Jump to content

Լեսթեր Բենքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսթեր Բենքս
Ծնվել էդեկտեմբերի 13, 1948(1948-12-13)[1][2]
ԾննդավայրEscondido, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 30, 1982(1982-04-30)[1][3][2][…] (33 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳրոսմոնտ Քոլեջ
Մասնագիտություներաժիշտ, լրագրող, գրող և երաժշտական քննադատ

Լեսլի Քոնվեյ Բենքս (անգլ.՝ Leslie Conway Bangs,դեկտեմբերի 13, 1948(1948-12-13)[1][2], Escondido, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 30, 1982(1982-04-30)[1][3][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Լեսթեր Բենքս (անգլ.՝ Lester Bangs), ամերիկացի լրագրող, երաժշտական քննադատ, գրել Է Rolling Stone և Creem ամսագրերի համար։ Ի թիվս այլ բաների, նրան է վերագրվում «հևի մետալ» և «փանկ» տերմինների ներմուծումը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսթերը ծնվել է Էսկոնդիդոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Մեծացել է առանց հոր, մոր ազդեցության տակ, որը Եհովայի վկաներ շարժման անդամ էր։ Եղել է հիփսթերների ենթամշակույթի անդամ, հոգեմետ ֆանտաստ Ուիլյամ Բերրոուզի մեծ երկրպագու։

Առաջին անգամ հրատարակվել է Rolling Stone-ում 1969 թվականին։ Նրա ակնարկները կտրուկ էին և հաճախ քննադատական։ 1973 թվականին Լեսթերին հեռացրել են Rolling Stone-ից՝ երաժիշտների մասին անհարգալից արտահայտվելու համար։ Լեսթերը տեղափոխվել է Creem ամսագիր, որտեղ էլ աշխատել է իր կարիերայի մեծ մասի ընթացքում։ Բացի այդ, գրել է The Village Voice-ի, Penthouse-ի, Playboy-ի, New Musical Express-ի և այլ ամսագրերի համար։ Բենքսը վաստակել է կոնֆլիկտային և սկանդալային լրագրողի և կտրուկ լեզու ունեցողի համբավ։ Նրա անվան հետ է կապված «գոնզո-լրագրող» տերմինը։

Լեսթերն իր ուժերը փորձել է նաև երաժշտության մեջ։ Միկի Լիի (Ջոյ Ռամոնի եղբայրը) հետ խաղացել է Birdland անսամբլում։ 1980 թվականին Տեխասում՝ Օսթինում, Լեսթերը Delinquents փանկ ռոք խմբի հետ ձայնագրել է «Jook Savages on the Brazos» ալբոմը։

Բենքսը մահացել է 1982 թվականի ապրիլի 30-ին Նյու Յորքում, 33 տարեկան հասակում։ Զբաղվել է գրիպի ինքնաբուժմամբ և պատահաբար գերդոզավորել է պրոպոքսիֆենը (օփիոիդային անալգետիկ), դիազեպամը (բենզոդիազեպին) և նայքվիլը[4][5]։ Լեսթերի կյանքի պատմության նկարագրությունը պատկերված է Բրյուս Սթերլինգի «Դորի Բենքս» պատմվածքում (Dori Bangs, 1992)։ Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի դերակատարմամբ Լեսթեր Բենքսը նաև նկարահանվել է «Գրեթե հայտնի» ֆիլմում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Wallace, Amy; Manitoba, Handsome Dick. The Official Punk Rock Book of Lists. Hal Leonard. p. 56.
  5. Kent, Nick (2002 թ․ ապրիլի 12). «The Life and Work of Lester Bangs». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Almost Famous (2000)». IMDb. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.