռուս.՝ Детский лагерь, անգլ.՝ Summer camp), մանկական հանգստի տեսակ, որը ստաբիլ օգտագործում է հանրաճանաչություն։ Բոլոր տարիքի երեխաներին տոմս են հասնում դեպի մանկական ճամբար (ամռանը կոչվում է ամառային ճամբար)։ Դա հնարավորություն է տալին ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի մեծ։ Ամբողջ աշխարհում ավանդություն էր ճամբարը անցկացնել բնության գրկում՝ անտառային մտնոլորտում։ Ճամբարում հանգստացող մարդիկ կազմակերպում էին ուտելիքի արշավներ, քնում էին գետերի մոտ, իսկ երեկոյան հվաքվում էին խարույկի շուրջը։ Ներկա ժամանակ կլասիկ ճամբարների հանրաճանաչությունը նվազել է։ Ներկա ժամանակ երեխաներին առաջարկում են երաժշտական և գեղարվեստական ճամբարներ, թենիսի և ֆուտբոլի ճամբարներ, նաև կան ճամբարներ որտեղ սովորեցնում են օտար լեզուներ։

Մանկական ճամբարներ կարող են գնալ տարբեր տարիքի երեխաներ՝ դպրոցականներից սկսած մինչև 18-ից 19 տարեկան աղջիկներ կամ տղաներ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գործունեության ժամանակի մանկական ճամբարները լինում են․

  • կլոր տարի
  • սեզոններով
  • ճամբար ազատ օրը

Ըստ անցկացման վայրի մանկական ճամբարները լինում են․

  • ստացիոնար
  • վճարովի
  • արտագնաց

Ըստ կազմակերպության տեսակի մանկական ճամբարները լինում են․

  • օրագիշեր
  • ցերեկային

Ըստ զանազանծրագրի մանկական ճամբարները լինում են․

  • սպորտային
  • ճամբարներ, որտեղ ուսումնասիրում են կենսաբանություն
  • օտար լեզուներով
  • առողջարանական
  • թերապևտիկ ուղղում, առողջարան
  • ճանաչողական կուլտուրականորեն
  • ուսում ստանալու ճամբարներ
  • աշխատավոր ճամբարներ

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշացանկը, որը ձեզ կառաջարկվի ճամբարում, ոչինչ չի արտացոլում։ Քանի որ կարելի է պատրաստել տարբեր ձևերով։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա․ եթե ճամբարն ունի իր սեփական թխողը և հրուշակեղենագործը, այնքան բազմազան է լինում ճաշացանկը։ Դա կօգնի ձեզ սեփական պատկերացումը կազմել այն մասին, թե ինչպես է ճամբարի վարչակազմը վերաբերվում սննդի հետ կապված հարցերին։ Նորմայի համաձայն բոլոր նորմալ ճամբարների ճաշացանկը պետք է լինի մինիմում 4 տեսակի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք, իսկ երբեմն՝ երկրորդ ընթրիք)։

Մանկական ճամբարներում գոյություն ունեն մատուցման երկու ձևեր՝ շվեդական սեղան, չափաբաժնով։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց թերություններն ու առավելությունները։ Շվեդական սեղանի մատուցման ձևը հնարավորություն է տալիս երեխաներին լայն ընտրություն կատարել իրենց ճաշացանկը կազմելու համար, որը հնարավոր չէ անել մատուցման երկրուրդ տարբերակի դեպքում։ Բայց երեխաները, որպես կանոն, չեն կարողանում ընտրել աճող օրգանիզմի համար անհրաժեշտ ճիշտ սննդատեսակները։ Մատուցման երկրորդ տարբերակի դեպքում ողջ կերակրացանկը կարգավորված է և համապատասխանում է նորմաներին կամ ստանդարտներին։ Ինչպես ցույց է տալիս փորձը, երեխաները առաջին մի քանի օրերից հետո սովորում են չափաբաժնով կերակրվելու ձևին։ Շվեդական սեղանը երբեմն կարող է դառնալ ավելորդ քաշի պատճառ, բայց այս ձևը կարող է կիրառվել տարբեր իրավիճակներում։

Բելորուսիայի մանկական ճամբարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելորուսիայի մանկական ճամբարները լինում են՝ պիոներական, առողջարար, աշխատանքի և հանգստի, ամառային, ձմեռային։ Մանկական զբոսաշրջիկության տակ առաջանում են շատ հասկացություններ, օրինակ՝ հանգստի ճամբարներ, էքսկուրսիաներ, սպորտային ճամբարներ, սկաուտական ծրագիրներ և կրթական կուրսեր։

Քրիստոնեական ամառային ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական կազմակերպությունները հազվադեպ են կազմակերպում երեխաների համար ճամբար։ Նրանք կարող են վրանում բնակվեն լճի ափին։ Քրիստոնեական ճամբարի յուրահատկությունը անյն է, որ նրանք ամեն օր հավաքվում են աղոթքների համար։ Նրանց լեկցիաները կրոնասիրության մասին են։ Երիտասարդները կենտրոնանում են խոհանոցի հեթապահության և մաքրության վրա։ Կատեգորիկ արգելվում է ծխելը, արկոհոլը, սիրախաղ և անհնազանդություն։ Ճամբարը վճարովի է (վճարում են ուտելիք գնելու համար)։

Պրոմետեուզ ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմետուզ ճամբարները ոչ քաղաքական և ոչ կրոնական ճամբարներ են չափահասների համար, որոնք առաջացել են 1989 թվականին Ֆինլանդիայում։ Ճամբարները նախատեսված են օգնել երիտասարդ մարդկանց ձեռք բերել ինքնուրույնություն և կառավարել իր անձնական իմաստասիրությունը։ Նրանք նաև օգնում են ընդունել իրենց ընդունած հարցերի պատասխանատվությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]